«Նոան» հաղթեց սերբական «Ժելեզնիչար Պանչևո»-ին ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ
«Նոան» անցկացրեց իր չորրորդ և վերջին ընկերական հանդիպումը՝ մրցելով Սերբիայի բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Ժելեզնիչար Պանչևո» ակումբի դեմ: Խաղն ավարտվեց հայկական թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով: «Նոայի» կազմում աչքի ընկան Վիրջիլ Պինսոնը և Զավեն Խուդավերդյանը: Այսպիսով, «Նոան» հաջողությամբ ավարտեց մարզական հավաքի բոլոր չորս ստուգողական խաղերը և շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Աղբյուրը` «Նոա»