Ալիևը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Թուրքիա։ Աշխատանքային այցի շրջանակներում Ալիևը կմասնակցի ամենամյա Անթալիայի դիվանագիտական ֆորումին (ԱԴՖ)։ Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, ԱԴՖ-ն անցկացվում է 2021-ից սկսած և այս տարի կանցկացվի ապրիլի 11-ից 13-ը։ Ադրբեջանի նախագահն Անթալիա է մեկնել կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։ Անթալիայի օդանավակայանում նրանց դիմավորել է Անթալիայի … Read more

23-ամյա վարորդը հետիոտնային անցման մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 10-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Արայիկ Ա.-ն իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա 24/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 51-ամյա Գայանե Գ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է վիրավորին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի … Read more

Ալիևը Ռուսաստանին «օկուպանտ» է անվանել

«Ես տեսանելի ապագայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հեռանկար չեմ տեսնում»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ռուսաստանը օկուպացված տարածքները հայտարարեց Ռուսաստանի մաս, ինչպե՞ս կարող են նահանջել դրանից։ Ուկրաինան, ինչպես մնացած աշխարհը, այս օկուպացված հողերը համարում է Ուկրաինայի մաս: Ադրբեջանն էլ է այդ հողերը համարում Ուկրաինայի մաս։ Ինչպե՞ս կարող են դա զոհաբերել և … Read more

Առաջիկա օրերը կլինեն տեղումնառատ. սպասվում են անձրև, կարկուտ և ձյուն, ջերմաստիճանը կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության տարածքում ապրիլի 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 11-15-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 10-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան, 5-8 մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 10-11-ին` 18-23 մ/վ, … Read more

Անօրինական պահվող վայրի թռչունը վերադարձվել է բնություն. նրան վաճառելու հայտարարություն է եղել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել ֆեյսբուքյան խմբերից մեկում «Բու» տեսակի թռչնի վաճառքի կամ փոխանակման հայտարարության վերաբերյալ։ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պարզվել է, որ Գառնի համայնքի բնակիչ Ա.Ա.-ը, առանց համապատասխան թույլտվության, պահում է «Բվիկ» տեսակի մեկ թռչուն, որը վերջինս ձեռք էր բերել թռչնի շուկայից փոխանակման միջոցով։ Բվիկի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն արձանագրվել։ … Read more

Հայաստանում մշտապես անցկացվել են պահեստազորայինների վարժական հավաքներ. դրանք արտառոց չեն. ՊՆ

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Հայաստանում անցկացվող պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքները վկայում են այն մասին, որ հայկական կողմը պատրաստվում է պատերազմի։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է, որ Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ մշտապես անցկացվել են. դրանք արտառոց չեն։  Հարց. Ադրբեջանական մամուլում հաճախ տարածվում … Read more

Թուրքիան և Իսրայելն Ադրբեջանում բանակցություններն են անցկացրել. Ալիևը դա անվանել է իր «ձեռքբերումը»

Թուրքիան և Իսրայելն Ադրբեջանում տեխնիկական բանակցություններն են անցկացրել՝ Սիրիայում ունեցած կոնֆլիկտները և լարվածությունը կանխելու համար: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ նախօրեին Ադրբեջանում Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչների տեխնիկական հանդիպման նպատակը Սիրիայում անցանկալի միջադեպերը կանխելու համար դեէսկալացիայի մեխանիզմի ստեղծումն է եղել։ Ապրիլի սկզբին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել սիրիական Համայի և Ալ-Թիյասի ավիաբազաներին, որտեղ Թուրքիան ծրագրում էր … Read more

Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանն արցախցիների վրան են այցելել, ԶԼՄ-ների համար փակ քննարկում ունեցել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանն այցելել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վրան, որը տեղակայվել է մարտի 29-ի բողոքի ակցիայից հետո: Օհանյանը հանդիպման ժամանակ արցախցիների ներկայացուցչին հայտնել է, որ աջակցում են վերջիններիս նախաձեռնությանը և հավելել՝ ԼՂ-ի էջը փակված չէ: Հանդիպման՝ լրատվամիջոցների համար բաց հատվածում նշվել է, որ հարցեր կքննարկվեն, և քննարկում կլինի … Read more

Նոր հրատապ սոցիալական աջակցության միջոցառում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. մանրամասներ

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության աջակցության ծրագրին զուգահեռ իրականացվում է լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար։ Միջոցառման պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի հաշվով աջակցության չափը կազմում է 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։ Ովքե՞ր կարող են դիմել. Աջակցությունից կարող են օգտվել  ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները,որոնք … Read more

Ես հրաժարական չեմ նեկայացնելու․ Դավիթ Առուշանյան

«Ես հրաժարական չեմ նեկայացնելու, բարձր ճակատով շարունակելու եմ քայլել Գյումրիում»։ Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Գյումրու ընտրություններին գրանցած արդյունքից հետո վերջինս պետք է հրաժարական տա։ Ինչ վերաբերում է հարցին, թե Գյումրու ավագանու առաջիկա նիստին, երբ պետք է ընտրվի քաղաղապետի թեկնածու, արդյոք «Քաղաքացիական պայմանագիրը» կառաջադրի իր … Read more