Թեհրանը հակադարձում է պատժամիջոցների վերականգնման սպառնալիքին

Իրանի փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ Թեհրանը «ճնշման առաջ չի խոնարհվի»՝ չնայած 2015 թվականի միջուկային գործարքի լուրջ խախտումների հիմքով Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու ՄԱԿ-ի մեխանիզմի վերահաս գործարկմանը: «Մենք պատժամիջոցներին կամավոր չենք համաձայնում, սակայն այս անգամ ևս Իրանի ժողովուրդը ո՛չ կընկրկի, ո՛չ կխոնարհվի ճնշման առաջ», – IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ կառավարության նիստի ժամանակ … Read more

«Յուրաքանչյուր տարի այսօրը մեզ հիշեցնում է, որ կրթությունը ամենահուսալի ներդրումն է մեր ներկայի և ապագայի համար»․ ՀԱՊՀ ռեկտորի ուղերձը

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Ուղերձում նշվում է․ «Կրթության ոլորտի հարգելի գործիչներ, Սիրելի ուսանողներ, աշակերտներ և նախակրթարանի սաներ, Շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Յուրաքանչյուր տարի այսօրը մեզ հիշեցնում է, որ կրթությունը ամենահուսալի ներդրումն է մեր ներկայի և ապագայի համար։ Կրթության միջոցով … Read more

«2017-ի այս օրը շահագործման հանձնվեց ՀՀ-ն Արցախին կապող 2-րդ բարեկարգ ճանապարհը»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սեպտեմբերի 1-ը հայ ժողովրդի պատմության մեջ նշանավորվում է մի առանձնահատուկ իրադարձությամբ՝ 2017 թվականի այս օրը, նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ հանդիսավոր շահագործման հանձնվեց ՀՀ-ն Արցախին կապող երկրորդ բարեկարգ ճանապարհը:Ռազմավարական այս ենթակառուցվածքի ստեղծումը հսկայական քայլ էր Արցախի անվտանգության ապահովման և տնտեսական զարգացման համար, ինչն իր … Read more

Աֆղանստանում երկրաշարժը հարյուրավոր զոհերի և վիրավորների պատճառ է դարձել

Աֆղանստանի արևելյան երկու նահանգներում տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժից հետո հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Երկրի իշխանությունները վիրավորներին ուղղաթիռներով տեղափոխել են անվտանգ վայրեր, փրկարարները շարունակում են փլատակներում ողջ մնացածների որոնումները։ Աֆղանստանի առողջապահական իշխանությունները զոհերի հստակ թիվ առայժմ չեն հայտնել։ Ըստ Առողջապահության նախարարության խոսնակի՝ մի քանի հիվանդանոցների տվյալներով՝ զոհերի … Read more

Իմացության շնորհը և գիտելիքների ընկալունակությունը Աստծուց տրված պարգևներ  են․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով։ Ուղերձում ասվում է․   «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում աշակերտներին, ուսանողներին և կրթության գործի մշակներին։ Իմացության շնորհը և գիտելիքների ընկալունակությունը Աստծուց տրված պարգևներ  են, որ բարիք են ստեղծում, երբ … Read more

ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհուրդը հաստատել է Տյանցզինի հռչակագիրը

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհուրդը հաստատել է Տյանցզինի հռչակագիրը: Փաստաթղթում, մասնավորապես, ընդգծվում է, որ ներքին գործերին չմիջամտելու և ուժի չկիրառման սկզբունքները միջազգային հարաբերությունների կայուն զարգացման հիմքն են։ Նաև նշվում է, որ աշխարհում, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության տարածաշրջանում, սրվում են աշխարհաքաղաքական դիմակայությունը, անվտանգությանն ու կայունությանը սպառնացող մարտահրավերներն … Read more

Ադրբեջանում փոխանցեցի ԵՄ-ի ուղերձը՝ աջակցություն լիակատար կարգավորման բոլոր ասպեկտներին. Մագդալենա Գրոնո

Սեպտեմբեր 01,2025 10:39 Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի թվիթերյան գրառումը. «Ադրբեջանում փոխանցեցի ԵՄ-ի ուղերձը՝ աջակցություն լիակատար կարգավորման բոլոր ասպեկտներին, այդ թվում՝ հաղորդակցությունների բացմանը, տարածաշրջանի համար խաղաղության օգուտների ստեղծմանը, ինչպես նաև մարդասիրական և անցյալի ժառանգության հարցերի լուծմանը։ Այցելեցի նաև Նախիջևան, որտեղ հանդիպեցի նախագահի ներկայացուցիչ Նաջաֆլիի հետ և ծանոթացա տեղում տրանսպորտային ենթակառուցվածքների հետ՝ ԵՄ հնարավոր … Read more

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Աշխարհի չեմպիոնի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Ասթոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նշվում է, որ «Կարմիր սատանաները» նաև աշխատում են «Անտվերպենից» Սեննե Լամմենսին ձեռք բերելու ուղղությամբ, որի տրանսֆերը գնահատվում է մոտ 20 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Եթե այդ գործարքը չկայանա, «Մանչեսթեր Յունայթեդը» կընտրի Մարտինեսին, որին «Ասթոն Վիլան» … Read more