Նիկոլական քարոզչությունը ԵԺԿ համագումարում ընդունված բանաձևը ներկայացնում է մանիպուլացված. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է․ «Նիկոլական քարոզչության հերթական մանիպուլացիան Այսօր ԵԺԿ համագումարում ընդունված՝ Հայաստանին վերաբերող բանաձևը Նիկոլական քարոզչությունը ներկայացնում է մանիպուլացված։ Մասնավորապես, 1) Այսօրվա բանաձևով վերահաստատում է 2023թ. բանաձևը, որով Արմեն Աշոտյանը ճանաչվել է քաղբանտարկյալ և կոչ է արվել ՀՀ իշխանություններին նրան ազատ արձակել։ 2) Այսօրվա բանաձևը ճանաչում է արցախցիների վերադարձի իրավունքը … Read more

Ադրբեջանցի զինծառայողները մասնակցել են Թուրքիայում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջանցի զինծառայողները որպես դիտորդ մասնակցել են Մարմարիսում անցկացվող Kurtaran-2025 միջազգային զորավարժություններին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։  Ջրային որոնողափրկարարական մանևրների ընթացքում կիրառվել են խորտակված սուզանավի որոնման, պաշարների մատակարարման և անձնակազմի փրկարարական վարժություններ՝ օգտագործելով հատուկ սարքավորումներ և ռոբոտներ։

«ԵԺԿ բանաձևը ընդունվել է հակազգային իշխանության գրասենյակում, կապ չունի հայի իրական շահի հետ». ՀՀԿ–ի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը․ «Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր խորը վրդովմունքն ու ափսոսանքն է հայտնում Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարին Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւի կապակցությամբ, որը որեւէ աղերս չունի հայ ժողովրդի իրական ազգային շահերի հետ։ Ակնհայտ է, որ այդ բանաձեւի նախագիծը ստեղծվել է հակազգային օրակարգ սպասարկող Հայաստանի իշխող կուսակցության գրասենյակում, իսկ ԵԺԿ համագումարի … Read more

Հզոր փոթորիկը ԱՄՆ մի քանի նահանգներում կես միլիոն մարդու թողել է առանց էլեկտրաէներգիայի, զոհվել է երեք մարդ

Հզոր փոթորիկը տապալել է ծառեր և էլեկտրահաղորդման գծեր, չորեքշաբթի առավոտյան Փենսիլվանիայում, Օհայոյում և հարևան նահանգներում կես միլիոնից ավելի սպառողներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, իսկ տեղական իշխանությունները հայտնել են առնվազն երեք մարդու մահվան մասին, հաղորդում է Associated Press-ը։ Միացյալ Նահանգներում էլեկտրաէներգիայի խափանումներին հետևող PowerOutage.us կայքի տվյալներով՝ Փենսիլվանիայում ավելի քան 440 հազար, իսկ Օհայոյում՝ ևս 50 հազար … Read more

Թուրքական դատարանը Էրդողանին վիրավորելու համար շվեդ լրագրողին դատապարտել է 11 ամսվա ազատազրկման

Թուրքական դատարանը չորեքշաբթի շվեդ լրագրողին մեղավոր է ճանաչել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ, հաղորդում է Associated Press-ը։ Յոախիմ Մեդինը դատապարտվել է 11 ամսվա պայմանական ազատազրկման, սակայն նա մնում է կալանքի տակ՝ մինչև ահաբեկչությանն առնչվող մեղադրանքներով առանձին դատավարության արդյունքի հրապարակումը, հայտնել է Լրատվամիջոցների իրավունքների պաշտպանական խումբը։ Մեդինը, որը Dagens etc օրաթերթի լրագրող է, ձերբակալվել է … Read more

Փաշինյանի «փառահեղ» քաղաքականության հետևանքները

30.04.2025 | 21:46 Նիկոլ Փաշինյանի «ինքնիշխանականությունն» իրականում պրիմիտիվ հակառուսականություն է, ինչը նշանակում է հրաժարում հավասարակշռության դոկտրինից և Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ: Փաշինյանի իշխանության պրիմիտիվ պատկերացումները դրսում համապատասխան ոչ պատշաճ վերաբերմունք են ստեղծում Հայաստանի նկատմամբ: «Ռուսաստանի ազդեցությունից ազատվելը, սահմանային պաշտպանության հետ կապված որոշումներ կայացնելը սկզբունքային որոշումներ են»,- Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում ասել է Էստոնիայի վարչապետ … Read more

Երևան-Վանաձոր ճանապարհին բեռնատարը բախվել է գազատար խողովակին. Խողովակն ընկել է և փակել ճանապարհը. Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր M3 ավտոճանապարհին՝ Փարպի գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով այն ընկել է և ամբողջությամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Կայքի տեղեկություններով, բեռնատարը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Պարեկները հայտնաբերել են վարորդին և ավտոմեքենան, … Read more

Մաթեմատիկայի օլիմպիադա Ծաղկաձորում

Ապրիլի 26-27-ը, հանրապետության տարբեր մարզերից 70 տաղանդավոր աշակերտներ հավաքվել էին Ծաղկաձորում՝ մրցելու։ «Քառակուսի» հիմնադրամը և Կապանի մաթեմատիկայի խմբակը 5-րդ և 6-րդ դասարանների շնորհալի երեխաներին ինքնադրսևորվելու հնարավորություն ընձեռեցին․ առաջին օրը կազմակերպվեցին խաղեր և վիկտորինաներ, որոնցում հաղթահարելու համար պետք էր դրսևորել մտքի սրություն և համառություն։ Երկրորդ օրը երեխաները մասնակցեցին մաթեմատիկայի մրցույթին՝ ցուցադրելով իրենց գիտելիքները և բարդ խնդիրներ … Read more

Հասկանում ենք, որ ԱՄՆ-ը ցանկանում է արագ առաջընթացի հասնել ուկրաինական կարգավորման գործում, սակայն գործընթացը չափազանց բարդ է․ Պեսկով

Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացը շարունակվում է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակները չեն փոխվել «հատուկ ռազմական գործողության» սկզբից ի վեր: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ  Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։ «Մենք պետք է ապահովենք մեր ազգային շահերը։ Նախագահը բաց է մնում այս հակամարտության կարգավորման քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդների համար։ Սակայն իրավիճակն այնպիսին է, ինչպիսին կա»,- … Read more