«Ի՞նչ դաժանություն պետք է ունենար գյուղատնտեսը, որ այս սաղարթախիտ թեղիները հատման դատապարտեր»․ Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քայլում եմ Կասկադով ու մտածում, ի՞նչ դաժանություն պետք է ունենար գյուղատնտեսը, որ որոշում կայացներ և մեծ տանջանքով այս բուժված, սաղարթախիտ թեղիները հատման դատապարտեր։ «Թեղին ընդդեմ սակուրայի»… Ապրեն այն «7 հոգին», որ դեմ էին ու ծառերը մնացին իրենց տեղում։ Ստի մեջ ողողված «մասնագետներ»։ Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան