ՍԱՏՄ-ն ձգձգում է «Տաշիր պիցցայի» փակված մասնաճյուղերի վերաբացումը ·

Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո Սննդի անվտանգության տեսչական մարմինը մեկը մյուսի ետեւից փակեց «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի մասնաճյուղերը: Հիշեցնենք, Փաշինյանի հրահանգով Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորեցին` մեղադրանք առաջադրելով «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» հոդվածով։ «Տաշիր պիցցայի» ցանցի մարքեթինգային բաժնի աշխատակից Արտակ Մաթեւոսյանը տասն օր առաջ մեզ ասել էր, որ ընդհանուր 10 մասնաճյուղ է փակվել, որից 7-ի դեպքում … Read more

«Ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ». նախագահ Խաչատուրյանի ելույթը ՄԱԿ-ի համաժողովում Իսպանիայում

«Ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ». նախագահ Խաչատուրյանի ելույթը ՄԱԿ-ի համաժողովում Իսպանիայում Աջակցիր «Ա1+»-ին Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովում։«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իսպանիայի կառավարությանը այս կարևոր միջազգային միջոցառումն անցկացնելու և ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։ Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ աշխարհը … Read more

Ռուս-ադրբեջանական լարումը ի՞նչ է պահանջում Հայաստանից

Հայաստանում, բնականաբար, ուշադրությամբ ու հետաքրքրությամբ են հետևում այն լարվածությանը, որ առաջացել է և գոնե առ այս պահը խորանում է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև: Այստեղ, սակայն, թերևս, հարկ է արձանագրել, որ գործ ունենք բավականին հակասական մի իրավիճակի հետ: Երբ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունը սերտ է, խորը, Հայաստանի համար դրանից առաջանում են ռիսկեր: Բայց այդ ռիսկերը չեն … Read more

Վարչապետը խոսում է ՌԴ գործակալներից, բայց Մոսկվա է գնում, Միրզոյանն էլ Լավրովին ասում՝ վեկտոր չենք փոխում, ո՞նց հասկանանք. Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 30.06.2025 | 21:00 Հելսինկյան ասոցացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Factor TV-ի հետ զրույցում խոսել է օտարերկրյա ազդեցության գործակալների գործունեության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, նրանց չեզոքացնելու անհրաժեշտության, նաև՝ Գալստանյանի, Աջապահյանի, Կարապետյանի քրեական գործերի և նրանց վերագրվող մեղադրանքների, հրապարակված ապացույցների արժանահավատության հարցի մասին։ Իրավապաշտպանը խոսել է նաև Հայաստանի ներքին կյանքին ՌԴ-ի ազդեցության փորձերի, դրանց … Read more

Մենք արագացնում ենք դրանց արտադրության տեմպը. Զելենսկի

Դիտում ՝ 21 003 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շուտով բանակցություններ կվարի ԵՄ առաջնորդների հետ՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության և համատեղ ձեռնարկությունների լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ։ Այս մասին Ուկրաինայի նախագահը ասել է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ հանդիպումից հետո։ «Այսօր մանրամասն զրույց է տեղի ունեցել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ՝ ֆինանսավորում, պայմանագրերի կատարում, արտադրություն, մատակարարումներ։ Մենք արագացնում ենք դրանց … Read more

Թբիլիսիում կրկին ընդդիմադիր ցույցեր են — Հայաստանի Հանրային Ռադիո

Երկարատև ընդմիջումից հետո Թբիլիսիում տեղի է ունեցել «Ոտքի՛ կանգնիր, Վրաստան» խորագրով վերջին շրջանի մեծամասշտաբ ցույցը, որին մասնակցել է նաև նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա կոչ է արել պայքարել ազգային միասնությամբ։   Իշխանություններն արձագանքելով ցույցին՝ փաստել են՝ ծայրահեղ ընդդիմությունն ի վիճակի էր փողոց հանել ընդամենը երկու հազար քաղաքացու։ 

Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովում

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովում։ Ելույթում մասնավորապես նշված է. «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իսպանիայի կառավարությանը այս կարևոր միջազգային միջոցառումն անցկացնելու և ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։ Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ աշխարհը բախվում է աննախադեպ դժվարությունների, առավել քան երբևէ … Read more

Ղազախստանում արգելվել է դեմքը ծածկող հագուստը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է դեմքը ծածկող հագուստ կրելու հարցը կարգավորող օրենք: Նման հագուստ կրելն այժմ պաշտոնապես արգելված է, հաղորդում է Tengrinews.kz-ն։ «Հանրային վայրերում դեմքի ճանաչմանը խոչընդոտող հագուստի իրեր կրելն արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է Ղազախստանի Հանրապետության օրենքների պահանջները պահպանելու, պաշտոնական, աշխատանքային պարտականությունների, բժշկական նպատակներով, քաղաքացիական պաշտպանության, եղանակային պայմաններում, ինչպես … Read more

«Բագրատ Սրբազանից տարանջատվելն այսօր նշանակում է տարանջատվել ժողովրդի պայքարից»․ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Միքայել Սրբազանի պաշտպանական խմբի հայտարարությունների ու մեկնաբանությունների տողատակում տհաճ մի բան եմ տեսնում. ամենուր  կարմիր թելի պես, կարծես, անցնում է Միքայել Սրբազանին «ահաբեկիչ Բագրատ Սրբազանից» տարանջատելու միտքը։ Հուսով եմ սխալվում եմ, բայց նման տպավորություն հաստատ կա։ Եվ ոչ միայն Միքայել Սրբազանի պաշտպանների խոսքերում, այլև եկեղեցու հայտարարություններում և այլուր։ Երեկ արդեն … Read more