Երևանում երկաթե էլեկտրասյունը պոկվել է ու հայտնվել ճանաԵրևանում երկաթե էլեկտրասյունը պոկվել է ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտումպարհի երթևեկելի գոտում

Այսօր՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցի թիվ 150 հասցեի հարևանությամբ երկաթե էլեկտրասյունը հիմքից կոտրվել և կախվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտում: Էլեկտրասյունը  չի ընկել այդ պահին նշված վայրով … Read more

Կմիանա՞ Մարտուն Գրիգորյանը իր ընտանիքի քավորին սպանողի ընտանիքին. բա թասիբը՞

Կմիանա՞ Մարտուն Գրիգորյանը իր ընտանիքի քավորին սպանողի ընտանիքին. թասիբը կհաղթի՞ 2013-ին Վարդանիկի եղբորորդին Մարտուն Գրիգորյանի տան դիմաց կրակել էր նրա երեխաների քավոր Հարություն Խաչատրյանի և նրա մերձավոր Շեկոյի ուղղությամբ։  Շեկոն տեղում մահացել էր, իսկ Քավոր Հարութի կյանքը հնարավոր էր եղել փրկել։ Հատկապես սարսափազդու է այն, որ սպանության ժամանակ ներկա է եղել Քավոր Հարութի … Read more

Արմեն Աշոտյանի տնային կալանքը եւս 3 ամսով երկարաձգվեց

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքը կերկարաձգվի եւս երեք ամսով: Այսօր նման որոշում ընդունեց Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ: Դատարանի որոշմամբ՝ Աշոտյանը տնային կալանք կրելու շրջանում հնարավորություն կունենա հանդիպել ՀՀԿ անդամների հետ իր տանը: Այսօրվա նիստում հարցաքննվեց ԵՊԲՀ հիմնադրամի և Հերացի արհեստակցական կազմակերպության հաշվապահ Անի Ղանդիլյանը: Նիստը նախագահողը նրանից հետաքրքրվեց՝ ինչ է իրեն հայտնի … Read more

Թրամփը սպառնացել է ռուսական նավթի արտահանման նոր սահմանափակումներով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է երկրորդական սահմանափակումներ մտցնել ռուսական նավթի արտահանման վրա, եթե Մոսկվայի հետ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով ամերիկացի նախագահի մեկնաբանությունը։ Թրամփի խոսքով՝ սահմանափակումներն այսպիսի տեսք կունենան՝ ռուսական նավթի գնորդները չեն կարողանա բիզնեսով զբաղվել ԱՄՆ-ում, իսկ ամբողջ նավթի մաքսատուրքերը կկազմեն 25%-ից 50%, ասել է NBC-ի հաղորդավարը։ Հեռուստաալիքը … Read more

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի՝ համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը՝ մանրամասնելով, որ «Starmus» թիմը ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու Քենեդի կենտրոնում անցկացվող «Երկրից տիեզերք» փառատոնին։ Նշվում է, որ փառատոնի ընթացքում «Starmus» -ին հատկացվել է երկու օր․ ապրիլի 1-ին … Read more

Բաքվում Գերմանիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

Բաքվում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հառլեմանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Հանդիպման ընթացքում խիստ բողոք է արտահայտվել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի սոցցանցային էջում արված հրապարակման կապակցությամբ: Նրան խիստ բողոքի նոտա են հայտնել Գերմանիայի նախագահի կողմից սոցցանցում Լեռնային Ղարաբաղի  դրոշի հրապարակման առնչությամբ՝ հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նշվում է, որ դեսպանի ուշադրությանն է ներկայացվել, … Read more

ՀՀ-ում ծնված առաջին ընձառյուծի ձագն իր մոր հետ ուսումնասիրում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News Հայաստանում ծնված առաջին ընձառյուծի ձագն իր մոր հետ շարունակում է ուսումնասիրել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը։   Նրանց գիշերային զբոսանքի կադրերը փաստում են, որ ձագուկն օրեցօր մեծանում և ուժեղանում է  Նրա ինտենսիվ աճը, սակայն, ամենևին զարմանալի չէ․ ի վերջո, լինելով մոր միակ ձագը՝ նրան է հասնում վերջինիս ողջ խնամքը։ Տեսանյութը՝ հղմամբ։   

Կրկնակի ավելի․ Պերեսը աստղաբաշխական բոնուսներ է խոստացել Ռեալի խաղացողներին. հայտնի է պայմանը

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ֆուտբոլիստներին մեծ բոնուսներ է խոստացել 2024/25 մրցաշրջանի հաղթական ավարտի դեպքում։ Եթե թիմը հաղթի վեց մրցաշարերում, խաղացողներին կվճարվի ընդհանուր առմամբ 80 միլիոն եվրո՝ առանց հարկերի։ Այս մրցաշրջանում «արքայական» ակումբն արդեն նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և Միջմայրցամաքային գավաթը, ինչպես նաև շարունակում է պայքարել Չեմպիոնների լիգայում, Լա Լիգայում և Իսպանիայի գավաթում։ Բացի այդ, «սերուցքայինները» հունիսին … Read more

Բաքվից հայտարարում են՝ ուժ են հավաքում «Զանգեզուրի միջանցքի» բացման համար»․ ադրբեջանագետ

31 Մարտ, 2025 19:46 Քաղաքականություն Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․  «Ադրբեջանի պետական հեռուստաընկերության՝ «AZ TV»-ի կիրակնօրյա գլխավոր թողարկման ժամանակ հերթական անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Հաղորդման ժամանակ կադրեր են ցուցադրվում Թալինից ու Ագարակից, խոսվում է գոյություն չունեցող «վերադարձի իրավունքի» մասին։ Վերջում էլ հաղորդավարը ամփոփում է, որ գալու … Read more

2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագծի հանրային քննարկում

2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) նախագծի մշակման աշխատանքների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է նախարարության 2026-2028թթ. ՄԺԾԾ հայտի նախագծի հանրային քննարկումներ: Մանրամասները՝ այստեղ: