Էդմոն Մարուքյանին քաղաքական գործիչ չեմ համարում, ինչի պիտի նրա հետ համաձայն լինեմ. հարցում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարությանն իր յութուբյան ալիքում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանին։ Նրա կարծիքով՝ Վարդան Ղուկասյանի անհետացումը կազմակերպել են ներկա և նախկին իշխանությունները։ Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Էդմոն Մարուքյանի հետ, որ Վարդան Ղուկասյանի անհետացումը կազմակերպել են ներկա և նախկին իշխանությունները»։ … Read more

ՔԿ-ն` Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը): Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը: Հիշեցնենք` Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել: Ակտիվիստ Արթուր Չախոյանը աղմուկ հանած մանկապարտեզի … Read more

Պլենտուսի տակից հանելով, փոշին թափ տալով՝ պաշտոնյա չեն դառնում. Զոհրաբյանը՝ Չախոյանի ծեծի մասին

«Հասկանում եմ, որ ՔՊ-ական թաղապետները և ընդհանուր շրջապատող մարդիկ ընկալունակության հետ խնդիր ունեն և չեն հասկանում՝ ինչ է հանրային քննարկումը։ Բայց ի՞նչ է՝ այդ մարդու կողքին չկա՞ մեկը, որ բացատրի, որ նման քննարկմանը կարող են մասնակցել շահառու մարդիկ, այդ թվում՝ Արթուր Չախոյանը»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի կողմից … Read more

Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը գրավադրված չէ. Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը բանկում, վարկային կազմակերպությունում, որևէ այլ մարմնում կամ անհատի մոտ գրավադրված չէ։ Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ կատարել եմ փաստաբանական հարցումներ ու իրականացրել այլ ուսումնասիրություններ և ստացել հստակ տեղեկություններ, ինչպես նաև պաշտոնական պատասխան՝ նշածս գույքի նկատմամբ գրանցված գրավի իրավունքի բացակայության մասին։ Հետևաբար ներկայացուցչության շենքը ՀՀ … Read more

Ավինյանը քննարկում է հրավիրել Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապված

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քննարկումներ է անցկացնում ավագանու գործընկերների հետ՝ կապված Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնից։

Արզնիում հրդեհ է բռնկվել կայանված «Daewoo»-ում. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 30-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնի բնակավայրի տարածքում ավտոմեքենա է այրվում: Մինչ կժամանեին Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Daewoo» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են ավտոմեքենայի սեփականատերն ու քաղաքացիները, ապա ժամանած … Read more

Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպումներ է ունեցել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ջամշիդ Կուչկարովի հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները և հեռանկարները: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շուրջ և ընդգծվել է դրա կարևորությունը … Read more

Բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է. ՄԻՊ-ը՝ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանին և ձերբակալված այլ անձանց։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Չախոյանի փաստաբանների հետ։ Պաշտպանի ներկայացուցիչների այցի ընթացքում պարզվել է, որ … Read more

Բժիշկը մանրամասներ է հայտնել Արթուր Չախոյանի առողջական վիճակի մասին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը հայտնում է՝ հիմնական հետազոտությունները ավարտված են, կան որոշակի մարմնական վնասվածքներ, հետագա դինամիկ հսկողության և վիճակը ավելի ռեալ գնահատելու համար առաջարկվել է հիվանդանոցային հսկողություն և բուժում: «Եթե ցանկություն կլինի, կհոսպիտալացվի նյարդավիրաբուժական բաժանմունքում հետագա հսկողության և բուժման նպատակով: Ունենք աչքի շրջանում փոքր գեմատոմա և փոքր սալջարդեր և ունենք մեզ անհանգստացնող … Read more

Նոր Նորքի թաղապետի արածը խուժանություն է․ նա պետք է պատժվի․ հարցում

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հայհոյել և սպառնացել է ակտիվիստ Արթուր Չախոյանին և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Այս ամենից հետո Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է եղել, թաղապետարանի աշխատակիցները խմբով ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, ջարդարարների մեջ եղել է անձամբ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։ Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և … Read more