Թրամփը վստահ է, որ Ռուսաստանը կկատարի Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի իր մասը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատրաստակամությանը` համաձայնության հասնելու Ուկրաինայի հարցում: Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ «Կարծում եմ, որ նա (Պուտինը) պատրաստվում է կատարել համաձայնագրի իր մասը…. Ես ցանկանում եմ տեսնել, թե ինչպես է նա համաձայնագիր կնքում, որպեսզի մենք դադարեցնենք ռուսաստանցի զինվորների, ուկրաինացի … Read more

Նշանավոր քաղաքական գործիչն ու նվիրյալ հայը

01.04.2025 | 13:26 Նա ծնվել էր Ֆրանսիայի Ֆոնտենբլո քաղաքում։ Հայրը ծագումով Սեբաստիայից էր (այժմ՝ Թուրքիայում), իսկ մայրը ծնվել էր Ֆրանսիայում։ Հայրական ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա 1919 թ.՝ Հայոց ցեղասպանության տարիներին։ Ինչպես պատմության մեջ լինում են հազվագյուտ բացառություններ, նրանց ընտանիքին փրկել էր թուրք հարևանը։ Հայոց ցեղասպանության հետևանքով օտար ափերում հայտնված այդ հայ ընտանիքում հետո մեծանալու էր ՊԱՏՐԻԿ ԴԵՎԵՋՅԱՆԸ՝ … Read more

«Լիվերպուլի» կիսապաշտպանը կլքի ակումբը – Proffootball

«Լիվերպուլի» կիսապաշտպան Վատարու Էնդոն կարող է վաճառվել առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։ 32-ամյա խաղացողը հազվադեպ է մեկնարկային կազմում ներկայիս գլխավոր մարզիչ Արնե Սլոտի գլխավորությամբ, և ակումբը պատրաստ է դիտարկել ճապոնացու տրանսֆերային առաջարկները: Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն տվել է Էնդոյի հեռանալու թույլտվությունը։ Կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», որը փորձել է ավարտին հասցնել … Read more

ՔՊ-ն երբևէ Գյումրիում քաղաքային իշխանություն չի ունեցել, հետևաբար, եթե փոփոխություն կա՝ հօգուտ ՔՊ-ի է, Գյումրու ավագանիում 11 մանդատի փոխարեն այժմ կունենա 14 մանդատ. Արմեն Գալջյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ֆեյսբուքյան գրառումը Գյումրու ընտրությունների վերաբերյալ. Ընդդիմության կողմից Գյումրու ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ արվող եզրահանգումները և ուրախությունը մեղմ ասած, տարօրինակ են։ 2021 թվականի ավագանու ընտրությունների համեմատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է շուրջ 10,000-ով ավելի քվե, իսկ պնդումները, թե ՔՊ-ի կողմից քաղաքային իշխանություն չձևավորելու դեպքում իշխանափոխության շանսերը մեծանում են, ոչ … Read more

Հանցագործության դեպքերի նվազում և բացահայտման ցուցանիշի աճ՝ Հայաստանի Հանրապետությունում. Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդում

  2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40 հազար 232 դեպք (2023 թվականին՝ 40 հազար 666 դեպք), որոնցից 18 հազար 397-ը (2023 թվականին՝ 20 հազար 231 դեպք)՝ Երևան քաղաքում: 2023 թվականի համեմատությամբ՝ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ 1.1%-ով:    Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ 2024 թվականին … Read more

Ուսումնասիրվել է քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում ֆրանսիական փորձը

Մարտի 23-ից 29-ը Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում էր: Այցի նպատակն էր քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում փորձի փոխանակումը և համագործակցության ընդլայնումը․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի ՆԳՆ Քաղաքացիական պաշտպանության և ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրինության (DGSCGC) ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր քաղաքներում գործող … Read more

Փեզեշքիшնը պետական ​​այցով կմեկնի Ադрբեջшն

Դիտում ՝ 25 881 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ապրիլին պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին երեքշաբթի Trend-ին հայտնել են Ադրբեջանում Իրանի դեսպանությունից։ Այցի շրջանակում կանցկացվի ադրբեջանա-իրանական գործարար համաժողով, նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում։ Կիսվել սոց․ ցանցերում

«Մարտուն Գրիգորյանը պատրաստվում է ընդամենը 2 ձայն տալ Վարդան Ղուկասյանին». ԶԼՄ

«Politik»-ը գրում է. «Քիչ հետո Գյումրու համայնքապետի թեկնածու «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հանդես կգա հայտարարությամբ։ Նա պատրաստվում է ընդամենը 2 ձայն տալ Վարդան Ղուկասյանին միայն նրա համար, որ Գյումրին, ինչպես նա էր խոստացել, չունենա ՔՊ-ական համայնքապետ։Մարտուն Գրիգորյանը իր հայտարարությունում կնշի նաև, որ իրենք որևէ պատասխանատվություն չեն կրելու Գյումրու կառավարման հետագա հարցերում»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ոսիկանները հայտնաբերել են Երևանում տղամարդու կյանքը առանձնակի դաժանությամբ խլած 4 անձանց

Այսօր՝ ապրիլի 1-ին, ոստիկանները հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում ժամերի ընթացքում բացահայտել են երեկ՝ մարտի 31-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Համո Սահյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը: Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանները բաժանվել են մի քանի խմբերի և ժամերի ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են 4 քաղաքացու, ովքեր կասկածվում են սպանությունը կատարելու … Read more

Մուրազի Բորիկն այս պարզ ճշմարտությունը պետք է հասցնի իր տերերին

Լրագրողի նկատառմանը՝ այս ընտրությունները, թեև տեղական մակարդակում, բայց կոտրեցին ընդդիմադիր դաշտի մի հատվածում տարածված այն տեսակետը, որ Նիկոլի հետ ընտրության գնալով հնարավոր չէ հաղթանակ ապահովել, Մուրազի Բորիկն արձագանքել է դրականորեն ու համոզմունք հայտնել, որ Նիկոլի հետ ընտրությունների մասնակցող ուժերը պետք է պատրաստ լինեն հետընտրական գործընթացների: Իրականում Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին մի այլ բան՝ չկա … Read more