Ամերիկյան համալսարանը կանգնած է «գեներալնի ուբորկայի» հրամայականի առաջ․ Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Նոր սկանդալ․ Հայաստանում Ամերիկյան համալսարանը՝ “գեներալնի ուբորկայի” հրամայականի առջև Հայաստանում Ամերիկյան համալսարանի շուրջ չմարող, ճիշտ հակառակը՝ սաստկացող սկանդալը նոր շերտեր է բացահայտում։ Իհարկե, դժվար է պատկերացնել, որ ամերիկամետ կամ եվրոպամետ հայացքներով որևէ դասախոս կարողանա Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանում դասավանդման ժամանակ գովերգել ու ջատագովել ամերիկյան քաղաքականությունը։ Իսկ, Հայաստանի ամերիկյան … Read more

Նորապատ-Արգավանդ-Վարդանաշեն ավտոճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Նորապատ-Արգավանդ-Վարդանաշեն ավտոճանապարհը ժամանակավորապես փակ կլինի: Այս մասին հյատնում են Ճանապարհային դեպարտամենտից: «Հ-15, /Մ-5/ (Նորապատ)-Արգավանդ- /Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ13+340 հատվածում խողովակի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝  օգոստոսի 1-ին ժամը 8.00-ից մինչև կեսգիշեր, նշված ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար»,- նշված է Դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:

ՍԴ-ն բավարարել է դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումը

ՀՀ ՍԴ կողմից կայացված ՍԴՈ-1791 որոշմամբ բավարարվել է Դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումը։ Մեջբերում. «(…) հաշվի առնելով սահմանադրական արդարադատության հիմքում ընկած սահմանադրահեն գաղափարներն ու արժեբանությունը, Սահմանադրական դատարանի որոշումների սահմանադրաիրավական բովանդակությունն ու իրավական ազդեցությունը նաև անձի սահմանադրական իրավունքների երաշխավորման համատեքստում՝ Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ անթույլատրելի է Սահմանադրական դատարանի որոշումները հանրային իշխանության որևէ մարմնի կողմից «հայեցողության» պատրվակով … Read more

Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությունում մրցելույթներն ավարտել է 6 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալով

Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությունում մրցելույթներն ավարտել է 6 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալով, ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մեծահասակների պայքարում Եվրոպայի չեմպիոն են հռչակվել Գոռ Խաչատրյանը՝ 10 մ, իսկ Հովհաննես Մարգարյանը՝ 50 մ մրցատարածությունում»,-գրել է նախարարը։ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն են դարձել Հայկ Մինասյանն ու Գոհար Հարությունյանը։ Պատվո հարթակի … Read more

Գերմանիայի արևմուտքում մալուխային թունելում հրդեհը խաթարել է երկաթուղային երթևեկությունը

Գերմանիայի արևմտյան Դույսբուրգ քաղաքում և նրա շրջակայքում երկաթուղային երթևեկությունը հինգշաբթի խոշոր խափանումների է ենթարկվել մալուխային թունելում բռնկված հրդեհից հետո, որն, ինչպես կասկածում են իշխանությունները, դիվերսիա է եղել, հայտնել է ոստիկանությունը։ Հետաքննիչները բացառել են պատահական պատճառը և հայտարարել, որ պետական անվտանգության վարչությունը հետաքննում է միջադեպը «բոլոր ուղղություններով»։ Տուժածների մասին հաղորդագրություններ չեն եղել։ DPA լրատվական գործակալությունը հաղորդել … Read more

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավայրից հանդես է եկել հայտարարությամբ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավայրից հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Փառք Քեզ Աստված, փառք Քեզ, Յաղագս ամենայնի, Տեր, փառք Քեզ…Կրկին գոհություն Ամենակալին, որ անարժանիս արժանի դարձրեց անցնելու քավության և փորձության այս ճանապարհը, միշտ իմ կողքին լինելով և Սուրբ Հոգով մխիթարելով: Որտեղ նեղությունն է, այնտեղ նաև Տիրոջ մխիթարությունն է: … Read more

Ինչպե՞ս է ստացվում, որ մենք չենք կարողանում շփվել Ադրբեջանի հետ, բայց Իսրայելը կարողանում է․ Փեզեշքիան

Քաղաքականություն 31.07.2025 | 23:10 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Զանջան կատարած այցի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի հետ հարաբերությունները և պատասխանել Բաքու կատարած իր վերջին այցի հետ կապված քննադատություններին, հաղորդում է Snn.ir-ը։ «Ադրբեջանը մեր ժողովուրդն է, մեր հարազատը։  Ինչպե՞ս է ստացվում, որ մենք չենք կարողանում շփվել, բայց Իսրայելը կարողանում է»,- ասել է Փեզեշքիանը։ Նա նաև նշել է՝ … Read more

ԱՄՆ հատուկ բանագնացը օգոստոսի 1-ին կայցելի Գազա

31 Հուլիս, 2025 22:48 Միջազգային Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և դեսպան Մայք Հաքաբին օգոստոսի 1-ին կմեկնեն Գազա՝ մարդասիրական օգնության մատակարարման իրավիճակը գնահատելու համար։ «Վաղը հատուկ բանագնաց Ուիթքոֆը և դեսպան Հաքաբին կայցելեն Գազա՝ առկա բաշխման կետերը ստուգելու և սննդի մատակարարման … Read more

Պաշտոնական․ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը վերադարձավ Եվրոպա

31 Հուլիս, 2025 22:37 Սպորտ Ֆրանսիական «Մարսել» ակումբը պաշտոնապես հայտարարել է գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի վերադարձի մասին: Ըստ ակումբի մամուլի ծառայության՝ 36-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր է ստորագրել, սակայն դրա ժամկետը չի նշվել: Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ պայմանագիրը կգործի մինչև 2027 թվականի հունիսը: Օբամեյանգը «Մարսելում» հանդես է եկել 2023/2024 … Read more

Երկրաշարժ` Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի … Read more