«Եվրոպական արժեքներով ժողովրդավարություն քարոզող իշխանությունը Հայաստանը վերածում է միջնադարյան լակոտակրատիայի». Թանդիլյան

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած խուլիգանությունը ոչ միայն հանցագործություն է, այլ նախևառաջ Նիկոլ Փաշինյանի իշխանության արժեհամակարգի դրսևորումն է։ Արժեհամակարգ, որտեղ վիրավորանքը, ատելությունը, բռնությունը, սուտն ու կեղծիքը պետության կառավարման հիմնական գործիքներն են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը: «Եվ այս ամենին աջակցում է «բարեփոխված» իրավապահ համակարգը, ով շարունակում է … Read more

Դատավոր Գաբրիելյանին մեղադրանք կներկայացվի․ ԲԴԽ-ն բավարարել է միջնորդությունը

30 ապրիլի 2025 – 17:09 AMT PanARMENIAN.Net – Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ մեղադրանք կներկայացվի։ Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է որոշումը, որով բավարարել է Գաբրիելյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը։ Այժմ ԲԴԽ–ն քննում է դատախազի երկրորդ միջնորդությունը՝ Գաբրիելյանին կալանավորելու համաձայնության տրամադրման հարցով, հայտնում է «Փաստինֆոն»։ Քրեական գործը, … Read more

Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ … Read more

Ապօրինի արդյունահանման պատճառով պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս (տեսանյութ)

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում:Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ 50 … Read more

OpenAI-ը կատարելագործում է ChatGPT-ն գնումների հնարավորություններով

OpenAI-ը նոր թարմացում է ներկայացնում ChatGPT-ի որոնման գործառույթում՝ ավելացնելով առցանց գնումներ կատարելու գործիքներ, որոնք օգտատերերին թույլ են տալիս մանրամասն հարցեր տալ և ստանալ ապրանքների անհատականացված առաջարկներ։ Չատբոթը կցուցադրի պատկերներ, կարծիքներ և կանի ուղիղ հղումներ գնումների համար այնպիսի կատեգորիաներում, ինչպիսիք են՝ նորաձեւությունը, գեղեցկությունը, տնային ապրանքները և էլեկտրոնիկան։ Այս գործառույթը հասանելի է GPT-4o-ի բոլոր օգտատերերին՝ ներառյալ Free, … Read more

Microsoft-ը նախատեսում է երկու տարվա ընթացքում 40%-ով ընդլայնել ԵՄ տվյալների կենտրոնների հզորությունը

Microsoft Corp-ը նախատեսում է ընդլայնել ամպային և արհեստական ​​բանականության ենթակառուցվածքները ԵՄ-ում՝ «աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում թվային կայունություն» ապահովելու համար։ Ընկերությունը մտադիր է առաջիկա երկու տարիների ընթացքում ԵՄ-ում իր տվյալների կենտրոնների հզորությունը 40%-ով ընդլայնել: Microsoft-ը ընդլայնում է տվյալների կենտրոնները 16 եվրոպական երկրում։ «Այս ծրագրերը, վերջերս հայտարարված քայլերի հետ միասին, մինչև 2027 թվականը ավելի քան կկրկնապատկեն մեր եվրոպական … Read more

Թուրքը Պապոյան Գևորի՞ց է վախենալու

Պապոյան Գևորն ու Խուդաթյան Դավոն, պարզվում է, գնացել-հասել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայր ու նույնիսկ այտեղ գիշերել: Վաղատուր ու Խոզնավար էլ են գնացել ՔՊ-ականները՝ տեղի բնակչությանը «կուտ տալու»: Պապոյան Գևորն էլ վստահեցրել է, թե իբր պետությունը մարդկանց կողքին է ու պատրաստ է նրանց ամեն հարցում օժանդակել:Գնացել են, որ ի՞նչ անեն, որ … Read more

Ոսկեվազում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հեղինե Թադևոսյանին պատկանող լավաշի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ (Արագածոտնի  մարզ, գ. Ոսկեվազ): Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել կեղտի կուտակումները, արտադրվող սննդամթերքում մասնիկների թափվելը, … Read more