ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ու Իրանի դեսպանը համատեղ ծրագրեր են քննարկել

https://arm.sputniknews.ru/20250801/hh-tke-nakharari-teghakaln-u-irani-despany-hamategh-tsragrer-en-qnnarkel-91889752.html ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ու Իրանի դեսպանը համատեղ ծրագրեր են քննարկել ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ու Իրանի դեսպանը համատեղ ծրագրեր են քննարկել Sputnik Արմենիա Կողմերը քննարկել են տարանցիկ բեռնափոխադրումների ոլորտում սակագնային քաղաքականության վերանայման հնարավորությունը։ 01.08.2025, Sputnik Արմենիա 2025-08-01T11:25+0400 2025-08-01T11:25+0400 2025-08-01T11:27+0400 մեհդի սոբհանի իրանի իսլամական հանրապետություն հայաստան հայաստան–իրան գործակցություն արմեն սիմոնյան https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/01/91889466_0:107:2048:1259_1920x0_80_0_0_105b26ba3a2a2c8eb6fbf1a8eaf2b3aa.jpg ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի … Read more

ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 1-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին և փոխդեսպան Լարս Հեննիգին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Մարդու իրավունքների երիտասարդական ճամբարը համախմբել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի 60 երիտասարդի

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության կազմակերպած ճամբարները համախմբեցին Հայաստանի մարզերում և Երևանում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի 60 երիտասարդների։ Ճամբարի նպատակն էր նպաստել տեղացի և ԼՂ-ից տեղահանված երիտասարդների ինքնակազմակերպմանն ու նախաձեռնողականությանը, զարգացնել նրանց կարողությունները մարդու իրավունքների, հատկապես՝ … Read more

Դատախազությունը պահանջում է Արամ Զաքարյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ * 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում.* 1 իրավաբանական … Read more

Մասկը 2025 թվականին իր քաղաքական կոմիտեին 45 միլիոն դոլար է նվիրաբերել. Bloomberg

Իլոն Մասկը 2025 թվականի առաջին կեսին իր քաղաքական կոմիտեին՝ America PAC-ին, նվիրաբերել է ավելի քան 45 միլիոն դոլար՝ դառնալով ԱՄՆ-ում այս ոլորտում ամենամեծ դոնորներից մեկը, հաղորդում է Bloomberg-ը։ Նման նվիրատվությունները ցույց են տալիս, որ մոլորակի ամենահարուստ մարդը «դեռ պատրաստ չէ հեռանալ քաղաքականությունից», չնայած մայիսին Դոհայում կայացած Կատարի տնտեսական ֆորումում քաղաքական արշավների աջակցության ապագա ծախսերի զգալի … Read more

Ստեփանավանի «Ալլեա» ծառուղին, որտեղ ծառահատման դեպք էր արձանագրվել, պատկանում է «ՍՊՈՐՏ ՌԻԶՈՐԹ» ՍՊԸ-ին․ «Էկոսֆերա»

Ստեփանավանի «Ալլեա» ծառուղու ծառահատման փաստի մասին ահազանգում է Ստեփանավանի «Լոռե» էկո-ակումբի նախագահ Մանյա Մելիքջանյանը։ Մասնավորապես, բնապահպանական ՀԿ ներկայացուցիչը լուսանկար է հրապարակել հատված ծառերից և նշել, որ հերթական ծառահատումը տեղի է ունեցել ս. թ. հուլիսի 14-ին։ Նշենք, որ Ստեփանավանի «Ալլեա» ծառուղին հարուստ է փշատերև տեսակներով։ «Էկոսֆերա»-ի հետ զրույցում Մանյա Մելիքջանյանը պատմեց կատարվածը. ծառահատման մասին ահազանգը ստացել … Read more

Հանքարդյունաբերությունը «ներսից». ԶՊՄԿ-ն ու CaseKey-ն ուսանողներին մոտեցնում են ոլորտին

Թե ինչպիսին է հանքարդյունաբերությունն իրական արտադրական միջավայրում, ուսանողները կարող են բացահայտել «ներսից»: CaseKey Academy-ի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) համագործակցությունը հնարավորություն է տալիս նրանց դուրս գալ տեսական գիտելիքներից, ձեռք բերել իրական պատկերացում ու կիրառելի պրակտիկ փորձ։ Հուլիսի 30-ին CaseKey կրթական մրցույթի մասնակից ուսանողները Հայաստանի ամենամեծ հանքարդյունաբերական ընկերության գործունեության, կառավարման եւ կայունության վերաբերյալ վերլուծություններ լսեցին անմիջապես … Read more

Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆ

Մեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական … Read more

Ի՞նչն էր Arca համակարգում խափանումների պատճառը. պարազաբանում

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել Arca համակարգում խափանումների վերաբերյալ:   «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։   Խափանումները տեղի են ունեցել՝   2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50   2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25   … Read more

Կայացել է երիտասարդական աշխատողի որակավորման չափանիշները մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է  նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ ԿԳՄՍՆ կողմից նախապես հայտարարված հրավերին արձագանքել և խմբում ընդգրկվել են քաղաքացիական հասարակության կառույցների, երիտասարդական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների … Read more