Անկախ Արցախն իր որոշումները կայացրել է ինքնիշխանության լիարժեք իրավունքով. Արցախի մշակույթի նախարարությունը՝ Բաքվին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի այն հայտարարությունները, որոնք վերաբերում են Ստեփանակերտում տեղադրված՝ մեծանուն հայ ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժմանը, անօրինական, մանիպուլյատիվ են և չեն արտացոլում իրականությունը։ Այս մասին NEWS.am—ին հայտնում են Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունից։ «Այվազովսկու արձանը տեղադրվել է 2021 թվականին՝ իրավական և թափանցիկ նախաձեռնության շրջանակում, որը կյանքի է կոչվել Արցախի Հանրապետության պետական մարմինների, … Read more

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պարզաբանում է Arca համակարգում տեղի ունեցած խափանումների պատճառը

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/ԱՌԿԱ/․   «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել օրերս  Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, խափանումների պատճառը տեխնիկական բնույթի էր։ Որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։  Խափանումները տեղի են ունեցել՝   -2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից … Read more

ԱԺ օթյակում 5 լրագրողի գործունեությունը խոչընդոտելու գործով շուրջ 6 ամիս է՝ քայլ չի արվել հրահանգը տվողներին պատասխանատվության կանչելու համար. «Ժողովուրդ»

Շուրջ 6 ամիս է, ինչ ՀՀ քննչական կոմիտեն 5 լրագրողի ճանաչել է տուժող՝ ԱԺ օթյակում նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով, սակայն մինչ օրս քայլ չի արվել հանցանքի հրահանգը տվողներին պատասխանատվության կանչելու համար։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 12-ին, երբ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անթույլատրելի տեսակի նռնակներ էին պայթեցնում ոստիկանները, ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ լրագրողներին բռնությամբ դուրս … Read more

ՏԿԵ նախարարի տեղակալը և Իրանի դեսպանը կարևորել են տարանցիկ բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացումը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում։   Կողմերը կարևորել են տարանցիկ բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացումը՝ քննարկելով այդ … Read more

Չեխիայի մի քանի կառավարական կայքեր ենթարկվել են կիբերհարձակման

Անհայտ հաքերները կիբերհարձակում են իրականացրել Չեխիայի մի քանի նախարարությունների և գերատեսչությունների, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության և հանրապետության ոստիկանության կայքերի վրա: Այս մասին հայտնել է Չեխիայի ռադիոն: Ոստիկանության խոսնակ Յոզեֆ Բոցանի խոսքով՝ կայքերի խափանման և ժամանակավոր անհասանելիության պատճառն արտասահմանից կատարված DDoS հարձակումն է եղել: Կառավարական ռեսուրսների գործունեությունը լիովին վերականգնվել է: Իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննում են, … Read more

Բջնիում մեքենա է այրվել | Factor.TV

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Այս մասին հաղորդում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու … Read more

ՈՒԵՖԱ-ն ՊՍԺ-ին տուգանել է՝ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում երկրպագուների վարքագծի համար

ՈՒԵՖԱ-ի վերահսկողական և կարգապահական կոմիտեն Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո տուգանել է ՊՍԺ-ին, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Փարիզցիները տուգանվել են 100 հազար եվրոյով՝ երկրպագուների ֆուտբոլային դաշտ դուրս գալու և հրավառություն անելու համար։ Դրա հետ կապված՝ ակումբին պայմանականորեն արգելվել է ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի շրջանակներում հաջորդ արտագնա խաղի տոմսեր վաճառել իր երկրպագուներին՝ երկու տարվա փորձաշրջանով։ ՊՍԺ-ն պետք է … Read more

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Զաքարյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոց

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝   2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. … Read more

Տվյալների կորուստ կամ արտահոսք չի եղել. «ԱրՔա» համակարգը` խափանումների մասին

https://arm.sputniknews.ru/20250801/tvjalneri-kvorust-kam-artahvosq-chi-eghel-arqa-hamakargy-khapanumneri-masin-91887110.html Տվյալների կորուստ կամ արտահոսք չի եղել. «ԱրՔա» համակարգը` խափանումների մասին Տվյալների կորուստ կամ արտահոսք չի եղել. «ԱրՔա» համակարգը` խափանումների մասին Sputnik Արմենիա Մինչև տարեվերջ ընկերությունն ամբողջությամբ կգործարկի տվյալների երկրորդ կենտրոնը, որպեսզի կանխի նման խափանումները։ 01.08.2025, Sputnik Արմենիա 2025-08-01T10:37+0400 2025-08-01T10:37+0400 2025-08-01T10:39+0400 հայաստան «արքա» համակարգ https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/10/74603211_0:0:1601:901_1920x0_80_0_0_2aeb3fefef338a0319549776f98d17ae.jpg ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik․ «ԱրՔա» համակարգում վերջին օրերին արձանագրված … Read more

Աշխատողների 56.9%-ի համախառն աշխատավարձը մինչև 199 հազար դրամ է. տնտեսական լրագրողների ակումբ

Modex-ը  ներկայացրել է 2025 մայիսին ՀՀ-ում վարձու աշխատողների բաշխվածությունն ըստ աշխատավարձի միջակայքերի, հայտնում է Տնտեսական լրագրողների ակումբը։ 2025 թվականի մայիսին ՀՀ-ում վարձու աշխատողների 56.9%-ի համախառն աշխատավարձը կազմել է մինչև 199 հազար դրամ:  5 մլն և ավել աշխատավարձ ստացող վարձու աշխատողների թիվը կազմել է 1,077 կամ վարձու աշխատողների 0,1%-ը։