Հայաստանը պատրաստ է համագործակցել բոլոր գործընկերների հետ կենսաբազմազանության ֆինանսավորման բացերը լրացնելու համար. ՀՀ նախագահ

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովում։ Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։ «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իսպանիայի կառավարությանը այս կարևոր միջազգային միջոցառումն անցկացնելու և ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։ Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ աշխարհը բախվում է աննախադեպ դժվարությունների, առավել քան երբևէ … Read more

Բացահայտ սեփականազրկում է. Մելոյանը՝ ՀԷՑ–ի պետականացման նախագծի մասին

Վաղն Ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նստաշրջան, որի ընթացքում պատրաստվում են կյանքի կոչել ՀԷՑ-ի խլման հակաիրավական նախագիծը։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ ««ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը խլելու համար նախատեսվել է՝ ժամանակավոր կառավարիչ նշանակելու լիազորություն, ինչն ուղղակիորեն ՀԱԱԿԱՍՈՒՄ է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին, և իրենից ներկայացնում է բացահայտ սեփականազրկում։ … Read more

Հնդկաստանում դեղագործական գործարանում պայթյունի և հրդեհի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել

Հնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, վիրավորվել են մի քանիսը, երկուշաբթի հայտնել են իշխանությունները։ Հրշեջ ծառայության աշխատակիցները 10 աշխատողի այրված մարմիններ են հայտնաբերել նահանգի մայրաքաղաք Հայդարաբադից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա տեղակայված արդյունաբերական գոտում, Associated Press-ին հայտնել է նահանգի հրշեջ ծառայության տնօրեն Նարայանա Ռաոն։ … Read more

Անհեթեթ են սպասումները, թե Իրանը կհանձնվի․ Ալի Խամենեի

Մեր մշակութային և քաղաքակրթական հարստությունը հարյուրավոր անգամներ գերազանցում են Ամերիկային և նմանատիպ երկրներին։ Այդ մասին X-ում գրել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: «Այն սպասումները, թե Իրանը կհանձնվի այլ երկրի, անհեթեթ են՝ զվարճացնելով իմաստուններին»,- նշել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Ինչո՞ւ է Մակրոնը աջակցում Փաշինյանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցողը ժողովրդավարությունը ապակայունացնելու դեմ գործողություններ է որակել ու համերաշխություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող այս գործողություններին։ Երկրների ղեկավարները նախօրեին խոսել են հեռախոսով, ըստ վարչապետի գրասենյակի՝ Մակրոնը բարձր է գնահատել նաև Հայաստանի ձգտումը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։

ՀԱԷԿ-ի սպասարկման վերաբերյալ «Ռոսատոմ»-ի ծրագիրը հաղթել է «Կանաչ Եվրասիա-2025» միջազգային մրցույթում

Ավարտվել է Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից անցկացվող «Կանաչ Եվրասիա-2025» ամենամյա միջազգային կլիմայական մրցույթը։ «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ի («Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկական դիվիզիոն)՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի №2 էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագիրը «Եվրասիական հեռանկար» անվանակարգում առաջին տեղն է զբաղեցրել։ «Կանաչ Եվրասիա-2025» մրցույթի հաղթողների պարգևատրումը տեղի է ունեցել Մինսկում … Read more

«Քաղաքապետարանն օրինական պահանջներ է սահմանել, սակայն տնտեսվարողը գործում է իր ուզած ձևով». Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Չ»կոռուպացված Երևանի քաղաքապետարանը թույլտվություն էր տվել բնակելի շենքի մուտք բացելու նպատակով, որն էլ առիթ էր հանդիսացել, որպեսզի տնտեսվարողը կտրի տասնյակ տարիներ գոյություն ունեցող վայրի խաղողը, քանի որ այն խոչընդոտ էր հանդիսանում մուտքի համար։Սակայն հետաքրքիրն այն է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծով այդ հատվածում պետք է տեղադրված լիներ էլեկտրական վերելակ, … Read more

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել … Read more

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները կարճատև քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

30 Հունիս, 2025 21:12 Քաղաքականություն ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։