Միքայել Սրբազանը ոչ մի ապօրինի բան չի ասել, վստահ եմ, որ նույնն էլ Բագրատ Սրբազանի պարագայում է. Արտակ Բեգլարյան

Ձերբակալելով Բագրատ Սրբազանին՝ փաշինյանական վարչախումբը հիմա էլ անցել է Միքայել Սրբազանին՝ հայ ամենաբարոյական, ամենագրագետ ու ամենապատասխանատու հոգևոր առաջնորդներից մեկին: Փորձում են քայլ առ քայլ մեկուսացնել բոլոր գաղափարական առաջնորդներին, ովքեր կարող են վտանգ ներկայացնել իշխանությունների ապազգային ու խիստ վտանգավոր ծրագրերի կատարման համար: Այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Բնականաբար, բռնությամբ ու ապօրինի ձևով … Read more

Եկել եմ հստակ ուղերձով․ Կայա Կալասը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը

Եվրոպական միության համար կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման շուրջ գործընթացն ամփոփվի հնարավորինս արագ, և կողմերի միջև ձեռք բերված համաձայնագիրը ստորագրվի որքան հնարավոր է շուտ։ Այսպիսի հայտարարություն արել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Երևանում  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Հայ–ադրբեջանական հարաբերություններից … Read more

Շարունակում ենք Հայաստանին համարել ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ. Լավրով

«Մենք շարունակում ենք Հայաստանն համարել այս կազմակերպության լիիրավ անդամ, սակայն, անկասկած, լիիրավ անդամակցությունը ենթադրում է բոլոր պարտավորությունների կատարում, որոնք բխում են ՀԱՊԿ-ի կանոնադրական փաստաթղթերից, այդ թվում՝ անդամավճարների փոխանցումը»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։ Լավրովը հիշեցրել է նաև Երևանից հնչող հայտարարությունների մասին, որ մոտ ապագայում Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև, ինչպես նաև … Read more

«Միեւնոյն զօրակցութիւնը կը ցուցաբերէի՞ք Հռոմի Պապին նկատմամբ որեւէ նման արտայայտութեան». ՀՅԴ

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի հայտարարությունը. «Նախագահ Մաքրոնի՝ Փաշինեանի հետ հեռաձայնային հաղորդակցութեան բովանդակութիւնը անհասկնալի եւ անընդունելի է ու ըստ ամենայնի՝ դատապարտելի: Երկու ուղղութիւններով տրուած պատգամը չի կրնար տեղաւորուիլ ֆրանսական քաղաքական դասական տրամաբանութեան մէջ: ա – ինչպէ՞ս կարելի է ամբողջական զօրակցութիւն յայտնել այն անձին, որ Արցախը կամաւոր յանձնած է թշնամիին, որ 800 հեկտար հող զիջած է … Read more

Պետք է իրավիճակն օգտագործել և ճնշումը մեծացնել

30.06.2025 | 18:16 Սրբազանների կալանավայրում գտնվելը նոր վիճակ է նաև բանտի ու նրա «մշտական» բնակիչների համար. ամեն օր այդ կարգավիճակի ինտելեկտուալ և գաղափարական պատրաստվածության մարդիկ չեն հանդիպում: Որքան էլ իշխանությունը փորձում է հոգևորականներին լռեցնել, մեկուսացնել` չի ստացվելու, ավելին` այս նոր իրավիճակը իշխանության ապօրինությունների ու այլանդակությունների վերհանման առավել ակտիվ շրջան է դառնալու: Պարզապես պետք է իրավիճակն օգտագործել և … Read more

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել վերջին 4 տարիների ընթացքում Ավստրիայի իրավասու մարմիններին հասցեագրված քրեական վարույթներով իրավական օգնություն ցույց տալու հարցումների շուրջ 80%-ը կատարելու համար

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Ավստրիայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդրա Ռամուշին։ Ալեքսանդրա Ռամուշը Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և … Read more

ԱԱԾ ֆինանսավորումը եռապատկվել է․ Փաշինյան

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ծառայությունը վերափոխումների, բարեփոխումների բավականին լուրջ գործընթաց է անցել: Վարչապետը նշել է նաև, որ ձևակերպվել և … Read more

Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի»-ի հետ

Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հետ, սակայն խորհրդակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ, ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Այս երեք երկրի հետ շփումներն ու բանակցությունները շարունակվում են։ Ինչ վերաբերում է դրանց շարունակությանը, ինչպես արդեն նշվել է, բանակցությունները տեղի են ունեցել անցյալ շաբաթ, … Read more

Եթե ինքը եղբայր է համարում ամուսնացյալ քահանաներին, ապա պետք է բացատրի թե ինչպե՞ս է հրաման տալիս ուժայիններին գրոհել Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը. Նարեկ քահանա Անտոնյան

Նարեկ քահանա Անտոնյանի ֆեյսբուքյան գրառումը Լինելով ամուսնացյալ քահանա, չունեմ եղբայր ի դեմս «վարչապետի»։ Իսկ եթե ինքը եղբայր է համարում ամուսնացյալ քահանաներին, ապա պետք է բացատրի թե ինչպե՞ս է նույն քահանանների` Հոգեւոր ծննդավայր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը (որ նայեւ այդպիսինն է ամբողջ Հայության համար), որ իր «Սրբություն» հոգեւոր տունն ու հոգու ծննդավայրն էլ է համարում` հրաման … Read more