Զելենսկին թույլատրելի է համարել համաձայնագրի առանձին կետերի շուրջ հանրաքվեի անցկացումը

Զելենսկին թույլատրելի է համարել համաձայնագրի առանձին կետերի շուրջ հանրաքվեի անցկացումը: Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք կարող ենք հանրաքվե անցկացնել այս ծրագրի որոշ կետերի վերաբերյալ», — ասել է Զելենսկին։ ԱՄՆ նախագահն իր հերթին հավելել է, որ Դոնբասի հարցը կարող է լուծել նաև խորհրդարանը։ Այս … Read more

Պատիվ էր հանդիպել արվեստի, սպորտի, քաղաքականության և բազմաթիվ այլ ոլորտների հեղինակավոր ու մեծ ավանդ ունեցող մարդկանց հետ. Հովհաննես Ծառուկյան

Հովհաննես Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տոներին ընդառաջ ինձ համար մեծ պատիվ էր ընտանիքիս անունից հանդիպել արվեստի, սպորտի, քաղաքականության և բազմաթիվ այլ ոլորտների հեղինակավոր ու մեծ ավանդ ունեցող մարդկանց հետ և ընտանիքիս անունից շնորհավորել նրանց։ Մեր ընտանիքը մեծապես գնահատում է նրանցից յուրաքանչյուրի ներդրումն ու ավանդը իրենց ոլորտների զարգացման գործում»։

Տարածքային ցանկացած գործարք պետք է որոշեն իրենք՝ ուկրաինացիները. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լուգանսկի և Դոնեցկի մարզերի ապագայի հարցում Ուկրաինայի դիրքորոշումը «տարբեր է» Ռուսաստանից և ընդգծել է, որ տարածքային հարցերը չեն կարող լուծվել առանց ուկրաինացի ժողովրդի համաձայնության։ Նա նշել է, որ Դոնբասի վերաբերյալ որոշումները պետք է ընդունեն հենց ուկրաինացիները, հնարավոր է հանրաքվեի միջոցով, և որ արտերկրում բնակվող քաղաքացիներն էլ կարող են … Read more

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը գլխավորել է Մբապեի ակումբը — Armsport.am

Լոնդոնի «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆրանսիացի պաշտպան Գաել Կլիշին նշանակվել է Ֆրանսիայի Լիգա 3-ում հանդես եկող «Կանի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Կանի» բաժնետոմսերի մոտ 80 տոկոսը պատկանում է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ընկերությանը, որը ղեկավարում են նա և իր մայրը։ Կլիշին «Կանը» գլխավորելուց առաջ մեկուկես տարի մնացել … Read more

Թավջութակի համար առանձին ավիատոմս եմ գնում․ Նարեկ Հախնազարյան

Թավջութակի համար առանձին տոմս եմ գնում․ ԱրմենիաՍպուտնիկի «Ուրիշ նորությունների» հյուր աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը պատմել է, թե ինչպես է երկրից երկիր տեղափոխում իր գործիքը։ «Իրականում կա երկու տարբերակ՝ կա՛մ չճամփորդել թավջութակի հետ, կա՛մ նրա համար տոմս գնել, որպեսզի ինքնաթիռի մեջ լինի։ Մյուս տարբերակը՝ հանձնել ուղեբեռ, շատ վտանգավոր է։ Ես վերջին անգամ թավջութակս … Read more

3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները ամանորը տանը չեն դիմավորի. «Փաստինֆո»

Դեկտեմբեր 29,2025 21:15 3-ամյա Տիգրան Օվանեսովի քույրն ու եղբայրները Ամանորը ՀՕՖ-ում են անցկացնելու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում  այս մասին հայտնեց տնօրեն Միրա Անտոնյանը։ Նրա փոխանցմամբ՝  երեխաները գտնվում են կայուն վիճակում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին, որին փնտրում էին հոկտեմբերի 27-ից։ Երեխայի մարմնին առկա են եղել բռնության հետքեր, … Read more

«Էվոկաբանկ» ՓԲԸ խորհրդի անդամը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Երևանի զարգացման գործում մեծ ներդրումների և ի շահ Երևանի իրականացրած բարեգործական գործունեության համար «Էվոկաբանկ» ՓԲԸ խորհրդի անդամ Վազգեն Գևորկյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Շնորհակալություն հայտնելով գործակցության համար՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ մասնավոր հատվածի սոցիալական պատասխանատվությունը համայնքի զարգացման կարևոր նախապայմաններից է։ Գնահատեք հոդվածը

1 ժամ 15 րոպե․ ի՞նչ են քննարկել Պուտինն ու Թրամփը հեռխոսազրույցի ընթացքում

Հեռախոսազանը դրական էր, խոսակցության հիմնական թեման՝ ռուս-ուկրաինական պատերազմը․ գրել է Bloomberg-ն՝ անդրադառնալով Պուտին-Թրամփ հեռախոսազանգին։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի տեղեկացմամբ՝ զրույցը տևել է 1 ժամ 15 րոպե։ Հեռախոսազրույցի հիմնական թեման ծավալվել է ՌԴ նախագահականի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման միջադեպի շուրջ։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Կիևի հարձակումը նախագահական նստավայրի վրա անպատասխան չի մնա։ Թրամփն էլ … Read more