«Ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ ասելը վնաս է տալու գործին, վնաս է տալու այդ մարդկանց». Փաշինյանը՝ ռազմագերիների մասին
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե՝ տեսնելով Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների լուսանկարները, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի խոշտանգումը, կիսում է բոլոր զգացմունքները։ «Հասկանում եմ այն մարդկանց պահանջներն ու արձանագրումները, որոնք արվում են։ ԱԳՆ-ն ու ես հանդես ենք եկել հայտարարություններով, որոնք հստակ գնահատական են տալիս»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Փաշինյանը նշեց, թե դիվանագիտական հնարավոր աշխատանքներն արվում են։ … Read more