«ՀԷՑ-ի հարյուրավոր մասնագետներ շուրջ 44 ժամ՝ առանց մեկ րոպե դադարի, իրականացրել են ահռելի աշխատանք»․ նոր մալուխային գծերի վերջին միացումներն են արվում

ՀԷՑ-ի վթարված 110/35/6 կՎ «Վարդաշեն» ենթակայանում 6 կՎ թվով 23 նոր բջիջների, դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի, անհրաժեշտ ենթակառուցվածքների և ենթակայանը սնող նոր մալուխային գծերի վերջին միացումներն են արվում։ Այս մասին հայտնում է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։   «ՀԷՑ-ի հարյուրավոր մասնագետներ շուրջ 44 ժամ՝ առանց մեկ րոպե դադարի, իրականացրել են … Read more

Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել: Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»՝ հորդորելով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: «Տեղեկացնում ենք, որ ձյան տեղումների ժամանակ ճանապարհները հնարավոր է մաքրել, երբ ձյան շերտի հաստությունը 3-4 սմ-ից ավելի է։ Մաքրմանը հաջորդում են աղովավազով մշակման աշխատանքները։ Երկարատև ձյան տեղումների ժամանակահատվածում գործընթացը կատարվում է պարբերաբար։ Երբ ջերմաստիճանը … Read more

Դեկտեմբերի 30-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Դեղատան փողոց 13 շենք, Նալբանդյան փողոց 10, 12 շենքեր, Սուրենյան փողոց 1-30 առանձնատներ, Մ․Մկրտչյան փողոց 8 շենք, Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝ 10:00–16:00 Նոր Նորք 6-րդ զանգված՝ «Խճաքար-Մուսա», «Ծիրան» … Read more

Դեկտեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում տեղի է ունեցել 274 ավտովթար. ՆԳՆ – 5tv

Պարեկային ծառայությունը շարունակում է ուժեղացված հսկողություն իրականացնել հանրապետության ճանապարհներին։ Այս մասին գրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: «Դեկտեմբերի 28-ից 29-ը, պարեկները հանրապետությունում ստուգել են 1,655 տրանսպորտային միջոցների անվադողեր, 180-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Պարեկային ծառայության աշխատակիցները ստուգման են ենթարկել նաև ՃՏՊ-ների մասնակից տրանսպորտային միջոցների անվադողերը։ Դեկտեմբերի 28-ից 29-ը, հանրապետությունում տեղի է … Read more

Տիգրան Ավինյանն Ամանորի և սուրբծննդյան տոների առթիվ պարգևատրել է մի խումբ աշխատակիցների

Ամանորի և սուրբծննդյան տոների առթիվ՝ բարեխիղճ աշխատանքային գործունեության, ինչպես նաև պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի և համագործակցության…

Հայաստանը ցանկանում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել Իրանի հետ․ վարչապետ

Հայաստանը ցանկանում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել Իրանի հետ։ Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բարձր է գնահատել Թեհրանի հետ հարաբերությունների դինամիկ զարգացումը։ «Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են և մենք ցանկություն ունենք նաև Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել», – հավելել … Read more

ՔԿԾ-ն չի ընդունել Դոստոևսկու «Ոճիր և պատիժը»․ նշել են, թե քրեական ենթամշակույթի տարրեր կան

Փաստաբան Վահան Բաբայանը գրում է․ «Տարվա անեկդոտը: ՔԿ հիմնարկում գտնվող պաշտպանյալիս համար տարվող գիրքը՝ Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը ՔԿ ծառայությունը չի ընդունել՝ պատճառաբանելով, որ այն քրեական ենթամշակույթի տարրեր է պարունակում: Ֆյոդոր Միխայլովիչի բախտը բերել է, որ վախճանվել է ժամանակին, այլապես հիմա նրա նկատմամբ կարող էր քրեական հետապնդում իրականացվել»:   —00—ՍՊ

«ՀՀ-ն, որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր, չի տեղավորվում Անկարայի ու Բաքվի տարածաշրջանային նկրտումների մեջ». Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրականում հայ-թուրքական էներգետիկ փոխգործակցությունն արդեն ընթանում է, ինչպես ասում են՝ «գետնի վրա՛»: Ու խոսքը Թուրքիայից նավթամթերքի ներկրման մասին չէ, ինչի մասին գրել էի օրերս:Democracy & Freedom Watch-ի համաձայն՝ 2025 թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանը Վրաստանի տարածքով Թուրքիա է արտահանել 30,60 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա:Մեկ տարի առաջ գրել էի նաև, որ … Read more

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք է բերվել նոր պայմանավորվածություն. ԱԳՆ

168.am-ը կեսօրին տեղեկացրել էր՝ այսօր կառավարության գրավոր ընթացակարգի հարցերի թվում էր «Փոխադարձության հիման վրա պետական տուրքի այլ (զրոյական) դրույքաչափ սահմանելու մասին» նախագիծը, որը հեղինակել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Ըստ նախագծի՝ փոխադարձության հիման վրա սահմանվում է, որ Թուրքիայի Հանրապետության դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագիր կրող քաղաքացիներին՝ մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով E-VISA էլեկտրոնային համակարգի … Read more