Aurora News | Նոր օրենք՝ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և այլ երկրներից Ռուսաստան ժամանած օտարերկրացիների համար

Մոսկվայում և Մոսկվայի մարզում սեպտեմբերի 1-ից մեկնարկում է աշխատելու համար Ռուսաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների գտնվելու վայրի փորձնական հաշվառում «Ամինա» հավելվածի միջոցով. փորձնական ռեժիմը նախատեսված է փոխարինելու միգրացիոն հաշվառման գործող կարգը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Հաղորդագրության համաձայն, որը հրապարակվել է Մոսկվայի Բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոնի կայքում, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Մոլդովայի և … Read more

Հայաստանը կրկին վարկ է վերցնում՝ 45,3 մլն եվրո, որպեսզի բարելավվի բժշկական ծառայությունները

Հայաստանը Ասիական զարգացման բանկից կներգրավիի 45.3 մլն եվրո՝ առողջապահության ոլորտում որակի բարելավման համար։ Այս մասին այսօր հայտնել է Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստում։ Նրա խոսքով՝ վարկային ծրագրի նպատակն է խթանել որակի զարգացումը, որակի ապահովումը առողջապահության համակարգում։ «Ծրագրում ներառված ցուցանիշները վերաբերում են առողջապահական հաստատությունների կառուցմանը, բարելավմանը, առողջապահական ծառայությունների որակի գնահատմանը, հաշվետվողականության … Read more

Aurora News | Թուրքիան կշարունակի հատուկ դեր խաղալ՝ ուկրաինական կարգավորման գործում․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Թուրքիան կշարունակի հատուկ դեր խաղալ ուկրաինական կարգավորման գործում։ Համապատասխան հայտարարությունն արել է նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։ «Մենք շնորհակալ ենք մեր թուրք ընկերներին ուկրաինական ճգնաժամի կարգավորման քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերում նրանց նշանակալի ներդրման համար։ Այս տարվա մայիսից Ստամբուլի հարթակում … Read more

Հրդեհ՝ Երևանի բազմահարկ շենքի բնակարաններից մեկում․ կրակը գազի և էլեկտրականության հետ կապ չի ունեցել. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մառի փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում կրակ և ծուխ են նկատվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են թիվ 9-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներւց մեկական մարտական հաշվարկ և … Read more

Բացահայտված հանցագործությունները՝ անցած երեք օրում

Հանրապետությունում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը բացահայտվել է 222 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 41 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,31 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,27 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,19 դեպք՝ ֆիզիկական ներգործության,11-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,10 դեպք՝ խարդախության,6 դեպք՝ խուլիգանության,5 դեպք՝ … Read more

Aurora News | ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Եվրամիությունը կշարունակի սերտ գործընկերոջ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման, ինչպես նաև տրանսպորտային և կապի ենթակառուցվածքների զարգացման հարցերում։ Այս մասին գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն X սոցիալական ցանցի իր էջում։ «Ես շնորհակալ եմ ադրբեջանցի գործընկերներին Ադրբեջան կատարած այցի համար, որտեղ ես գլխավորել եմ ԵՄ պատվիրակությունը։ Ես ուղերձ եմ … Read more

Մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերները պահանջում են ոչ թե կոսմետիկ լուծումներ, այլ արմատական․ Դավիթ Անանյան

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի գրառումը․ Ներկայում քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում են տնտեսական ծրագրերը։ Հաճախ հնչում են խոստումներ վերաբացել երբեմնի գործարանները, կառուցել նորերը, ստեղծել աշխատատեղեր։ Այս ամենը, անկասկած, կարևոր է, սակայն հարցն այն է՝ արդյո՞ք դա բավարար է Հայաստանի զարգացման համար։ Ակնհայտ է, որ մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերները պահանջում են ոչ թե կոսմետիկ … Read more

Aurora News | Աֆղանստանում հզոր երկրաշարժի պատճառով զոհվել է 600, վիրավորվել՝ 1500 մարդ

Աֆղանստանում տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 622-ի, ավելի քան 1500 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ցնցումները գրանցվել են Կունարի և Նանգարհարի նահանգներում, որտեղ բազմաթիվ տներ են ավերվել։ Որոնողական աշխատանքները շարունակվում են փլատակներում մնացածներին գտնելու համար։ Ըստ տեղի իշխանությունների՝ ավելի մեծ թվով մարդիկ՝ 610, զոհվել են Կունարի նահանգում, … Read more

Telegram-ը թույլ կտա պրոֆիլին երաժշտություն ավելացնել

Telegram-ը ներկայացրել է թարմացում, որի հիմնական նորամուծություններից մեկը պրոֆիլին երաժշտություն ավելացնելու հնարավորությունն է՝ անմիջապես մեդիա նվագարկիչից:  Յուրաքանչյուր ավելացված երգ ավտոմատ կերպով հայտնվում է հատուկ փլեյլիստում, որտեղ ցուցադրվում են նաեւ նախկինում ընտրված բոլոր երգերը։ Պրոֆիլի կարգավորումների մեջ այժմ հնարավոր է ընտրել այն ներդիրը, որը կբացվի առաջինը՝ օրինակ՝ նվերների հավաքածուն կամ պահպանված պատմությունները։ Իսկ Android-ի օգտատերերը ստացել … Read more

Aurora News | Հայ-ադրբեջանական հարաբերություններով տարված՝ Թրամփը ոչինչ չի ասում մեր երկրի մասին․ Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, այս մասին հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։ Նամակում նշվում է՝ «Ձեր նախագահության մի քանի ամիսների ընթացքում Դուք սերտ հարաբերություններ եք հաստատել Վրաստանի բոլոր հարևան երկրների հետ. հաջողությամբ նպաստել եք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ակտիվորեն համագործակցում եք Թուրքիայի իշխանությունների հետ, վերականգնել … Read more