Վահագն Խաչատուրյանի խորհրդականի պաշտոնից ազատված Դումանյանը խորհուրդներ կտա Փաշինյանին` նշանակվել է նրա խորհրդական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ին որոշում է ստորագրել, ըստ որի` Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդմասով՝ Վահրամ Դումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»,-ասվում է որոշման մեջ: Նշենք, որ Դումանյանն այսօր ազատվել էր Վահագն Խաչատուրյանի խորհրդականի պաշտոնից: Ստացվում է` այսուհետ նա խորհուրդներ կտա Նիկոլ Փաշինյանին: Hayastan.news-ը` Telegram-ում