Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատել հայ գերիներին

Հայազգի պատգամավոր Խոսե Լուիս Սաջյանի նախաձեռնությամբ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից: Աղբյուրի փոխանցմամբ՝ պատգամավոր Սաջյանի նախաձեռնությանն աջակցել ու ելույթներով են հանդես եկել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ հպարտությամբ նշելով, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է: Պատգամավորներ Խոսե … Read more

Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Բաղդասարյան

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։  «Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում չկա նախատեսված»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությանը, թե Մայիսի … Read more

Արայիկ Հարությունյանին մեկօրյա արձակուրդ է տրամադրվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին տրամադրվել է արձակուրդ: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝  Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի ապրիլի 11-ին»: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 141 դիտում

Վահե Հովհաննիսյանն Իվա Պետրովայի հետ հանդիպմանը ներկայացրել է պահուստային ծրագրի կարևորությունը և մանրամասները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման մանրամասներին: Կողմերը քննարկել են նաև «Տնտեսական … Read more

Քոչարյանի աջակիցները Գյումրիում լծված են Մարտուն Գրիգորյանի հեղինակության ոչնչացման գործին. Ստեփանյան

Գյումրիում թեև նախընտրական ու հետընտրական թոհուբոհը ավարտվել է, սակայն «քաղաքական կրքերը» չեն հանդարտվում. քաղաքացիների համբերությունն ու նյարդերը սկսում են տեղի տալ: Թեև Մարտուն Գրիգորյանը երկար լռությունից հետո հայտարարեց, որ անհրաժեշտ քանակությամբ քվե կտա Վարդան Ղուկասյանին, որպեսզի վերջինս ընտրվի Գյումրու քաղաքապետ, սակայն նրանց քաղաքական «հայրերի» ու կուրատորների ջրերը նույն առվով չեն հոսում, ավելին՝ այդ ջրերը  օր … Read more

Նամուս ունենան կմեռնեն, ծոծրակները կտեսնեն, իշխանափոխություն՝ չէ. քաղաքական հանդիպումներ արցախցիների վրանում

Սոցիալական խնդրի պատճառաբանությամբ՝ Ազատության հրապարակում արցախցիների կողմից  տեղադրված վրանը կարճ ժամանակ անց վերածվեց  քաղաքական հանդիպումների օջախի։ Սկզբում վրան այցելեցին «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչները, այժմ էլ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանն են գնացել վրան, փակ քննարկում ունեցել արցախցիների հետ։ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի խոսքով՝  այս հանդիպումների նպատակն ընդամենը մի բան է՝ ապակայունացնել Հայաստանը։ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» … Read more

Հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները. Վահան Կոստանյանը կարևոր քննարկման մասին է հայտնել

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Բերիս Էքինջիի հետ: Հանդիպման մասին Կոստանյանը տեղեկացնում է X-ի միկրոբլոգում: «Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,- գրում է Կոստանյանը: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում … Read more

Մոնիթորինգային այցելություններ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուներին

Ապրիլի 10-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի թիմը հերթական մոնիթորինգային այցն է իրականացնում Արմավիրի մարզ՝ շարունակելու գնահատել «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շրջանակում անցյալ տարի ֆինանսավորում ստացած բիզնես ծրագրերի արդյունքներն ու գրանցած հաջողությունները ֆինանսավորումից 6 ամիս անց։ Այս մասին հայտնում է հիմնադրամը՝ հիշեցնելով, որ 2023-2024-ին ծրագիրն ուներ 41 շահառու, իրականացվում էր երկու մարզում` Լոռիում և … Read more

Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված. հայտնի է՝ ով է նախագահը. վարչապետի հայտարարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Հանրային խորհրդի կազմավորման մասին։ Հայտարարությունը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։ Հայտարարության համաձայն՝ սահմանված կարգով ընտրված Հանրային խորհրդի 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացվել էր ՀՀ կառավարության քննարկմանը։ «Կառավարության 2025 թվականի ապրիլի 9-ի N 389-Ա որոշմամբ՝ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը։ 2025 թվականի ապրիլի 10-ից … Read more

Բյուրեղավանի պոլիկլինիկան վերանորոգված և վերազինված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Բյուրեղավանի պոլիկլինիկան վերանորոգված և վերազինված է»: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 69 դիտում