Ուկրաինան դեմ է հրադադարին, Ռուբիոյի զգուշացումը, Իսրայելը հարվածել է Սիրիային. Ամփոփ լուրեր. արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 30-ի միջազգային կարևոր լուրերը: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը դեմ է ժամանակավոր հրադադարի նախաձեռնություններին: Իր դիրքորոշումը Երմակը ներկայացրել է իր թելեգրամյան ալիքում։Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ թե խաղաղություն է ցանկանում, այլ պարզապես շունչ քաշելու ժամանակ։«Պուտինը չի ձգտում խաղաղության՝ նա ձգտում է շունչ … Read more

Պայթեցման աշխատանքներ՝ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։

Եթե օրենքը գործի, Ավինյանը պետք է Նոր Նորքի թաղապետին վռնդի․ հարցում

Ակտիվիստ Արթուր Չախոյանը քիչ առաջ Մասիվի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի և իր աշխատակիցների կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել։ Մասիվի թաղապետը բռունցքներով հարձակվել է Չախոյանի վրա։ Նրան բերման ենթարկեցին, ապա տեղափոխեցին հիվանդանոց։ Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ըստ Ձեզ՝ Ավինյանը կդատապարտի՞, թե՞ կարդարացնի այս միջադեպը»։ «Դատապարտելի արարք է, պետք է դատապարտի, եթե օպեկտիվ լինի՝ … Read more

Գյումրիում փոխքաղաքապետ կդառնան Վարդան Ղուկասյանի փեսան և ընկերը

Մայիսի 2-ին Գյումրիի ավագանին կընտրի փոխքաղաքապետներ։ Այդ օրը կընտրվեն նաև հանձնաժողովների նախագահներ։ Գյումրիի առաջին փոխքաղաքապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է` Թադևոս Առաքելյանն է, մյուս փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրվել է 1996-1999թթ.՝ Գյումրիի համայնքի ավագանու անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մանուկյանը։ Նշենք, որ Գագիկ Մանուկյանը Վարդան Ղուկասյանի նախկինում քաղաքապետ եղած տարիներին էլ է զբաղեցրել փոխքաղաքապետի պաշտոնը։ Վարդան … Read more

Պետությունը վաբշե չի մտածե ժողովրդի մասին. շիրակավանցի

«Գյուղի առաջնահերթ խնդիրը գործազրկությունն է, ինչի պատճառով մարդիկ լքում են գյուղը։ Փողոցների վիճակը շատ վատ է, խմելու ջուրը խնդիր է, ամեն ինչը խնդիր է։ Ջուրը բերել քաշել են, բայց էդ էլ ժամանակը ցույց կտա, լավ է, թե չէ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Շիրակավանի բնակիչ Գոռ Հարությունյանը։ Շիրակավանցի տղամարդու խոսքով` պետությունը պիտի լավ նայի սահմանամերձ … Read more

Վրաստանի նախագահի այցը Հայաստան կարևոր ուղերձ է

Երևանում կայացած հանդիպման ընթացքում նախագահները կարևորել են խաղաղության հաստատումը Հարավային Կովկասում և քննարկել հարաբերությունների խորացման հնարավորությունները։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 29-ին նախագահական նստավայրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Սա Վրաստանի նոր ղեկավարի՝ ընտրվելուց հետո առաջին այցն է Հայաստան, ինչը, խորհրդանշական մեկնարկ է հայ-վրացական նոր փուլ մտած հարաբերությունների համար։ … Read more

Հաղթանակը մերն է լինելու․ Շարմազանովը ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահին գիրք է նվիրել

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՌԴ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչովին նվիրել է «Հայ ժողովրդի հերոսական մասնակցությունը Մոսկվայի ճակատամարտին» գիրքը: «Մեր գործը արդար է, հաղթանակը մերն է լինելու»,- նշել է Շարմազանովը։

Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը մայիսի 9-ի տոնակատարություններին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Արթուր Չախոյանի դաժան ծեծը, Փաշինյանը զգուշացնում է և թվայնացնում, Դումանյանն ազատվեց. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 30-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ: Այսօր Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և ենթադրաբար թաղապետարանի աշխատակցիները դաժանաբար ծեծի են ենթարկել քաղակտիվիստ Արթուր Չախոյանին: Նա ավելի վաղ սոցիալական ցանցում գրել էր, որ գնում է թաղապետարան՝ մասնակցելու հանրային քննարկման: Սակայն, ինչպես երևում է տեսանյութում, մինչ քննարկումը վիճաբանություն է սկսվում, … Read more

Փաշինյանն ինչով հպարտանա, որ ժողովրդին թալանե՞լ ա․ հարցում

Հակակոռուպցիոն դատարանում ամեն շաբաթ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման որևէ հայց է քննվում։ Դատախազության կազմած ցանկից դուրս է մնացել մոտ 600 հազար ԱՄՆ դոլար արժեքով բնակարանը։ Ամիսներ անց ցանկից դուրս մնացած և Երևանի փոքր կենտրոնում գտնվող այդ բնակարանը ձեռք է բերել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի որդին։ Եվ սա այն ամենին զուգահեռ, որ իշխանությունները … Read more