Բարսելոնան և Թել Ավիվն այլևս քույր քաղաքներ չեն
Բարսելոնայի քաղաքային խորհուրդը խզել է ինստիտուցիոնալ կապերը Իսրայելի հետ։ Բարսելոնայի և Թել Ավիվի միջև 1998 թվականից ուժի մեջ գտնվող բարեկամության և քույր քաղաքների մասին համաձայնագիրը կասեցվել է քաղաքային խորհրդի մեծամասնության քվեարկությամբ։ Հայտարարության մեջ խորհուրդը պահանջել է «անհապաղ և մշտական հրադադար» և մարդասիրական օգնության շրջափակման դադարեցում։ Բարսելոնայի քաղաքապետը շեշտել է, որ «Գազան պատկանում է պաղեստինցիներին»։