Ռոբերտ Քոչարյանի աջակիցները իրենց լիդերի նման սիրում են վիրավորել, այս պահվածքը թուլության նշան է. Դալլաքյան

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ նկատելով, որ իր դիտարկմամբ՝ սոցիալական հարթակներում հայհոյող, վիրավորող անձինք իրական կյանքում զուսպ մարդիկ են: «Ես տղամարդ չեմ, բայց մի բան եմ նկատել. մեդիա հարթակներում ագրեսիվ, հայհոյող կերպարները կյանքում շատ համեստ են լինում։ Հատկապես Ռոբերտ Քոչարյանի աջակիցները իրենց լիդերի նման սիրում են վիրավորել, հայհոյել, սակայն իրական կյանքում շատ … Read more

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես միջբուհական «Ունիվերսիադա – 2025» սպորտամշակութային միջոցառման գլխավոր հովանավոր, որը կազմակերպվել է Ռուս-Հայկական համալսարանի նախաձեռնությամբ։ Այս տարի մրցույթին մասնակցում են երկրի 18 բուհեր: Ուսանողները մրցում են ֆուտզալ (մինի ֆուտբոլ), բասկետբոլ, վոլեյբոլ, լող, սեղանի թենիս, հրաձգություն և շախմատ մարզաձևերում:​ «Ունիվերսիադայի» մշակութային ծրագրում ընդգրկված են ստեղծագործական մրցույթներ՝ պարային և թատերական ներկայացումներ, վոկալային ելույթներ, … Read more

Թաղապետի և ակտիվիստի միջև ծեծկրտուքի առնչությամբ 6 անձ է ձերբակալվել

Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկրտուքի առնչությամբ ձերբակալվել է 6 անձ: Այս մասին հայտնել են ներքին գործերի նախարարությունից։ Այսօր՝ ապրիլի 30-ին, Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել աշխատակիցների, վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Ծեծկռտուքից հետո լրագրողների հետ զրույցում վարչական շրջանի ղեկավարն ասել է․ «Ես ինձ պահել եմ այնպես, … Read more

Հայաստանի ֆոնդային բորսայում ռեկորդային՝ 100 միլիարդ դրամի պետական պարտատոմսեր են տեղաբաշխվել

Ապրիլի 29-ին Հայաստանի ֆոնդային բորսայի պատմության մեջ առաջին անգամ պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընթացքում գրանցվել է ռեկորդային ծավալ՝ 100 միլիարդ դրամ։ Ներդրողների կողմից ներկայացված պահանջարկը կազմել է 221.5 միլիարդ դրամ, ինչը գերազանցել է առաջարկի ծավալը ավելի քան կրկնակի։ Տեղաբաշխված պարտատոմսերն ու դրանց ցուցանիշներն են․ AMGB1129A357 (11 տարի մարման ժամկետով) – Տեղաբաշխում՝ 40 մլրդ դրամ, պահանջարկ՝ … Read more

«Նիկոլ Փաշինյանի իշխանության արժեհամակարգի դրսևորումն է». Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած խուլիգանությունը ոչ միայն հանցագործություն է, այլ նախևառաջ Նիկոլ Փաշինյանի իշխանության արժեհամակարգի դրսևորումն է։ Արժեհամակարգ, որտեղ վիրավորանքը, ատելությունը, բռնությունը, սուտն ու կեղծիքը պետության կառավարման հիմնական գործիքներն են։ Եվ այս ամենին աջակցում է «բարեփոխված» իրավապահ համակարգը, ով շարունակում է մնալ իշխանության քաղաքական կամակատարը։ Եվրոպական … Read more

Երևանի 4 համայնքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ ապրիլի 25-ին, 27-ին և 28-ին,◾️ Շենգավիթում՝ ապրիլի 26-ին և 28-ին,◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 26-ին և 28-ին,◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 28-ին և 29-ին,◾️ Արաբկիրում՝ ապրիլի … Read more

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել վիզաների ազատականացման գործընթացում առկա դրական տեղաշարժերը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը ողջունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին և ընդգծել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով համագործակցության նոր ձևաչափեր և ոլորտներ։ Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է … Read more

Թուրքիան ժողովրդագրական ճգնաժամի փուլ է մտնում. քրդական գործոնն ավելի է ուժեղանալու՝ ի հաշիվ բնակչության աճի

Ապրիլ 30,2025 15:59 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Կից ինֆոգրաֆիկայում երևում է ծնելության մակարդակը՝ ըստ երկրի նահանգների։ Բացի գերազանցապես քրդաբնակ շրջանների՝ երկրի մնացած հատվածներում ծնելիության մակարդակը ցածր է 2-ից։ Այս թեմային օրերս ծավալուն անդրադարձ (https://www.setav.org/en/beyond-politics-urgent-call-to-reverse-turkiyes-population-decline) է կատարել նախագահ Թայիփ Էրդողանը։ Վերջինս իր ելույթում նշել է, որ ծնելիությունը երկրի ողջ տարածքում հազիվ կազմում է 1.51, ինչը … Read more

Եթե Նոր Նորքի թաղապետն այսօր ևեթ պաշտոնանկ չարվի, ես ինձ իրավունք կվերապահեմ համարել, որ Երևանի քաղաքապետարանը, իր ողջ ղեկավար կազմով, փողոցային բոսյակների և խnւլիգանների շայկա է. քաղտեխնոլոգ

Պարոն Ավինյան, դիմում եմ Ձեզ որպես մի մարդու, ում հետ անձամբ շփվել եմ և համարել ադեկվատ անձնավորություն: Եթե Նոր Նորքի թաղապետն այսօր ևեթ պաշտոնանկ չարվի, ես ինձ իրավունք կվերապահեմ համարել, որ Երևանի քաղաքապետարանը, իր ողջ ղեկավար կազմով, փողոցային բոսյակների և խուլիգանների շայկա է, այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն … Read more

«Ո՞վ կարա ինձ տապալի, գլուխները պատովը կտան ինձ տապալողները, եղա՞վ, ես եմ սաղ կյանքս բոլորին գետին տապալել». Արտուշ Գաբրիելյան

Ով կարա ինձ տապալի, գլուխները պատով են տվել որ նման բան են ասել, հրապարակել. այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց դատավոր Արտուշ Գաբրիելյանը: «Ո՞վ կարա ինձ տապալի, գլուխները պատովը կտան ինձ տապալողները, եղա՞վ, ինձ ո՞վ կարա տապալի գետին, ես եմ սաղ կյանքս բոլորին գետին տապալել»,- ասաց նա: Ինչ վերաբերում է, որ իրեն մեղադրում են կաշառքի … Read more