ՖՈՏՈ․ Սամվել Կարապետյանի աջակիցները պաստառներ են փակցրել Դալմա Գարդեն մոլում

ArmLur.am-ի թղթակիցն արձանագրել է, որ Դալմա Գարդեն մոլում Սամվել Կարապետյանի աջակիցները պաստառներ են փակցրել «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ։ Ի աջակցություն բարերարի` մայրաքաղաքի տարբեր հատվածներում պարբերաբար փակցվում են նրա լուսանկարով և «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառներ, որոնք հեռացվում, ապամոնտաժվում են իշխանական թիմի հրահանգումով։

Aurora News | Օդային հարձակման տագնապի ռեժիմ՝ Ուկրաինայի ողջ տարածքում

Ուկրաինայի թվային վերափոխման նախարարության առցանց քարտեզի տվյալների համաձայն՝ ամբողջ Ուկրաինայում հայտարարվել է օդային հարձակման տագնապի ռեժիմ։ Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ռուսաստանի զինված ուժերը սկսել են հարվածներ հասցնել Ուկրաինայի բնակելի ենթակառուցվածքներին: Հարվածները հասցվում են երկրի ողջ տարածքում պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին, ռազմական հրամանատարությանը, ինչպես  նաև կապի օբյեկտներին: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ … Read more

ՖՈՏՈ. Քիմ Քարդաշյանը իր 355 մլն հետևորդներին ցուցադրել է Սուրբ Ղազար կղզու հայկական գանձերը

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար (San Lazzaro degli Armeni) հայկական կղզի և Instagram-ի Stories-ում հրապարակած կադրերով իր շուրջ 355 միլիոն հետևորդներին ներկայացրել հայկական հարուստ ժառանգությունը։ Լուսանկարներից մեկի մակագրությունում Քարդաշյանը գրել է. «Վենետիկի հայկական կղզին»։ Նա ցուցադրել է հայկական արտեֆակտներ՝ հնագույն հայերեն ձեռագրեր, խաչեր և եկեղեցական անգին գավաթներ։ Կղզու վանական համալիրում պահպանվում … Read more

Մտածենք նաև այն բալիկների մասին, որոնք այսօր դպրոց են գնալու՝ թաց աչքերը թաքցնելով․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. Այս ամառ մի քանի տասնյակ արժանապատիվ հայեր դարձան քաղբանտարկյալ։ Նրանցից շատերն ունեն անչափահաս զավակներ, և ռեժիմը նրանց զրկել է իրենց երեխաներին դպրոց ու պարտեզ տանելու բերկրանքից։ Այսօրվա տոնական եռուզեռում մի քիչ մտածենք նաև այն բալիկների մասին, որոնք այսօր դպրոց են գնալու՝ թաց աչքերը թաքցնելով։

Վահագն Խաչատուրյանը հպարտորեն ասում է, որ փողի խնդիր չկա, բայց պարտք է վերցնո՞ւմ․ Արթուր Խաչատրյանը՝ Նանուշյանին

«Վահագն Խաչատուրյանը հպարտորեն հայտարարեց, որ Հայաստանում փողի խնդիր չկա, դուք որպես փոխնախարար, ինչպե՞ս եք վերաբերվում այն պնդմանը, որ փող շատ կա, բայց պարտք են վերցնում, դա իմ կարցիքով ռացիոնալ բանականությունից շեղում ա»,- այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին։ … Read more

Aurora News | Տարադրամի փախարժեքը՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ

Rate.am-ում սեպտեմբերի1-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 380.20 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 384.85 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 439.52 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 451.58 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.66 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.92 դրամը:

Aurora News | Արսեն Թորոսյանից բացի նախարարի այլ թեկնածու չի եղել. «Ժողովուրդ»

Արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն հայրենի իշխանությունների ներսում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ «Դեռևս շարունակվում է իշխանական վերնախավում քննարկվել Արսեն Թորոսյանի՝ կրկին նախարար նշանակվելու անակնկալ փաստը: ՔՊ-ականները, գործադիր մարմնի ողջ անդամները ուշքի չեն գալիս, որ Թորոսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակվեց նույն Նիկոլ Փաշինյանի կողմից, որը, նրանից դժգոհ լինելով, ազատեց նախարարի պաշտոնից: … Read more

Aurora News | Ինչ կարգավիճակով է ԱԳ նախարարը ներգրավված Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից արված գողության քրեական գործում․ «Ժողովուրդ»

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հրավիրած վերջին ասուլիսի ժամանակ սեփական անտեղյակությունն ու անգործությունը թաքցրեց ագրեսիայի հետևում, սակայն նրա ղեկավարած ոլորտի բացթողումներն ու ձախողումները չեն վրիպում հասարակության աչքից։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ «Բանն այն է, որ դեռ տարիներ առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից գողացել են շուրջ 20 կտոր արժեքավոր գրքեր։ Նախկին տնօրենը կասկածներ էր հայտնել, որ … Read more

Aurora News | Ինչ ունեցվածքով է Լիլիթ Մակունցը գալիս Հայաստան․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ում վերջին 4 տարիներին ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը 2018 թվականի հեղափոխությունից հետո նշանակվել էր ՀՀ մշակույթի նախարար, որին հաջորդեց ԱԺ պատգամավորի պաշտոնը․ ապա նա գործուղվեց ԱՄՆ։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ «Օրերս Մակունցը հետ կանչվեց ԱՄՆ-ից և Հայաստանում նոր պաշտոնի նշանակվեց՝ որպես Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։ Այսպիսով՝ ինչ ունեցվածքով է Լիլիթ Մակունցը գալիս Հայաստան։ … Read more

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում «լոլիկային պատերազմ» է սկսվել

1 Սեպտեմբեր, 2025 15:59 Իլհամ Ալիևը, Ռուսաստանի նկատմամբ իր անմիտ քաղաքականությամբ, ծանր վիճակի մեջ է դրել երկրի գյուղատնտեսությունը, հատկապես՝ լոլիկներով զբաղվող ադրբեջանցի ֆերմերներին: Արդյունքում, ադրբեջանական գյուղատնտեսական ոլորտը, որն ավանդաբար կողմնորոշված ​​էր դեպի ռուսական շուկա, բախվել է  պահանջարկի կտրուկ անկման հետ, ինչը հանգեցրել է  չվաճառված արտադրանքի հսկայական կուտակման և լուրջ … Read more