Իտալիայի վարչապետը կոչ է արել հաշվի առնել Եվրոպայի շահերը Ուկրաինայի հարցով բանակցություններում

Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն առաջ են շարժվել, սակայն դեռևս կան չլուծված հարցեր։ Այս մասին հայտնել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին՝ եվրոպական այլ առաջնորդների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցի արդյունքներով։ «Նախագահ Թրամփը և Զելենսկին ներկայացրել են ընթացիկ բանակցությունների ժամանակ ձեռք բերված արդյունքները, մասնավորապես՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ, և մատնանշել են դեռևս … Read more

Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել. հորդոր վարորդներին

Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել: Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»՝ հորդորելով զգոն լինել: «Տեղեկացնում ենք, որ ձյան տեղումների ժամանակ ճանապարհները հնարավոր է մաքրել, երբ ձյան շերտի հաստությունը 3-4 սմ-ից ավելի է։ Մաքրմանը հաջորդում են աղովավազով մշակման աշխատանքները։ Երկարատև ձյան տեղումների ժամանակահատվածում գործընթացը կատարվում է պարբերաբար։ Երբ ջերմաստիճանը նվազում … Read more

Պուտինը Թրամփին տեղեկացրել է իր նստավայրի վրա ԱԹՍ-ներով հարձակման և Մոսկվայի պատասխանի մասին

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը այսօր հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։ Զրույցից հետո նրա մեկնաբանությունները հրապարակվել են Կրեմլի մամուլի ծառայության կողմից։ Ուշակովը նշել է, որ Թրամփը և նրա խորհրդականները ռուսական կողմին մանրամասնորեն ներկայացրել են դեկտեմբերի 28-ին Մար-ա-Լագոյում ուկրաինական պատվիրակության հետ կայացած բանակցությունների հիմնական արդյունքները։ Ռուսաստանի նախագահի օգնականի … Read more

Լեգենդար Ալեքսանդր Օվեչկինն ընդհատել է գոլային երաշտը

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» հյուրընկալվելիս 4-3 հաշվով հաղթել է «Նյու Ջերսի Դևիլսին»։ Հյուրերի երրորդ գոլը խփել է ռուս լեգենդար հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը։ 40-ամյա հարձակվող ընդհատել է 9 անընդմեջ խաղից բաղկացած գոլային երաշտը։ NHL-ի պատմության գլխավոր ռմբարկուն (912 տափօղակ) նախորդ անգամ դիպուկ նետումով աչքի ընկել էր դեկտեմբերի 4-ին։ ALEX OVECHKIN … Read more

Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ որոշումը չի բեկանվել․ փաստաբան

Վերաքննիչ դատարանից տեղեկացա, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանի որոշումը չի բեկանվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։«Վերաքննիչի որոշմանն առայժմ գնահատական չեմ տալիս, քանի որ բուն որոշումը դեռ չեմ ստացել և չեմ ծանոթացել «չբեկանելու» հիմնավորումներին. օրենքով նախատեսված է եռօրյա ժամկետ՝ որոշումը կողմերին ուղարկելու համար։ Այս պահին ինձ … Read more

Ադրբեջանցիները Երևանում բնակեցվելու և երկիրը խառնելու ծրագիր ունեն, ինչը միայն կույրը չի տեսնում. Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «Մեր հասարակությունում կա մի հատված, որը մտածում է, թե Փաշինյանը բերում է խաղաղություն թուրքերի հետ, իսկ մենք՝ պայքար: Եվ հոգնած լինելով պայքարից լուծում է փնտրում Փաշինյանի առաջարկած “գեղեցիկ” բայց անիրական նկարի մեջ: Հարգելինե՜րս, բառացիորեն 5 օր առաջ Ադրբեջանը բացել է «Երևանի ադրբեջանական թատրոն» : «Իրևանի», «ադրբեջանական » … Read more

Aurora News | Ռոմանոս Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ

ՀԷՑ-ի վթարված 110/35/6 կՎ «Վարդաշեն» ենթակայանում 6 կՎ թվով 23 նոր բջիջների, դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի, անհրաժեշտ ենթակառուցվածքների եւ ենթակայանը սնող նոր մալուխային գծերի վերջին միացումներն են արվում։ Այս մասին ասել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանս Պետրոսյանը: «ՀԷՑ-ի հարյուրավոր մասնագետներ շուրջ 44 ժամ՝ առանց մեկ րոպե դադարի, իրականացրել են ահռելի աշխատանք եւ կատարել … Read more

2026-ին մեզ սպասում են ավելի մեծ աշխատանքներ, ավելի բարձր նշաձողեր և ավելի հավակնոտ նպատակներ. Տիգրան Ավինյան

Սիրելի գործընկերներ, 2025 թվականը Երևանի քաղաքապետարանի համար եղել է իսկապես արդյունքներով լի տարի։ Շինարարության և բարեկարգման, քաղաքաշինության, թվայնացման, առողջապահության, հանրակրթության և մի շարք այլ կարևոր ոլորտներում մենք միասին գրանցել ենք այնպիսի արդյունքներ, որոնք կարելի է բնութագրել որպես բացառիկ։ Այս ամենը հնարավոր է դարձել ձեր ամենօրյա աշխատանքի, պատասխանատվության, մասնագիտական մոտեցման շնորհիվ։ Վստահ եմ, որ երևանցիները տեսնում … Read more