Հոմպլեքսում Բաքվի անունով կախիչներ են վաճառում, գրել է ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանը

Մարդիկ սոցիալական ցանցերում նեռվայնացել են, որ էն Հոմպլեքսում բաքվի անունով կախիչներ են վաճառում։ Ես ընդհանրապես զարմացած չեմ այդ փաստով, որովհետև. 1. Մոլը բացվել ա նիկոլի բարձր հովանու ներքո ու մասնակցությամբ։ Հիշենք, որ նա թուրք բառից չի վիրավորվում։ 2. Մոլը վերանորոգել է «հայերին ճանաչելով թուրքերին ավելի շատ եմ սիրում» մտքի հեղինակ մերձավանցի տխրահռչակ ուսուցչի տունը։ 3. … Read more

Թուրքիայում վերջին 3 օրում բռնկվել է 263 անտառային հրդեհ

Թուրքիայի նախագահականից հայտնում են, որ վերջին 3 օրում բռնկվել է 263 անտառային հրդեհ։ Դրանցից 259-ը վերահսկողության տակ են առնվել արդյունավետ միջամտության արդյունքում, իսկ դեռևս շարունակվող 4 անտառային հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։ Մասնավորապես Իզմիրում մոլեգնող հրդեհների դեմ միջամտություն է ցուցաբերվում 4 ինքնաթիռով, 14 ուղղաթիռով, 106 հրշեջ մեքենայով և ավելի քան 1000 հոգանոց անձնակազմով։ Հրդեհաշիջման աշխատանքներում … Read more

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ խորհրդաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական և անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման և բանաձևի նախագծման համար: Այն … Read more

ԵՄ առանցքային նավահանգիստները գերբեռնված են

Եվրոպան Covid-19 համաճարակից ի վեր լոգիստիկայի ամենալուրջ խափանումներն է ապրում։ Դոնալդ Թրամփի անկանխատեսելի սակագնային քաղաքականության և գետերի ծանծաղուտի պատճառով բեռնանավերն ստիպված են շաբաթներ շարունակ սպասել ԵՄ առանցքային նավահանգիստներում բեռնման համար: Այս մասին հայտնում է Financial Times-ը։  Նման իրավիճակը, ըստ վերլուծաբանների կանխատեսումների, կտևի ևս մի քանի ամիս։ Ամենաբարդ իրավիճակն այժմ Ռոտերդամում, Անտվերպենում և Համբուրգում է։  Նավահանգիստները … Read more

Էրդողանը մեկնելու է օկուպացված Արցախ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է առաջիկա օրերին մեկնել օկուպացված Արցախ։ Աղբյուրի համաձայն՝ Էրդողանի մեկնումը կլինի մեկօրյա այցով հուլիսի 4-ին։   Նախատեսված է, որ Թուրքիայի ղեկավարին տեղափոխող օդանավը պիտի վայրէջք կատարի Վարանդայի միջազգային օդանավակայանում։ Էրդողանը պիտի մասնակցի «Տնտեսական համագործակցության կազմակերպության» (ECO) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին։ Այն կազմակերպվելու է հուլիսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի … Read more

Ի՞նչ կապ ունի քաղաքացու սեռական կյանքը օպերատիվ իրավիճակի հետ

Ինչպե՞ս են հոգևորականների անձնական կանքին վերաբերող տվյալները հայտնվում Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ, որոնցով վարչապետը կիսվում է ֆեյսբուքյան իր էջում: «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում, պատասխանելով «Ազատության» այս հարցին, Փաշինյանը պարզաբանել էր, թե ԱԱԾ-ն իրեն ենթակա մարմին է, և հետևաբար ամեն օր այդ կառույցը զեկուցում է իրեն Հայաստանում օպերատիվ իրավիճակի մասին: «Էդ օպերատիվ իրավիճակի մեջ, բնականաբար, … Read more

Ռուս լրագրողների ձերբակալությունից հետո Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ն Բաքվում ռուս լրագրողների՝ «Sputnik Ադրբեջան»-ի խմբագիր Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի ձերբակալությունից հետո Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին հրավիրել է նախարարություն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պաշտոնական Մոսկվան Ադրբեջանի իշխանությունների գործողությունները որակել է որպես «ոչ բարեկամական», իսկ ռուս լրագրողների ձերբակալությունը՝ «ապօրինի»։ Ադրբեջանի ՆԳՆ-ն հունիսի 30-ին հայտարարել է ռուսական Sputnik գործակալության Բաքվի գրասենյակում «գործողությունների … Read more

Ես դեռ որբացած եմ զգում, բայց քո զգացողությունը պետք է լինի ինչպես` սրբապիղծինը․ Նարեկ քահանա Անտոնյան – HayqNews

Լինելով ամուսնացյալ քահանա, չունեմ եղբայր ի դեմս «վարչապետի»։ Այս մասին հայտարարել է Նարեկ քահանա Անտոնյանը։ Իսկ եթե ինքը եղբայր է համարում ամուսնացյալ քահանաներին, ապա պետք է բացատրի թե ի՞նչպես է նույն քահանանների` Հոգեւոր ծննդավայր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը (որ նայեւ այդպիսինն է ամբողջ Հայության համար), որ իր «Սրբություն» հոգեւոր տունն ու հոգու ծննդավայրն էլ է … Read more

Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել

Կիրակի առավոտյան Օհայոյի հյուսիս-արևելքում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել, հաղորդում է NBC News-ը։ Յանգսթաուն-Ուորեն տարածաշրջանային օդանավակայանից թռիչքից յոթ րոպե անց կործանված Cessna 441 ինքնաթիռում են եղել անձնակազմի երկու անդամ և չորս ուղևոր։ NBC-ի մասնաճյուղ WFMJ-ը Յանգսթաունում հայտնել է, որ Օհայո նահանգի ճանապարհային պարեկությունը կիրակի՝ տեղական ժամանակով ժամը 7:01-ին, Քինգ Գրեյվս Ռոուդի տարածքում … Read more