Aurora News | Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ վիճակը կայունացել է

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ վիճակը կայունացել է: Լրատվամիջոցների հետ զրույցում այդ մասին հայտնեց նրա գործընկեր Էրիկ Ալեքսանյանը։ Նշենք, որ Կոչուբաևի կնոջ վիճակը վատացել է ծննդաբերությունից հետո։ Ալեքսանյանը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել փաստաբան Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Հոկտեմբերի 28-ին կալանքը փոխարինվեց բացակայելու արգելքով։ «Կոչուբաևի կինը համեմատաբար լավ է զգում … Read more

Aurora News | Թուրքիան պատրաստ է Ստամբուլում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներին; Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն հրադադարի հասնելու առաջին հիմքը դրվել է հենց Ստամբուլում: Հաքան Ֆիդանը նշել է, որ այդ բանակցությունների արդյունքում հաջողվել է լուծել կարեւոր հարցեր: Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան վճռական է … Read more

Aurora News | Ուկրաինան հայտնում է Մոսկվայի մարզում նավթամուղի պայթյունի մասին

Ուկրաինայի հետախուզությունը հայտարարել է Մոսկվայի մարզում նավթ փոխադրող խողովակաշարի վնասման մասին։ Հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել ռուսական տարածքում գործող ենթակառուցվածքային օբյեկտում, սակայն վնասների չափը և պատճառները չեն նշվում։ Ռուսական կողմը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը։ Հավելենք, որ ռուսական նավթատարները վերջին ամիսներին մի քանի անգամ դարձել են տարբեր հարձակումների թիրախ, սակայն պաշտոնական հաստատումներ բոլոր դեպքերում … Read more

Վահագն Խաչատուրյանը եռօրյա այցով մեկնել է Եգիպտոս

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 1-3-ն աշխատանքային այցով կգտնվի Եգիպոսի Արաբական Հանրապետությունում՝ Կահիրեում։ Եգիպտոսի նախագահի հրավերով Հանրապետության նախագահը կմասնակցի Եգիպտոսի ազգային թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Այցի շրջանակներում նախատեսվում են նախագահի մի շարք հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։

Ցավալի է, բայց արդեն փաստ է. 2-րդ դասարանի «Մայրենի» գրքում ուղղագրական սխալ․ հեղինակն ընդունում է

2-րդ դասարանի «Մայրենի» դասագրքի 48-րդ էջում «ասաց» բառը գրված է ուղղագրական սխալով՝ «ասած» ձևով։ Oragir.News ահազանգած ծնողները հայտնում են, որ իրենց երեխաների մոտ նոր է ձևավորվում գիտելիքների պաշարը, և հատկապես այդ տարիքում սովորած յուրաքանչյուր բառն ու արտահայտությունը հեշտ են տպավորվում երեխաների մեջ։ Նրանց խոսքով՝ նման սխալների հետևանքները կարող են անդառնալի լինել, քանի որ արդեն սխալ … Read more

Aurora News | ChatGPT-ը այլևս չի տրամադրում առողջապահական կամ իրավական խորհրդատվություն

OpenAI ընկերությունը հայտարարել է, որ ChatGPT-ն դադարեցնում է կոնկրետ խորհուրդներ տալ առողջության և իրավունքի ոլորտներում։ Այժմ օգտատերերին հասանելի է միայն ընդհանուր բնույթի տեղեկատվություն՝ հավաքված բաց աղբյուրներից։ Բացի այդ, ChatGPT-ն այլևս չի վերլուծում բժշկական հետազոտություններ, ինչպես օրինակ ռենտգեն կամ ՄՌՏ արդյունքները։ Ընկերության հայտարարությամբ՝ այս քայլը նպատակ ունի նվազեցնել սխալ ախտորոշման կամ ոչ ճիշտ իրավական որոշումների ռիսկը։ … Read more

Aurora News | Ուկրաինան բանակցությունները հնարավոր է համարում Պուտինի դիրքորոշման փոփոխության դեպքում

Կիևն արձագանքել է Մոսկվայի հայտարարություններին՝ շեշտելով, որ ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են վերսկսվել միայն Ռուսաստանի նախագահի դիրքորոշման փոփոխությունից հետո։ Կիևն արձագանքել է Մոսկվայի հայտարարություններին, համաձայն որոնց՝ ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ ստամբուլյան ձևաչափով բանակցությունների վերականգնումը հնարավոր է, եթե Ռուսաստանը պատրաստ է շարունակել ուղիղ շփումները Կիևի ներկայացուցիչների հետ։ Ռուսական արտաքին գործերի նախարարությունը, իր հերթին, մեղադրել է Ուկրաինային՝ բանակցային գործընթացը … Read more

Aurora News | Վրաստանը դադարեցնում է մասնակցությունը Եվրոնեսթի աշխատանքներին

Թբիլիսին որոշել է չմասնակցել Եվրոնեսթի հաջորդ նիստերին՝ քննադատելով Եվրոպախորհրդարանի մոտեցումները։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Եվրոպախորհրդարանը վերջին շրջանում այս հարթակը վերածել է քաղաքական ճնշման գործիքի՝ հարևան պետություններին պարտադրելով իր օրակարգը։ Պապուաշվիլին ընդգծել է, որ Թբիլիսին չի տեսնում արդյունավետ համագործակցության հնարավորություն ներկայիս պայմաններում, քանի որ որոշ եվրոպական ուժեր դրսևորում են թշնամական և միակողմանի … Read more

Փաշինյանն ակնկալում է, որ Ոստիկանության գվարդիան կլինի որակական նոր ծառայություն

Նոյեմբերի 1-ից գործարկվում է Ոստիկանության գվարդիան: «Մեր ակնկալիքն է, որ Ոստիկանության գվարդիան կլինի որակական նոր ծառայություն և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ քաղաքացիների, և՛ հենց իրենց՝ ծառայողների համար»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը միջոցառման մեկնարկին:

3-ամյա Տիգրանի որոնումները դեռևս անարդյունք են

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3 տարեկան Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ-ն։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 18։00-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։