Վեհափառի ամանորյա ուղերձն եմ դիտելու, հարգում եմ նրան. հարցում

Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է Ամանորի ծրագիրը, որտեղ ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը: Ըստ Հանրայինի կայքում տեղադրված դեկտեմբերի 31-ի եթերացանկի՝ ժամը 22-ի հատվածում ուղերձներ են հղելու նախագահն ու խորհրդարանի խոսնակը, իսկ տարեմուտին՝ 23:40-ին, նախատեսված է միայն վարչապետի ուղերձի հեռարձակումը։ Նախորդ երկու տարիներին Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել էր կաթողիկոսի ուղերձը տարեմուտին՝ երկրի ղեկավարի շնորհավորանքից առաջ հեռարձակելու երկարամյա ավանդույթից: Մայր … Read more

Aurora News | Վարքականոններ՝ վարորդների համար. ՆԳՆ-ն նախազգուշացնում է

ՆԳՆ-ն վարքականոններ է տարածել վարորդների համար, թե ինչպես վարել մեքենան ձյան և մերկասառույցի պայմաններում: Ըստ այդմ՝ վարորդները պետք է ձմռանը երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով, պահպանեն տարածություն դիմացի մեքենայից, կտրուկ չարգելակեն կամ փոխել արագությունը, վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն: «Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: … Read more

Aurora News | Դատախազությունը հօգուտ Հայաստանի կբռնագանձի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարան, ավտոկայանատեղի, 207 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը. հայցի մասնակի բավարարումը բխում է Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ 1776 որոշմամբ արտահայտված դիրքորոշումից: Այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը։ «Վճռով՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, Ոստիկանությունում և Ազգային անվտանգության ծառայությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Սերոբ Հարությունյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի՝ – Հյուսիսային պողոտայում գտնվող … Read more

Հունվարի 1-ից մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է. ինչպես ձեռք բերել տոմսեր

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ 2026 թվականի հունվարի 1-ից մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է։ Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝ Մետրոպոլիտենի կայարանների վճարահաշվարկային տերմինալներից, Telcell սպասարկման կետերից: Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում, Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 142 դիտում

Տոնական օրերին մի շարք թանգարաններ հանրության համար բաց կլինեն

Տոնական օրերին ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն և կաշխատեն 2026 թվականի հունվարի 1-ին և 2-ին՝ ժամը 12:00-16:00: Դրանք են՝ «Հայաստանի ազգային պատկերասրահ» «Հայաստանի պատմության թանգարան» «Սերգեյ Փարաջանովի թանգարան» «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան»: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 95 դիտում

Aurora News | Ուկրաինայի վերականգնման պատասխանատվությունը կրում է Արևմուտքը. Կոնստանտինով

Ուկրաինայում ռազմական հակամարտության ավարտից հետո երկրի վերականգնման պատասխանատվությունը ամբողջությամբ ընկած է Արևմուտքի վրա, РИА Новости-ին ասել է Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցում քննարկել է Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման հարցում Ռուսաստանի ջանքերը։ «Վստահ եմ, որ Ուկրաինայի վերականգնման պատասխանատվությունը ամբողջությամբ Արևմուտքի վրա է։ … Read more

Aurora News | Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում երկարատև խաղաղությամբ. Կոպիրկին

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր ամանորյա շնորհավորական ուղերձում նշել է.  «2025 թվականին, աշխարհաքաղաքական լարվածության աճի և լուրջ մարտահրավերների բախման պայմաններում, մեր երկրները շարունակեցին երկխոսությունը ծագող խնդիրների լուծման և հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման ուղիների շուրջ բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից և տնտեսությունից մինչև կրթություն և մշակույթ։ Մեր առաջնորդների միջև ակտիվ երկխոսությունը մնաց երկկողմ կապերի լծակը անցյալ տարվա … Read more

Ավելի քան 16 հազար փորձագիտական հետազոտություններ մեկ տարում. բյուրոն ամփոփել է կատարված աշխատանքները

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում 2025 թվականի ընթացքում քրեադատավարական օրենսդրության շրջանակներում 28 փորձագիտական տեսակներով, 114 ենթատեսակներով և տեխնոլոգիական ուղղություններով իրականացվել են 16 հազարից ավելի փորձագիտական հետազոտություններ՝ ապահովելով գիտականորեն հիմնավորված արդյունքների ստացումը:  Անցնող տարում «Փորձաքննությունների ազգային բյուրոյում» քիմիկոթունաբանական ուղղությամբ պայմանագրային հիմունքներով իրականացվել են միջազգային չափանիշներին համապատասխան ավելի քան 1000 հետազոտություններ:  Կազմակերպությունում առանձին ուղղություններով մշակվել և … Read more

Էլեկտրաէներգիայի գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Սույն թվականի դեկտեմբերի 30-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցողների սակագները։ Այս մասին հայտնում են ՀԾԿՀ-ից:  Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները սպառողների … Read more

Aurora News | Ռուս զինվորականները գիտեն՝ ինչպես, ինչով և երբ պատասխանեն․ Պեսկովը՝ Պուտինի նստավայրին հասցված հարվածների մասին

Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակումն ուղղված է Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերի խաթարմանը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ նախագահական նստավայրի վրա հարձակումից հետո Ռուսաստանը կխստացնի իր բանակցային դիրքորոշումը Ուկրաինայի հարցում։ Կրեմլի խոսնակը նշել է, որ Պուտինը և Թրամփը շարունակում են վստահության վրա հիմնված երկխոսությունը, … Read more