Բուք, դժվարանցանելի ճանապարհներ․ ինչ իրավիճակ է Հայաստանում

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։  Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։  Ապարանի, Արագածի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։  Ալագյազ-Արթիկ … Read more

Սպարտակ Միքայելյանը ճանաչվել է սիրողական MMA-ի տարվա լավագույն մարտիկ

Աշխարհի չեմպիոն Սպարտակ Միքայելյանն արժանացել է սիրողական MMA-ի տարվա լավագույն մարտիկի կոչմանը: Խառը մենամարտերի համաշխարհային ֆեդերացիան օրեր առաջ քվեարկություն էր սկսել` պարզելու տարվա լավագույնին: 21-ամյա Սպարտակ Միքայելյանը նաև երիտասարդների աշխարհի չեմպիոն է:

Անդրազգային հանցավոր կազմակերպության՝ խոշոր չափի հափշտակության դեպքի նախաքննությունը 11 անձի մասով ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում ավարտվել է անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 11 անձի մասով:  Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ և օտարազգի մի խումբ քաղաքացիներ 2018 թվականի նոյեմբերին ստեղծել և մինչև 2025 … Read more

Մի բան է ԵՄ-ի հետ համագործակցությունը, մեկ այլ բան՝ ինտեգրացիան. Գալուզին

ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև դեկտեմբերին ընդունված նոր Ռազմավարական գործընկերության օրակարգը, ինչպես նաև անդրադարձել է Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին։ Radar Armenia-ն ներկայացնում է հարցազրույցի՝ Հայաստանին առնչվող հատվածը։ – Դեկտեմբերի սկզբին Հայաստանը և Եվրոպական Միությունը ընդունել են գործընկերության նոր Ռազմավարական օրակարգ։ Այդ փաստաթուղթը կոչված է … Read more

Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Ռոման Սմբատյանի որոշումը չի բեկանվել․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերաքննիչ դատարանից տեղեկացա, որ քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Ռոման Սմբատյանի որոշումը չի բեկանվել։ Վերաքննիչի որոշմանն առայժմ գնահատական չեմ տալիս, քանի որ բուն որոշումը դեռ չեմ ստացել և չեմ ծանոթացել «չբեկանելու» հիմնավորումներին. օրենքով նախատեսված է եռօրյա ժամկետ՝ որոշումը կողմերին ուղարկելու համար»,- … Read more

Սարիի սրտի վիրահատությունը հաջող է անցել

Իտալական «Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սաարին սրտի վիրահատության է ենթարկվել։ Վիրահատությունը, ըստ տեղեկությունների, հաջող է անցել։ Մարզիչը մարզչական աշխատանքը կվերսկսի առաջիկա օրերին։ Սարին մարզել է «Լացիոն» 2021-ից 2024 թվականներին և թիմ վերադարձել 2025 թվականի ամռանը։  Նա մարզել է նաև «Յուվենտուսը», «Չելսին», «Նապոլին» և մի շարք այլ ակումբներ։ Նա լոնդոնցիների հետ նվաճել է Եվրոպա լիգան, իսկ … Read more

Ձյան և մերկասառույցի պայմաններում ինչպես վարել մեքենան. ՆԳՆ խորհուրդները

Վարքականոններ՝ վարորդների համար․ ինչպե՞ս վարել մեքենան ձյան և մերկասառույցի պայմաններումՎարորդները պետք է ձմռանը երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։Պահպանել տարածություն դիմացի մեքենայից:Կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը:Փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն: Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջԱռաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է փորձել փոս փորել արգելափակված անիվի տակ և … Read more

Ստեփանավանի փոքրիկները վայելում են տոնական տրամադրությունն ու այն հոգատարությունը, որ ապահովում է Սամվել Կարապետյանը

Ստեփանավանում հիշում են «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ, ազգային բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի իրականացրած նախաձեռնությունները, որոնք մշտապես ուղղված են եղել անապահով ընտանիքների հոգսը թեթևացնելուն ու երեխաների համար բարեկեցություն ապահովելուն։ Մարզաբնակ փոքրիկներին  նախատոնական նվերներ մատուցելու ավանդական ծրագիրը արդեն 30 տարվա պատմություն ունի։ Ստեփանավանի փոքրիկները վայելում են տոնական տրամադրությունն ու այն հոգատարությունը, որ ապահովում … Read more

Այս տարի գրանցեցինք բոլոր ժամանակների լավագույն արդյունքը․ ՀԲՖ նախագահ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ամփոփել է 2025 թվականն ու շնորհավորական ուղերձ հղել Ամանորի առթիվ: «Հայկական բռնցքամարտի մեծ ընտանիք, մեր համատեղ ջանքերով 2025-ը հայկական բռնցքամարտի պատմության մեջ կմնա որպես հաջողությունների ու պատմական նվաճումների տարի։ Մեր միասնական աշխատանքի, նվիրումի և անսասան կամքի շնորհիվ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում այս տարի նվաճեցինք 78 մեդալ՝ գրանցելով բոլոր ժամանակների … Read more