ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փնթի աշխատանք, ջուր էին ծեծում» 5 ժամ տևած նիստից հետո ծնողները դուրս եկան վրդովված

44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները ժամը 14։00-ից Ազգային ժողովում էին։ Նրանք քննարման էին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: Շուրջ 5 ու կես ժամ տևած հանդիպումից հետո ծնողները դուրս եկան վրդովված և ArmLur.am-ի հետ զրույցում նշեցին․ «Փնթի աշխատանք, ջուր էին ծեծում»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Քնար Մանուկյան

WSJ-ն իմացել է Մասկի և Apple-ի միջև կոնֆլիկտի մասին՝ կապված արբանյակային կապի ոլորտում կորպորացիայի ներդրումների հետ

Ամերիկյան Apple կորպորացիան կոնֆլիկտի մեջ է հայտնվել Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկի հետ, գրում է The Wall Street Journal-ը։ Նրա խոսքով, iPhone արտադրողը և SpaceX-ը մրցում են այսպես կոչված մեռած գոտիները վերացնելու մրցավազքում, որտեղ բջջային կապը բացակայում է: Ինչպես նշում է հրատարակությունը, Apple-ը մեծ ներդրումներ է կատարում արբանյակային հաղորդակցության մեջ, մինչդեռ SpaceX-ն արդեն … Read more

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած Starmus թիմի

Մայիսի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած Starmus թիմի՝ համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի գլխավորությամբ։ Թիմը ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու Քենեդի կենտրոնում անցկացվող «Երկրից տիեզերք» փառատոնին։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:   Փառատոնի ընթացքում Starmus-ին հատկացվել է երկու օր։ Ապրիլի 1-ին տեղի կունենա STARMUS – Cosmic … Read more

Ադրբեջանում Գերմասնիայի դեսպանին բողոքի խիստ նոտա են հղել. Գերմանիայի նախագահը սոցցանցի իր էջում տեղադրել է Արցախի դրոշը

Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հարլեմանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Նրան բողոքի խիստ նոտա են հղել Գերմանիայի նախագահի կողմից սոցցանցում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ. հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հրապարակումն արդեն հեռացվել է Շտայնմայերի էջից։ Հիշեցնենք,որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։  Հրապարակմանը կից տեքստում նախագահը նշել … Read more

ԱՄՆ-ում աճել Է տնտեսական ճգնաժամի վտանգը․ WSJ – HayqNews

Goldman Sachs բանկի վերլուծաբանները փոխել են կանխատեսումները ԱՄՆ-ում հնարավոր տնտեսական ճգնաժամի մասին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Նրանց կարծիքով, եթե նախկինում նման սցենարի հավանականությունը կազմում էր 20 տոկոս, ապա ներկայում ռիսկն աճել է մինչեւ 35 տոկոս։ Պատճառը, որը դրդել է փորձագետներին ճշգրտել կանխատեսումները, ձեռնարկատերերի և տնային տնտեսությունների վստահության մակարդակի կտրուկ անկումն է։

Deutsche Welle-ն իր ֆիլմում ներկայացրել է ՀՀ պատմությունն ու Արցшխյան հակամшրտությունը

Deutsche Welle-ն հրապարակել է «Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար Կովկասում» վերտառությամբ վավերագրական ֆիլմ, որում անդրադարձ է կատարվել ՀՀ պատմությանը և Արցախի հակամարտությանը։ Վավերագրական ֆիլմում ներկայացվել են թեմայի վերաբերյալ որոշ փորձագետների և պաշտոնյաների կարծիքներ։ ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, ԵԱՀԿ խմբի … Read more

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Մարտ 31,2025 20:00 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նախագահները շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացվող ծրագրերին և զրուցել աշակերտների հետ:   ՀՀ նախագահի աշխատակազմ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք … Read more

«Անհեթեթություն էր ՏԻՄ ընտրությունները կուսակցականացնելը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անհեթեթություն էր ՏԻՄ ընտրությունները կուսակցականացնելըԻբր Հայաստանում քաղաքական, գաղափարական դաշտը կայացել է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը օրենքի պարտադրանքով քաղաքականացրեց Հայաստանում ՏԻՄ ընտրությունները։ Դրա հետևանքով համայնքապետ դառնալու հավակնորդները, նախընտրական ցուցակներում ընդգրկվածները ստիպված ներկայանում էին ինչ-որ կուսակցության անունով, թեև ոչ մի կապ չունեին այդ կուսակցության գաղափարների հետ։ Եթե իհարկե, այդ կուսակցությունը քաղաքական ինչ-որ գաղափարներ … Read more