«Նիկոլ Փաշինյանը շատ բան կարող է ուզել․ ինձ ճնշելն անհնար է»․ Արթուր Վանեցյան

«Հավաստիացնում եմ, որ այս գործը դատական վախճան չի ունենալու, մեղադրական դատական ակտ չի կարող այս գործն ունենալ, քանի որ չկան կատարված հանցագործություններ։ «Հայրենիքը» որևէ լումա ընտրակաշառքի տեսքով չի բաժանել, ու նման ապացույցներ չկան ու չեն էլ կարող լինել», – Հակակոռուպցիոն դատարանի բակում «Հայրենիք» կուսակցության անդամներ Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ … Read more

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ Սուրբ Ծննդյան տոների և գալիք Նոր տարվա կապակցությամբ

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրպետության 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Սուրբ Ծննդյան տոների և գալիք Նոր տարվա կապակցությամբ։ Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահը տոնական ուղերձներ է ուղարկել մի շարք նախկին պետությունների և կառավարությունների ղեկավարների։ Այդ ցանկում, են նաև Հայաստանի Հանրապետության 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Կուբայի նախկին առաջնորդ … Read more

Չինաստանը զորավարժությունների ընթացքում տասնյակ կործանիչներ ու ռազմածովային նավեր է տեղակայել Թայվանի շուրջ

Չինաստանը հրթիռներ է արձակել, տասնյակ կործանիչներ ու ռազմածովային նավեր տեղակայել Թայվանի շուրջ՝ արդեն երկրորդ օրը շարունակվող զորավարժությունների ընթացքում, որոնք Թայպեյը «խիստ սադրիչ և անխոհեմ» է որակում: Երկօրյա վարժանքներից առաջ Թայվանի անվտանգության հիմնական աջակից Միացյալ Նահանգները հաստատել էր Թայպեյին ռեկորդային՝ 11.1 միլիարդ դոլարի զենքի վաճառքը։ Այսօր, ի պատասխան, Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, թե Պեկինը «հուժկու կերպով … Read more

Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և դա մնում է անփոփոխ․ Գալուզին

30 Դեկտեմբերի, 2025 Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ռազմավարական գործընկերը, և մեր հարաբերությունների այս հիմնարար պարամետրերը մնում են անփոփոխ։ Այս մասին Իզվեստիա-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ինչ վերաբերում է ցանկացած երկրի կամ միավորման, այդ թվում՝ Եվրամիության հետ հարաբերություններ պահպանելու ՀՀ իրավունքին, մենք կարծում ենք, որ սա ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքն է։ Սակայն … Read more

Հայկ Մարտիրոսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունում հաղթեց Մագնուս Կարլսենին

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնության 14-րդ խաղափուլում հաղթեց աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենին: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

asekose.am – «Սկանդալ՝ Ծովագյուղում»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը հայտնում է․ ««Իշխանության» տեղեկություններով՝ օրեր առաջ միջադեպ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի անասնագոմերից մեկի տարածքում։ Վիճաբանության մասնակիցների մի կողմում եղել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) աշխատակիցները՝ ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, մյուս կողմում՝ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանի օգնական, ծովագյուղցի Սպարտակ Թովմասյանը։ Պարզվում է՝ Սպարտակ … Read more

Գևորգ Պապոյանը հանդիպել է Նազիկ Ավդալյանին՝ Շիրակում սպորտային կենտրոն ստեղծելու ծրագրի քննարկման նպատակով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 30-ին ընդունել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից: Նախարարին է ներկայացվել «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Շիրակի մարզում սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը։ Նազիկ Ավդալյանը նշել է, որ իրենց նպատակն է … Read more

«Նիկոլ Փաշինյանը Կիրանցում է․ միջպետական ճանապարհը փակել են»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այժմ Նիկոլ Փաշինյանը գտնվում է սահմանամերձ Կիրանցում։ Կիրանցով ձգվող միջպետական ավտոճանապարհը պարեկները փակել են, երթևեկը կատարվում է Աճարկուտ գյուղով, շրջանցիկ ավտոճանապարհով։ Նիկոլ Փաշինյանը և նրան ուղեկցողները նաև այցելել են Կիրանց գյուղի մոտակասահման, տեսել այնտեղ կատարված ամրաշինական աշխատանքները»։ Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան

Այստեղ ապացույցներ պետք չեն. Պեսկովի հիմնական հայտարարությունները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի այսօրվա ճեպազրույցի հիմնական հայտարարությունները. – Նովգորոդի մարզում նստավայրի վրա հարձակման փորձը իսկապես ահաբեկչական գործողություն է, ուղղված բանակցային գործընթացի խափանմանը։ – Այդ ահաբեկչական գործողությունը ուղղված է նաև Դոնալդ Թրամփի և նրա ջանքերի դեմ՝ նպաստելու հակամարտության լուծմանը։ – Կիևի նման ահաբեկչությունները, ինչպես Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակման փորձերը, անկարող են խաթարել … Read more

Հաստաբուն ծառերի հատման գործով փորձաքննություն է նշանակվել

Հասարակություն 30.12.2025 | 15:46 Բուսաբանական այգում հաստաբուն կաղնիների հատման գործով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։ «Կատարվել են մի շարք վարութային և ապացուցողական գործողություններ և նշանակվել է համապատասխան փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել»,- նշված է իրավապահ կառույցի գրավոր պատասխանում։ Հիշեցնենք՝ Factor TV-ն այս տարվա մարտին արձանագրել … Read more