Փարպի գյուղում երթևեկությունը տապալված գազախողովակի պատճառով կաթվածահար է եղել․ shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր M3 ավտոճանապարհին՝ Փարպի գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով այն ընկել է և ամբողջությամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բեռնատարը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Տեղում պարեկները վարորդներին առաջարկել են այլընտրանքային ճանապարհ։ … Read more

Պետության անգործությունը դրդում է ինքնադատաստանի. 40 շան թունավորումը քրեորեն պատժելի է

«Շանը թունավորելը կամ ցանկացած գործողություն, որը հանգեցնում է մահվան, քրեորեն պատժելի է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ավագանու նախկին անդամ, «Դինգո» թիմի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը՝ անդրադառնալով Արմավիրում 40 շների դեպքին: Նշենք, որ Արմավիրի կենդանասերները ահազանգել են, որ իրենց մոտ շուրջ 40 շան դիակ կա, և իրենց կարծիքով այդ շներին թունավորել են` նրանցից ազատվելու նպատակով։ Նրա խոսքով՝ … Read more

Թաղապետն ակտիվիստին դաժանաբար ծեծել է հանուն ՀՀ ինքնիշխանության․ «Հանրապետության» հայտարարությունը

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է, որ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցածը ակնհայտ պլանավորված և կազմակերպված սադրանք է, որի թիրախը վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետը չէ, այլ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը։ Դատապարտելով բռնության և սադրանքի որևէ դրսևորում՝ մենք գտնում ենք, որ ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի օրենքով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ուժով: Ակնհայտ է, որ նախկինները … Read more

Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից

Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից: Նա կշարունակի հոսպիտալացված մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ ֊ում։ Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների։ Եթե հանուն դեմոկրատական պաթոսի` առեևույթ հանցագործ թաղապետը մինչևիսկ պաշտոնանկ արվի, միևնույն է պետք է ենթարկվի … Read more

Ցանկացած տեսակի բռնություն անթույլատրելի է. ՔՊ հայտարարությունը՝ Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հայտարարությունը Նոր Նորք վարչական շրջանում երեկ և այսօր տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խստորեն դատապարտում է Նոր Նորք վարչական շրջանում այսօր և երեկ տեղի ունեցած միջադեպերը։ Հայհոյանքը, վիրավորանքը և բռնությունը՝ լինի դա հոգեբանական թե ֆիզիկական դրսևորմամբ, անընդունելի են։ Տարակուսանք է առաջացնում, որ իրավապահ մարմինների կողմից որևէ գնահատական չի … Read more

Ռազմական ոստիկանները Կոտայքում զենք-զինամթերք են հայտնաբերել. shamshyan.com

Այսօր՝ ապրիի 30-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կոտայքի ռազմական ոստիկանության վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մի քաղաքացի, ով Արցախյան պատերազմի մասնակից է, Արցախից իր հետ մեծ քանակի զենք-զինամթերք, ինքնաձիգեր, պայթուցիկներ և այլ զինամթերք է տեղափոխել Հայաստան: Տեղում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կոտայքի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Լևոն Գրիգորյանի և օպերատիվ գծով տեղակալ, փոխգնդապետ … Read more

Այսօրվա միջադեպի անքննարկելի հետևանքը պիտի լինի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Ես ժամանակին եղել եմ «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ և ավելորդ է ասել, որ մոտիկից ճանաչում եմ նաև օրվա «հերոսին»՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին: Իհարկե, շատ վաղուց այդ կուսակցության և նրա անդամների հետ չեմ շփվում, սակայն տեղի ունեցածն արտառոց է ու անկախ որոշ հանգամանքներից՝ անհրաժեշտ համարեցի հրապարակային կարծիք … Read more

Հայ հանրությունը հերթական անգամ տեսավ, թե ինչ տեսք ունի խուժանապետությունը. Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գյումրու քաղաքապետի ընտրություններից հետո ՔՊ-ականներն ու արևմտյան գրանտներով սնվողները վայնասուն էին դրել, աղմկում էին, թե իբր Գյումրիում կրիմինալն է հաղթել։ Այդ ժամանակ ասում էինք, որ ձեզանից բեթար կրիմինալ այս երկրում չկա։ Այսօր արդեն մասնագիտությամբ Վազգենի եղբայր աշխատող Արամ Զավենիչի ու յուր կուսակիցների շնորհիվ հայ հանրությունը հերթական անգամ … Read more

Գևորգ Պապոյանն ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 30-ին ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Արմեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել պալատի կատարած աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը։ Քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 20-26-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ,Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին և 23-ին,Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին, 22-ին և … Read more