Թրամփն սպառնացել է աշխատանքից հեռացնել իրեն դուր չեկող գեներալներին ու ծովակալներին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Փենտագոնում կայանալիք՝ հարյուրավոր գեներալների և ծովակալների հետ արտակարգ հանդիպմանը մասնակցող բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներին ազատել աշխատանքից, եթե նրանք իրեն դուր չգան։ «Ես այսօր հանդիպում եմ զինվորական ղեկավարների հետ։ Եթե նրանք ինձ դուր չգան, ես տեղում կազատեմ նրանց աշխատանքից»,- ասել է նա։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով, եթե ինքը հասկանա, որ նրանք … Read more

Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի իրագործմանն ուղղված քայլերի ընթացքը

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Զրուցակիցները քննարկել են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի իրագործմանն ուղղված քայլերի ընթացքը: Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ուժի մեջ են մտել ՃՏՊ–ների արագ արձագանքման նոր հնարավորությունները՝ կարելի է արագ ազատել ճանապարհը

30 սեպտեմբերի 2025 – 18:58 AMT PanARMENIAN.Net – Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել ճանապարհատրանսպորտային պատահարների արագ արձագանքման նոր հնարավորություններ, որոնք էապես հեշտացնում են վարորդների գործողությունները պարզ վթարների դեպքում։ Նախաձեռնության նպատակն է աջակցել վարորդներին կատարել օրենսդրական փոփոխություններով սահմանված պահանջը՝ պատահարից հետո ճանապարհը ազատել առավելագույնը 20 րոպեում՝ խուսափելով խցանումներից և հնարավոր տուգանքներից, հայտնում է Հայաստանի Ավտոպահովագրողների … Read more

ԵՄ-ն և Կիևն ավարտել են Ուկրաինայի օրենսդրության համապատասխանության ստուգման գործընթացը՝ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու համար

ԵՄ-ն և Կիևն ավարտել են Ուկրաինայի օրենսդրության համապատասխանության ստուգման գործընթացը՝ Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու համար՝ հայտնել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը: Ավելի վաղ նա մեկնել էր Կիև՝ վերահաստատելու ԵՄ աջակցությունը Ուկրաինայի եվրոպական ուղուն: «Ամենադժվարին պայմաններում Ուկրաինան ռեկորդային արագությամբ ավարտեց իր օրենսդրության ստուգման գործընթացը՝ դնելով իր եվրոպական ապագայի հիմնաքարը»,- շեշտել է … Read more

«Ինտերը» և «Միլանը» համատեղ հայտարարություն են տարածել «Սան Սիրոյի» ձեռքբերման վերաբերյալ

Երկու իտալական ակումբներ՝ «Միլանը» և «Ինտերը», համատեղ հայտարարություն են տարածել «Սան Սիրո» մարզադաշտի ձեռքբերման վերաբերյալ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարզադաշտի իրավունքները ակումբներին փոխանցելու որոշումը կայացվել է Միլանի քաղաքային խորհրդի սեպտեմբերի 30-ի գիշերը կայացած նիստում, իսկ գործարքի արժեքը կազմել է 197 միլիոն եվրո։ ««Ինտերը» և «Միլանը» գոհ են քաղաքային խորհրդի կողմից «Սան Սիրո» մարզադաշտի և … Read more

Կարի արտադրամասում պայթյունից տուժածներից 2–ի վիճակը միջին ծանրության է, 1–ինը՝ բավարար

30 սեպտեմբերի 2025 – 18:55 AMT PanARMENIAN.Net – Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված քաղաքացիներից երկու տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ մեկի առողջական վիճակը բավարար է։ Մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Ըստ առողջապահության նախարարության՝ միջին ծանրության վիւճակով տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Սեպտեմբերի 30-ին՝ ժամը … Read more

Գավառում վերաբացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահը

Գավառում այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահի վերաբացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, արվեստասերներ, հյուրեր: Պատկերասրահի վարած բանակցությունների արդյունքում Գավառի խոշորացված համայնքի ավագանու որոշմամբ Գավառի Կենտրոնական հրապարակ 3 հասցեում հատկացվել … Read more

Կարի արտադրամասում պայթյունից 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսինը` բավարար․ ԱՆ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Երևանում գտվող կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված 4 քաղաքացիների առողջական վիճակի մասին:  «Տուժածներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, մյուսինը` բավարար»,-հայտնում են Առողջապահության նախարարությունից: Ավելի վաղ … Read more