Հոկտեմբերի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարյան փ. 2 24, 24Բ, 27, 29, 31, 33, 35 շենքեր, Մոսկովյան փ. 24, 28, 36, 38 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վրացական փ. 71, 71/1 շենքեր և հարակից … Read more

Սվետլանա Գրիգորյան. Հայ բեմի թագուհին

30 Սեպտեմբերի 2025, 22:15 ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, կատակերգուների դպրոցի նշանավոր ներկայացուցիչ Սվետլանա Ռուբենի Գրիգորյանի անունն ընդմիշտ գրված է հայ թատրոնի պատմության մեջ: Դերասանուհին ծնվել է 1930թ. սեպտեմբերի 30-ին Երևանում։ Փոքրուց ուներ դերասանական տաղանդ, իսկ 13 տարեկանում, լինելով թատերական ուսումնարանի սան, առաջին անգամ բեմ է բարձրացել, և այդ ժամանակից ի վեր նրա կյանքը անքակտելիորեն կապվել է … Read more

ՆԳ նախարարը Արաբական Միացյալ Էմիրություններում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News Սեպտեմբերի 29-ից 30-ը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Նախարարին ընդունել է ԱՄԷ փոխվարչապետ-ներքին գործերի նախարար շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանը։

Թուրքիայի դեմոգրաֆիկ միտումները` վերջին 20 տարում

Թուրքիան 2000-ականների շեմին դեռ երիտասարդ բնակչություն ունեցող երկիր էր, մինչդեռ այսօր հայտնվել է ծերացող երկրների շարքում։ Սա այն եզակի խնդիրներից է, որը հավասարապես մտահոգում է թե իշխանություններին և թե ընդդիմությանը։ Երկու շրջանակներն էլ Թուրքիայի դեմոգրաֆիական (ժողովրդագրական) խնդիրը համարում են օրհասական։ Տագնապալի է համարվում հատկապես ծնելիության ցուցանիշների սրընթաց նվազումը։ Բնական աճի տեմպի դանդաղությունը, ըստ մասնագետների, ցույց … Read more

Ռուսաստանի հետ հանդիպումների ժամանակ Միացյալ Նահանգները վերահաստատել է Ուկրաինայի հարցի կարգավորման անհրաժեշտությունը

ԱՄՆ ներկայացուցիչները վերահաստատել են Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը և դրա արմատական ​​պատճառները հասկանալու անհրաժեշտությունը, այդ թվում՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի դեսպան … Read more

Հասկանում եք, թե ինչ են պատրաստվում Հայաստանի հետ անել «թավշյա» իշխանությունները. Արման Աբովյան

Այսինքն՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիայի շրջանակներում առաջ քաշվող հավակնությունները՝ վտանգավոր չեն խաղաղ երկխոսության համար? Այսինքն՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան՝ վտանգավոր չէ խաղաղ երկխոսության համար? Այսինքն՝ Արցախի հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն ու տեղահանությունը՝ վտանգավոր չեն խաղաղ երկխոսության համար? Այսինքն՝ Ադրբեջանի զինված ուժերի անընդհատ զինումը՝ վտանգավոր չէ խաղաղ երկխոսության համար? Այսինքն՝ Հայաստանից Սահմանադրության … Read more

Բաքվում կայացել է ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսը

Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը նիստի արձանագրության հետ կապված տեղեկատվություն է խնդրել դատարանից։ Դատավորն ի պատասխան առաջարկել է նշել, թե որ որոշումների պատճեններն են ցանկանում ստանալ։ Բաքուն նաև կրկին ներկայացրել է «տուժածներին»։ Հաջորդ «նիստը» տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:

Մխիթար Հայրապետյանը Ռուանդայի պաշտոնակցի հետ քննարկել է փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների խթանման հարցերը

Սեպտեմբերի 30-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Ռուանդայի Հանրապետության Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների  և նորարարության նախարարության պետական նախարար Իվ Իրադուկունդայի գլխավորած պատվիրակությանը` բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և նորարարության ուղղություններում երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները քննարկելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները` հատուկ ուշադրություն դարձնելով բարձր տեխնոլոգիական և … Read more

«Չելսիի» հարձակվողը շնորհակալություն է հայտնել Ժոզե Մոուրինյոյից

«Չելսիի» հարձակվող Պեդրո Նետոն շնորհակալություն է հայտնել «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին պորտուգալական ֆուտբոլում ունեցած ներդրման համար։ «Ես պորտուգալացի եմ, և մեծ պատիվ է խաղալ Մոուրինյոյի նման մարզչի դեմ։ Մենք նաև գնահատում ենք այն, ինչ նա արել է այս ակումբի և պորտուգալացի ժողովրդի համար։ Նրա շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք ճանապարհորդել աշխարհով մեկ և խաղալ լավագույն … Read more

Թրամփը կրկին խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մեջ իր դերակատարումից․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 30.09.2025 | 22:10 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում իր դերակատարումից Վիրջինիա նահանգի Քուանտիկո ծովային հետևակի բազայում զինվորականների հետ հանդիպմանը։ Նրա խոսքով՝ այս հակամարտությունը տևել է 36 տարի։ «Բոլորն ասում էին, որ այն անլուծելի է։ Բայց ես լուծեցի այն», – նշել է Թրամփը։ Նա հիշել է Վաշինգտոնում … Read more