Փարաքարն ընտրեց ընդդիմությանը, ՔՊ թեկնածուն շնորհավորել է

Ընտրեցին, հաշվեցին, համաձայնեցին. ի տարբերություն Գյումրիի՝ Փարաքարում ամեն բան ընթացավ հարթ ու նույնիսկ համերաշխ։ քվեարկության արդյունքով՝ առաջատարը ընդդիմադիր «Միասնություն» դաշինքն է, 57% -ից ավելի ձայնով. հետևաբար՝ ՔՊ֊ին և մյուսներին կոալիցիա կազմելու շանս չտրվեց։

Ռեալի առաջատարներից մեկը կրկին դուրս է մնացել հայտացուցակից․ հայտնի են մանրամասները

Վաղը՝ ապրիլի 1-ին, Մադրիդի «Ռեալը» կմրցի «Ռեալ Սոսյեդադի» հետ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում, և ակումբն արդեն հրապարակել է հայտացուցակը այս հանդիպման համար։ «Սերուցքայինների» հայտացուցակում երկրորդ անգամ անընդմեջ չի ընդգրկվել թիմի բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան, որը դեռևս չի վերսկսել մարզումները Բելգիայի հավաքականում ստացած վնասվածքից հետո։ «Ռեալի» մյուս բոլոր առանցքային խաղացողներն ընդգրկվել են թիմի կազմում։ Բացակայում … Read more

Հոգեբանական գենոցիդ ա արել մեր ազգին, ինքը պիտի վախենա. Արա Աբրահամյանը Փաշինյանին է դիմում

  Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամայնանն այսօր հայտարարել է, որ բռնի տեղահանված արցախցիներին 200 բնակարան է նվիրել. ինչն էլ, ըստ նրա, պատճառ է դարձել, որ Հայաստանի իշխանությունն անհարկի իրեն պահի Զվարթնոց օդակայանում: Մարտի 28-ին օդակայանի անվտանգության աշխատողները թույլ չէին տվել Աբրահամյանին մտնել Հայաստան: Բայց 2,5 ժամ սպասելուց հետո, առանց բացատրության թույլատրել էին նրա մուտքը … Read more

«Microsoft-ը կդադարի աջակցել և թարմացնել Windows 10 օպերացիոն համակարգը». Սամվել Հայրապետյան

Ծրագրավորող, կիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուղիղ 200 օրից Microsoft ընկերությունը պաշտոնապես կդադարի աջակցել և թարմացնել Windows 10 օպերացիոն համակարգը, կամաց կամաց բոլորդ անցեք Windows 11-ին ու սպասեք Windows 12-ինԴա զդռաստվույետ Linux»: Աղբյուրը`   Սամվել Հայրապետյան

Վայոց ձորում բախվել են «Լադա»-ն և «KIA»-ն. կա 1 զոհ, 3 վիրավոր

Մարտի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Զառիթափի խաչմերուկում բախվել են «Լադա» և «KIA» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ոստիկանության Վայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են … Read more

Ուեյն Ռունին կարող է տուգանվել միզելու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին կարող է տուգանվել հանրության առաջ միզելու համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Աղբյուրի համաձայն՝ Անգլիայի հավաքականի նախկին ավագին նկատել են Լոնդոնի կենտրոնում միզելուց։ Դա տեղի է ունեցել մի գիշեր, որը Ուեյնը և մի խումբ ընկերներ անցկացրել են Լոնդոնի երկու բարեր։ Այդ գիշերվա իրադարձությունները, այդ թվում՝ … Read more

Դադարեցրեք կրակել ամերիկյան նավերի վրա, և մենք կդադարենք կրակել ձեզ վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իրանի կողմից աջակցվող հութի ահաբեկիչները» ոչնչացվել են վերջին երկու շաբաթվա ընթացքում շարունակվող հարվածների արդյունքում: Նրանց մարտիկներից ու առաջնորդներից շատերն այլևս չկան։ «Մենք հարվածում ենք նրանց ամեն օր և ամեն գիշեր, ավելի ու ավելի ուժեղ: Նավագնացությանը և տարածաշրջանին սպառնալու նրանց կարողություններն արագորեն քայքայվում են: Մեր հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, … Read more

Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեղի է ունեցել ընտրության փուլի եզրափակիչ նիստը. ՆԳՆ

Ամփոփվել են որակավորված և առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման…

Ապրիլի 1-ի աստղագուշակ․ Այսօր լուրջ մոտեցում ցուցաբերեք անգամ մանրուքներին ·

Խոյ: Օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրումներ:Գործարարի ձեր հոտառությունը վստահաբար չի դավաճանի: Իսկ ստեղծագոծական մոտեցում և երևակայություն պահանջող հարցերում պատկերը փոքր-ինչ այլ է: Հարազատ մարդու հետ ունեցած աննշան վեճը կարող է սկիզբ դնել շատ լուրջ կոնֆլիկտի: Աշխատեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին: Օրվա … Read more

Թշնամանքի հրահրում և մարդկանց կուտակումներ. ի՞նչ են արձանագրել դիտորդները Գյումրիում և Փարաքարում

  Կիրակի Գյումրիում և Փարաքարում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քվեարկությանը հետևած 5 կազմակերպությունների մոտ 200 դիտորդների գնահատմամբ՝ ընտրություներն անցել են խաղաղ, բայց լարված մթնոլորտում: Ընտրությունների արդյունքի վրա ազդող էական խախտումներ չեն նշել դիտորդները: