Ադրբեջանն «արդար» է անվանել հայ գերիների դատավարությունը և մեղադրանքներ հնչեցրել ՀՀ հասցեին

1 մարտի 2025 – 12:08 AMT PanARMENIAN.Net – Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով Բաքվում բեմականացված դատավարությունների և հայերի խոշտանգման աղաղակող նշանների մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությանը նշել է, թե «ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող հայերի դատավարություններն արդար են» և չպետք է «քաղաքական մանիպուլյացիաների ենթարկվեն»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։ Ադրբեջանից … Read more

«Արսենալի» հարձակվողը կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից

[ad_1] «Արսենալի» հարձակվող Լեանդրո Տրոսսարը կարող է տեղափոխվել այլ ակումբ։ Ինչպես հայտնում է Mirror-ը, «զինագործների» ղեկավարությունը մտադիր է ամռանը պայմանագիր կնքել «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի հետ։ Նշվում է, որ այս գործարքն իրականացնելու համար լոնդոնյան ակումբը պետք է վաճառի հարձակվողներից մեկին: Հաղորդվում է նաև, որ Տրոսարով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները։ Ընթացիկ մրցաշրջանում Տրոսարդն Անգլիայի Պրեմիեր … Read more

Դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր հարկային տեսուչից բռնագանձել 3 անշարժ գույք, 215 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների 3-րդ բաժնի նախկին գլխավոր հարկային տեսուչ Արմանդ Աբրահամյանից և … Read more

Կ. Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների հիշատակության օրն է – Live News

Պատմության տարբեր ժամանակահատվածներում, երբ Ընդհանրական եկեղեցու միասնությանը վտանգ է սպառնացել, գումարվել են տիեզերական ժողովներ: Անդրադարձել են դավանության, հավատքի մաքրության, աղանդավորների դեմ պայքարի խնդիրներին, հաստատվել են կանոններ: Նման ժողովներից էր 381 թվականին Թեոդոսիոս կայսեր հրամանով գումարված Կոստանդնոպոլսի տիեզերաժողովը: Տիեզերական ժողովները տեղի էին ունենում մեկ ընդհանուր հավատքի վկայության, հավատքի ուսմունքի ճշմարտությունների հաստատման համար, նշում է Երևանի Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը. «Ժողովը կոչվում է … Read more

Մարտի 4-ից խոստանում մի լավ ջերմացում․ Սուրենյան

Մարտի 4-ից խոստանում մի լավ ջերմացում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Շնորհավորում եմ բոլորիս գարնան գալստյան կապակցությամբ, իսկ մարտի 4-ից խոստանում մի լավ ջերմացում»,-գրել է նա։ Source link

Թեհրանը մեղադրել է Թուրքիայի արտգործնախարարին հակաիրանական հայտարարությունների մեջ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային պատասխանել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններին՝ ուղղված Իրանի տարածաշրջանային քաղաքականության դեմ, գրել է Mehr-ը։ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային հաստատել է Իրանի հավատարմությունն իր «սկզբունքային դիրքորոշումներին»՝ ընդգծելով, որ երկիրը չի փոխում իր քաղաքականությունն ամենօրյա ռեժիմով։ «Մենք անդրդվելի ենք մեր սկզբունքային դիրքերում եւ ամեն օր մի քաղաքականությունից մյուսը չենք անցնում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ աջակցել է դիմադրությանը՝ ազնվորեն դիմակայելով անօրինական վարքագծին եւ ահաբեկչությանը»,- գրել է Բաղային Х սոցցանցում Նա նաեւ ընդգծել է Իրանի առաջատար դերն ահաբեկչության դեմ պայքարում։ «Մենք առաջին երկիրն էինք, որ բարձրացրինք «ԻՊ»-ի եւ բռնի ծայրահեղականության դեմ պայքարի դրոշը մեր ազգային հերոս, նահատակ [հակաահաբեկչական հրամանատար գեներալ Ղասեմ] Սուլեյմանիի ձեռքով, եւ մենք հաղթեցինք նրանց տարածաշրջանում»: Բաղային նաեւ ընդգծել է ծայրահեղականության դեմ Իրանի երկարամյա դիմակայությունը եւ հարեւան երկրների կայունացմանն ուղղված նրա ջանքերը, հաղորդել է PressTV-ն: Նա մատնանշել է, որ Թեհրանն ավելի վաղ դեմ էր թուրքական կառավարության դեմ հեղաշրջման փորձին եւ հայտնել է. «Մենք առաջին երկիրն էինք, որ ընդդիմացանք եւ դեմ եղանք թուրքական կառավարության դեմ հեղաշրջմանը: Մենք առաջիններից մեկն էինք, որ ողջունեցինք Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինաթափումը եւ սա համարեցինք կարեւոր քայլ՝ ուղղված մեր հարեւան Թուրքիայում անվտանգության ամրապնդմանը»։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Al Jazeera-ի հարցազրույցում ավելի վաղ ասել էր, որ Իրանը «մեծ ռեսուրսներ է զոհաբերել տարածաշրջանում իր նվաճումների համար»։ Խոսելով Իրանի հետսիրիական քաղաքականության մասին՝ Ֆիդանն ասել է. «Տարածաշրջանի երկրներում աշխարհազորայինների միջոցով Իրանի արտաքին քաղաքականության հարցը քաղաքականություն է, որն Իրանը երկար ժամանակ մեծ ռիսկով է վարում։ Նա որոշակի առաջընթաց է գրանցել, սակայն այդ հաջողությունները պահպանելու համար վճարած ծախսերը շատ ավելի մեծ են։ Իրաքում եւ Սիրիայում իր նվաճումները պահպանելու համար Իրանը ստիպված էր զոհաբերել շատ ավելին, քան այդ ձեռքբերումները»: Ֆիդանն ասել է, որ բանակցությունների ժամանակ իրանցի պաշտոնյաներին ասել է, որ արտաքին քաղաքականության այս մոտեցումը պետք է փոխվի: Նրա խոսքով, «թեեւ նման քաղաքականությունը որոշակի արդյունքներ է բերում, սակայն երկարաժամկետ եւ կառուցվածքային առումով այն մեծ բեռ է ստեղծում ինչպես իրանական համակարգի, այնպես էլ տարածաշրջանի համար»։ «Իրանը մեծ դասեր է քաղել նոր ժամանակաշրջանի իրադարձություններից, տարածաշրջանային համերաշխությունը պետք է ամրապնդվի։ Հիմա հին սխալները շարունակելու … Read more

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր գրառում է արել. «Շնորհավորում եմ բոլորիս գարնան գալստյան կապակցությամբ, իսկ մարտի 4-ից խոստանում մի լավ ջերմացում»,- ասվում է գրառման մեջ: Source link

ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի շուրջ քննարկումները կշարունակվեն. հաջորդ շաբաթ արտահերթ նիստ կլինի

[ad_1] ArmLur.am-ի տղեկություններով Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 3-ին արտահերթ նիստ կգումարի:Օրակարգում կրկին Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունն է լինելու, որը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել է:Հաջորդ շաբաթ մեկնարկող նստաշրջանի ժամանակ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվի, Խորհրդարան կգնան նախաձեռնող խմբի ներկայացուցիչները՝ Արտակ Զեյնալյանը, Տիգրան Խզմալյանը, Արման Բաբաջանյանը եւ քաղհասարակության … Read more