«Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Կիևի կառավարական թաղամասին». Զելենսկի

Դեկտեմբեր 29,2025 22:00 «Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Կիևի կառավարական թաղամասին»,- քիչ առաջ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները։ Զելենսկին հերքել է ռուսական կողմի պնդումները, որոնց համաձայն անցած գիշեր ուկրաիանական անօդաչուները իբր փորձել են հարվածել Ռուսաստանի նախագահի՝ Նովգորոդի մարզի Վալդայի շրջանում գտնվող նստավայրին։ «Նման հայտարարություններով Մոսկվան ցանկանում է … Read more

Ուիլյամ Գլադստոնը և Հայկական հարցը. XIX դարի խղճի ձայնը

29 Դեկտեմբերի 2025, 22:00 Ուիլյամ Գլադստոնը ծնվել է 1809 թվականի դեկտեմբերի 29-ին Լիվերպուլում՝ շոտլանդական ծագում ունեցող ընտանիքում: Նրա քաղաքական կարիերան սերտորեն կապված էր Լիբերալ կուսակցության հետ, որը նա ղեկավարում էր 1868 թվականին: Տարբեր տարիների զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը՝ 1868-1874, 1880-1885, 1886 և 1892-1894 թվականներին: Գլադստոնը պատմության մեջ մնաց ոչ միայն որպես ականավոր պետական … Read more

Մարդկանց որսորդներ

29.12.2025 | 21:59 Եթե դուք դժբախտությունների ու նեղությունների մատնված մարդկանց մասին կարդալով մտահոգվում ու սրտի ցավ եք ապրում, ապա երբևէ մտածե՞լ եք, թե որքան ցավ կարող է զգալ Իմ սիրտը ողբերգության ու թշվառության մատնված այդ մարդկանց համար: Եթե Ես Երուսաղեմ քաղաքը տեսնելով լաց եղա նրա վրա, ապա որքան առավել պիտի լամ նրանց համար, որոնց սրտերը նեղության են … Read more

ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհներ կան, Սևան-Գավառ ճանապարհին բուք է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Քաջարան-Մեղրի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների … Read more

Կաթողիկոսի վրա քար նետելու կոչ անող տղամարդն ինչո՞ւ է ազատության մեջ. հանցակազմ` Փաշինյանի ուղերձում

Գլխավոր դատախազությունը «Հայլուրին» հայտնել է, որ ուսումնասիրում է Գառնիի բնակիչ Էդվարդ Ստեփանյանի՝ կաթողիկոսի մասին կիրակի արած հայտարարությունը, որը շատ իրավապաշտպանների համոզմամբ, բռնության կոչ է: Ո՞վ է «Ջնդոյի Էդո» մականունով քաղաքացին, որը կաթողիկոսի վրա քար նետելու կոչից հետո մինչև հիմա անպատիժ է: Իրավապաշտպանները կարծում են, որ այսպիսի հայտարարությունների պատճռաը Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքն է Վեհափառի մասին: … Read more

Կապանում գործարկվեց նոր տրանսպորտը

Կապանում գործարկվեց նոր տրանսպորտը (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Խոստացածի պես Կապանում գործարկվեց նոր տրանսպորտային համակարգը: Խորհրդային տարիներից ի վեր առաջին անգամ համայնքապատկան կառույց է ստեղծվել, որն արմատապես կփոխի քաղաքային տրանսպորտի սպասարկման մոտեցումները: Ուղեվարձի 100 դրամը անփոփոխ կմնա, երթուղիները ևս էապես չեն փոխվի: 9 միկրոավտոբուսներն ու 6 ավտոբուսները կգործեն հունվարի մեկից:

«ԱՄՆ–Ուկրաինա անվտանգության երաշխիքները 100%-ով համաձայնեցված են»,–Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպումից հետո

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ անվտանգության երաշխիքները Ուկրաինայի համար «100%-ով համաձայնեցված» են Դոնալդ Թրամփի հետ Մարա-Լա-Լագոում կայացած հանդիպումից հետո, իսկ խաղաղության 20 կետանոց ծրագիրը «90%-ով համաձայնեցված» է։ Թրամփը նշել է, որ բանակցությունները շարունակվելու են, սակայն տարածքների հնարավոր բաժանումը դեռևս չի լուծվել։ Դոնբասի հարցը, ըստ նրա, «չափազանց դժվար է»: Նա նաև նշել է, … Read more