Սեռական բռնության ամենամեծ դեպքեր արձանագրվել են Երեւանում, Կոտայքում, Արմավիրում եւ Լոռիում

2020-2024 թթ․ Հայաստանում արձանագրվել է սեռական բռնության 164 դեպք, որից 61-ը անչափահասի նկատմամբ։ 2024 թվականին արձանագրվել է 43 դեպք։ Սեռական բռնության ենթարկված անձանց մոտ 85%-ը կանայք են՝ 140 դեպք։ Արձանագրված դեպքերի մեծ մասը՝ 91, տեղի է ունեցել Երևանում, իսկ մարզերից առավել շատ դեպքեր արձանագրվել են Կոտայքի մարզում՝ 10, Արմավիրի և Լոռու մարզերում՝ 9-ական դեպքեր, ցույց … Read more

Ստանալո՛ւ եք քաղաքական պատասխանը. Վահագն Ալեքսանյանը՝ մոր մասնակցությամբ միջադեպի մասնակիցներին

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է այսօր իր մոր մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին: «Բողոքի ակցիա իրականացնող մի խումբ, հանդիպելով խանութից վերադարձող 70-անց մորս, փորձում են թևից քաշելով՝ համոզել, որ ստորագրի իրենց պահանջագրի տակ։ Հընթացս պարզում են, որ իմ մայրն է, շրջափակում են, ձայներ հանում, վիրավորում։ Հայտարարում եմ՝ ստանալո՛ւ եք քաղաքական պատասխանը»,- նշել է նա:

Մակունցը «ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը» քննարկել է ուսանողների հետ

Ապրիլի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց Ջորջթաունի համալսարանի մագիստրոսական ծրագրի մի խումբ ուսանողների։ Դեսպանն ամփոփ ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, վերջերս ստորագրված ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության կանոնադրության դերը երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը և «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» … Read more

ՔՊ-ականների «պանյատներն» այնքան «տղայական» են, որ հարազատ ծնողին են ներգրավում օրակարգ շեղելու գործում. Վրթանեսյան

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Փաստորեն ՔՊ-ն այնքան է ազդվել Արթուր Չախոյանի վրա այսօրվա հարձակումից, որ թեման շեղելու համար, ըստ «Սրբազան շարժման» ակտիվիստների՝ քպ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մորն են այսօր 2 (երկու!) անգամ ուղարկել իրենց սադրելու։ Եթե իսկապես Վահագն Ալեքսանյանի մայրն է, նշանակում է, որ սրանց «պանյատներն» այնքան «տղայական» են, որ պատրաստ են … Read more

Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ մարդուն` ընտրի իրեն ցուցված դեղաձևի բրենդը. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և … Read more

Ծածկադմփոց անել չի հաջողվելու, Նոր Նորքի թաղապետն ու իր հրոսակախումբը պետք է ենթարկվեն պատասխանատվության

Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արթուր Չախոյանի նկատմամբ իրականացվածի մասով ՀՀ քրեական օրենագրքի միայն 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթը խստագույնա խնդրահարույց է ու անընդունելի, քանի որ առերևույթ տպավորություն է ստեղծվում, որ վարույթն իրականացնող քննչական մարմինը փորձ է կատարում ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու վարույթով կոծկել տեղի ունեցածը, … Read more

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի դեմ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել 7 կազմակերպությունների նկատմամբ, որոնք մեղադրվում են իրանական նավթի և նավթաքիմիական ապրանքների առևտրի մեջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերատեսչության կայքում։ Բացի այդ, երկու նավ ճանաչվել են որպես «արգելափակված սեփականություն»: «Նախագահը մտադիր է առավելագույն ճնշման արշավի շրջանակներում Իրանից նավթի և … Read more

Փաշինյանի պաշտոնազրկման հարցը միշտ եղել է մեր օրակարգում. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ «Արդյունք, թե՞ գործընթաց. սա է խնդիրը…. Երեկ, ի պատասխան ինձ տրված հարցին, թե ինչպես եմ վերաբերվում իմպիչմենթի նախաձեռնությանը հստակ շարադրեցի, թե ինչ պայամններ են անհրաժեշտ, Փաշինյանի պաշտոնազրկման համար։ Ասացի ու կրկնում եմ․ անհրաժեշտ թվով պատգամավորների քվե և հուժկու ժողովրդական ճնշում։ Պետք չէ Էրազմուս Ռոտերդամցին լինել հասկանալու համար, … Read more

ՄԱԿ ՄԻ հանձնակատարի հետ քննարկվել է հայ ռազմագերիների հարցը

Ապրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է համագործակցության շարունակականության ապահովման կարևորությունը` հատկապես … Read more

Արտակ Բեգլարյանը ԱՄՆ Կոնգրեսում կոչ է արել ճանաչել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ

Պաշտոնապես ճանաչել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը որպես Հայոց ցեղասպանության շարունակություն, կիրառել պատժամիջոցներ բոլոր այն ադրբեջանցիների նկատմամբ, ովքեր պատասխանատու են զանգվածային այդ վայրագությունների համար, Ադրբեջանին տրամադրվող ցանկացած ամերիկյան օգնություն պայմանավորել մարդու իրավունքների չափելի բարելավումներով, այդ թվում՝ այնտեղ գտնվող հայ պատանդների ազատ արձակմամբ, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի կոչն էր ԱՄՆ Կոնգրեսին: Արցախցի նախկին պաշտոնյան Կոնգրեսի … Read more