Հայաստան արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2025թ․–ի երկու ամսում կրճատվել է ավելի քան 1,7 անգամ

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը 2025 թվականի հունվար-փետրվարին կազմել է 87,5 մլն դոլար՝ 2024 թվականի հունվար-փետրվարի 153,9 մլն դոլարի դիմաց, նշվում է ՀՀ ԿԲ–ի հաշվետվության մեջ։ Այսպիսով, այս ցուցանիշը տարեկան կտրվածքով կրճատվել է ավելի քան 1,7 անգամ։ Միաժամանակ ընթացիկ տարվա փետրվարին զուտ ներհոսքը կազմել … Read more

Խայտառակություն է, երբ Գերմանիայի նախագահը Հայաստանում է, նրա աշխատակազմը ներողություն է խնդրում Ալիևից. Գևորգ Ղուկասյան

1 Ապրիլ, 2025 11:51 Քաղաքականություն ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը գրում է. «Խայտառակություն է, երբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Հայաստան պաշտոնական այցի օրը, Գերմանիայի նախագահականի աշխատակազմի ղեկավարն ամոթալի մի գրություն է ուղարկում Հիքմեթ Հաջիևին, ներողություն խնդրում, որ սխալմունքի պատճառով Արցախի դրոշի պատկերը տեղ է գտել նախագահի … Read more

Այս ամիս ինչ տոնական և ոչ աշխատանքային օրեր կան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով սահմանվում են ապրիլ ամսվա տոնական, հիշատակի և ոչ աշխատանքային օրերը։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Մայրության և գեղեցկության տոնը նշվում է ապրիլի 7-ին, այն աշխատանքային է, օրը՝ երկուշաբթի։ Ապրիլին մեկ ոչ աշխատանքային օր կա՝  ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Ապրիլի 24-ն այս … Read more

Նորվեգիայում հանդիպման լավագույն ֆուտբոլիստը ստացել է արտասվոր մրցանակ — Armsport.am

«Բրյունեի» դարպասապահ Յան դե Բուրը ստացել է չորս տուփ ձու՝ որպես հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակ։ Նորվեգական ակումբն առաջնության 1-ին տուրում հաղթել է «Բոդո-Գլիմտին»: Իր նոր ակումբի կազմում իր դեբյուտային հանդիպմանը դարպասապահը երեք սեյվ կատարեց և հանդիպման 55-րդ րոպեին հետ մղեց 11 մետրանոցը։ «Յան դե Բուրը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ և տուն է գնացել լավագույն … Read more

Գերմանիայի նախագահն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Նախագահներին ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Բարձրաստիճան հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել կառույցի գործունեությանը, հետաքրքրվել իրականացվող կրթական ծրագրերով, զրուցել սովորողների հետ: Հայաստան այցի շրջանակում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել է նաև … Read more

Ադրբեջանցի գործընկերս հրապարակայնորեն մերժել է հանդիպման առաջարկը, բայց այն մնում է սեղանին. Խանդանյան

  Հայկական ժամանակ. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտնել է, որ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է հանդիպման վերաբերյալ առաջարկը:   «Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքների փոխանակման հանդիպման վերաբերյալ հանդիպման առաջարկս՝  ինձ «պոպուլիստ» անվանելով: Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, … Read more

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 31-ից ապրիլի 1-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 31-ից ապրիլի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 10, հոգեկան ներգործության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու ու խարդախության՝ 8-ական, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 4-ական, ֆիզիկական … Read more

ՀՀ կայցելի ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը

1 ապրիլի 2025 – 12:06 AMT PanARMENIAN.Net – Առաջիկայում Հայաստան կայցելի ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը։ Այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ մարտի 31-ին Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո, հայտնում է Հանրային ռադիոն։ Շտայնմայերը չի հստակեցրել ժամկետները՝ նշելով միայն, որ Կալասը բանակցություններ է վարելու Հայաստանում։ Շտայնմայերը հավելել է, … Read more

Արևմուտքը չի հրաժարվել Հայաստանին օգտագործելու իր ծրագրերից․ Պետդումայի պատգամավոր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ հրաժարվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ֆինանսավորումից պարտադրված է դրսից, NEWS.ru-ի հետ զրույցում նշել է Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովը։ Նրա խոսքով՝ Երևանի քայլում երևում է Արևմուտքի «ստորագրությունը»։ «Ակնհայտ է, որ Արևմուտքը չի հրաժարվել Հայաստանին օգտագործելու իր ծրագրերից Ռուսաստանի դեմ ևս մեկ ճակատ բացելու համար՝ կովկասյան տարածաշրջանում», – նշել է Միրոնովը։ Նրա … Read more