Իր կնոջ ֆեյսբուքյան հրապարակումները՝ հե՞չ, աշխատակիցներինը՝ մե՞ջ․ Արմեն Քոլոյանի նախապայմանները՝ Հանրային ռադիոյում. 168.am

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը՝ Շուշան Ղազարյանը, ամիսներ առաջ Ֆեյսբուքում արցախցիների սոցիալական խնդիրներին առնչվող հրապարակման ներքո վիրավորական մեկնաբանություններ էր արել՝ նրանց որակելով իբրև «աստծուց մոռացված դժբախտներ», նա նաև հավելել էր՝ «մեր հացը լափում եք, մեր դեմ միավորվո՞ւմ»։ Արմեն Քոլոյանն այդ ժամանակ հրաժարվել էր մեկնաբանել իր կնոջ գրառումը, ավելին՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, … Read more

Ընդդիմությունը շատ կանխատեսելի է․ իրար մեջ նույնիսկ չեն կարողանում վարչապետի թեկնածու ընտրել

Նախորդ շաբաթ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց սկսելու համար, բայց հրավիրողները ստիպված եղան իրենց հայտարարություններն անել շատ փոքրաթիվ մարդկանց ներկայությամբ, նրանք չէին կարողացել լսումներին ապահովել մարդաշատություն։  Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հետ։ «Առհասարակ էս վերջերս ընդդիմության կողմից նման գործընթացներ հաճախակի են արվում, և … Read more

Ադրբեջանի ղեկավարը և մյուս տղան․ Թրամփը` Փաշինյանի մասին

Ես զանգահարեցի երկու երկրների ղեկավարներին։ Ադրբեջանի նախագահը 22 տարի ղեկավարում է երկիրը և մյուս տղան, հիանալի տղա էր։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման մասին։ «Հենց սկսեցի խոսել նրանց հետ, ես հասկացա, որ մենք լուծելու ենք այս պատերազմը։ Եվ մենք դա արեցինք»,-ասել է նա։

Թմրամիջոց իրացրած 22-ամյա մարտունեցին կալանավորվել է – 5tv

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 24-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին՝ Ներքին Գետաշեն բնակավայրի վարչական տարածքում ձերբակալել և բաժին են ներկայացրել Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 22-ամյա և Մարտունու բնակիչ՝ 29-ամյա երկու երիտասարդի: 22-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 5 գրամից ավելի քաշով մեթամֆետամինի զանգվածով ապակյա ծխամորճ: Պարզվել … Read more

Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավորություն է մյուս երկրներին ինքնիշխանությունը ամրապնդելու. Միրզոյան

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում մասնակցել է «Լիսաբոնից Երևան. ուրվագծելով լայն հարևանության համար Եվրոպայի ռազմավարությունը» խորագրով բարձր մակարդակի քննարկման։ Քննարկման մյուս բանախոսներն էին Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը։ Ստորև ներկայացնում ենք նախարար Միրզոյանի պատասխանները հնչած հարցերին: … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչական դատարանի երեք դատավորի Հակակոռուպցիոն կոմիտե են կանչել և հարցաքննել․ մանրամասներ կաշառքի գործից

Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում կոմիտե է հրավիրել եւ հարցաքննել Վարչական դատարանի դատավորներ Արգիշտի Ղազարյանին, Մհեր Պետրոսյանին և Լուսինե Բոյաջյանին: Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 28-ին դատավորների աշխատասենյակներում եւ բնակարաններում խուզարկություններ էին իրականացվել։ Գործի շրջանակում կալանավորված է փաստաբան Արմեն Օհանյանը։ Կոմիտեն դեռեւս 1 ամիս առաջ հայտնել էր, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և … Read more

Հնդկաստանը և Ռուսաստանը կանցկացնեն «Ինդրա 2025» ցամաքային զորքերի համատեղ զորավարժություններ

Հնդկաստանը և Ռուսաստանը հոկտեմբերի 1-15-ը կանցկացնեն համատեղ ցամաքային զորքերի զորավարժություններ՝ «Ինդրա 2025»-ը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Նյու Դելիում Ռուսաստանի դեսպանատնից։ Զորավարժությունները տեղի կունենան Հնդկաստանի արևմտյան Ռաջաստան նահանգի անապատային պայմաններում՝ Բիկաներ քաղաքի մոտ։ Զորավարժություններին կմասնակցի մոտ 250 ռուս զինծառայող։ «Համատեղ զորավարժությունները հաստատում են Մոսկվայի և Նյու Դելիի միջև հատուկ, արտոնյալ ռազմավարական գործընկերության բնույթը», – նշել … Read more