Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրենները հետևել են Սյունիքում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեններ Սերժիկ Պետրոսյանը և Արման Խաչատրյանը Սյունիքի մարզ կատարած այցելության ընթացքում եղել են մի շարք ճանապարհաշինական հրապարակներում՝ Խոտ-Որոտան, Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ, Վերիշեն-Խոզնավար հատվածներում: Այս մասին տեղեկացրել է Ճանապարհային դեպարտամենտը։ Վերջիններս տեղում հետևել են նշված ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։