ԻՄ ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՄԻՇՏ՝ ԴԵՊԻ ԻՆՔՍ ԻՆՁ. ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտում ՝ 23 549 Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում գրել է․ «Իմ բոլոր ճանապարհները տանում են միշտ՝ դեպի ինքս ինձ. ես իմ Երկրում եմ…ժամանակն ու տարածությունը հատվում ու մնում են իրար գրկած՝ այստեղ:Թե զգացի՞ր ուժը. կզորանաս,թե չհասկացար՝ անզոր էլ կմնաս…Աստծո ու մարդու հանդիպման վայրը. այստեղ:Օրհնյալ Կիրակի հավատք ու երկիր ունեցողներին»։     Կիսվել սոց․ … Read more

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը քննարկել են ՀՀ-ՌԴ հարաբերություններին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50-ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ավելի վաղ ՀՀ վարչապետը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի … Read more

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրանալուց հետո կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանի տարածքում հունիսի 1-ի ցերեկը, 2-ի, 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 2-ին և 5-6-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, հունիսի 3-4-ին … Read more

Պորտուգալական գրանդից մեկնաբանել են Սպերցյանի հավանական տրանսֆերի վերաբերյալ լուրերին

«Պորտուի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան Матч ТВ-ին ասել է, որ ակումբը երբեք հրապարակայնորեն չի մեկնաբանում հնարավոր տրանսֆերների շուրջ լուրերը։ Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է «Պորտուի» տրանսֆերային ցուցակում։ «Մեր ակումբի քաղաքականությունն այն է, որ մենք երբեք չենք մեկնաբանում «Պորտուի» նոր ֆուտբոլիստների վերաբերյալ լուրերը», — Матч ТВ-ին ասել է … Read more

Ոստիկանապետը հրաժարական է տվել

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը թոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն, ազատվ

«Թավիշը» մտավ նաև եկեղեցի

01.06.2025 | 14:13 Երբ թշնամու պատվերով երկրիդ ղեկավարը անպատկառ բառապաշարով լուտանք է թափում հոգեւոր դասի եւ անձամբ հոգևոր առաջնորդի վրա, ինձ քիչ է հետաքրարում, թե ինչքանով է Էջմիածինը մեղավոր: Աշխարհի բոլոր երկրներում հոգևոր դասն այսօր խնդիրներ ունի կապված պահանջվող բարոյական մաքրակենցաղության կանոնների պահպանման հետ, բայց ոչ մի երկրում իշխանություններն այսքան ցեխոտ կոշիկներով չեն ներխուժում սուրբ աղոթատեղի: Ընդամենը … Read more

Կառլես Պույոլը շնորհավորել է Լուիս Էնրիկեին

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը շնորհավորել է «Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեին Չեմպիոնների Լիգայի եզրափակչում հաղթելու կապակցությամբ: Հիշեցնենք, որ «Պարի Սեն Ժերմենը» 5-0 հաշվով հաղթել է «Ինտերին»: «Դու լավագույնն ես, եղբայր։ Շնորհավորում եմ», – գրել է Պույոլը սոցիալական ցանցերում։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների Լիգան:

Որքան են վաստակել ՊՍԺ-ն ու Ինտերը ՉԼ-ի այս մրցաշրջանում — Armsport.am

Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո ՊՍԺ-ն ՈՒԵՖԱ-ից կստանա գրեթե 150 միլիոն եվրո մրցանակային գումար (148,4 մլն)։ Ըստ Football Meets-ի, այս գումարը ներառում է նաև չորս միլիոն եվրոն, որը թիմը կստանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում Լոնդոնի «Տոտենհեմի» հետ հանդիպման համար։ ՉԼ-ի եզրափակիչում հաղթանակի համար թիմը վաստակել է 6,5 մլն եվրո։ «Ինտերն» այս մրցաշրջանում վաստակել է 136,6 միլիոն եվրո։ Լոնդոնի … Read more

Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ մայիսի 29-ին ՆԳ նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանը։ «Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ հետախուզական … Read more

Տարադրամի փոխարժեքները հունիսի 1-ին – 24News

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: –00—ՅՄ