Թրամփի Պուտինին տված 50-օրյա ժամկետը չափազանց երկար է. Զելենսկի

Միջազգային 17 Հուլիս, 2025 23:38 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «պատրաստ չէ փոխզիջումների» իր դաժան պատերազմը դադարեցնելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝  The New York Post-ին տված հարցազրույցում։ Միևնույն ժամանակ, ըստ Զելենսկու, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավորություն ունի «նրան ծնկի բերելու»՝ արագացնելով խիստ պատժամիջոցների կիրառումը, որոնք կարող են «սոցիալական պայթյուն» առաջացնել … Read more

Պուտինը հանձնարարել է առաջարկներ պատրաստել՝ «ոչ բարեկամ երկրներից» ծրագրային ապահովման, դրանց թվում՝ կապի ծառայությունների օգտագործման սահմանափակումներ մտցնելու համար

Միջազգային 17 Հուլիս, 2025 23:44 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է առաջարկներ պատրաստել՝ «ոչ բարեկամ երկրներից» ծրագրային ապահովման, դրանց թվում՝ կապի ծառայությունների օգտագործման սահմանափակումներ մտցնելու համար։ Նախագահը հանձնարարել է հրամանագիրը կատարել մինչև սեպտեմբերի 1-ը, ասված է բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում Կրեմլի տարածած հայտարարության մեջ։ Մայիսյան հանդիպման ժամանակ Պուտինը կոչ է արել … Read more

Եվրոպա լիգա. Բիչախչյանը «Լեգիայի» հետ որակավորման երկրորդ փուլում է

Սպորտ 17 Հուլիս, 2025 23:12 Վարշավայի «Լեգիան» դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլ: Ղազախական «Ակտոբեի» դեմ պատասխան խաղում «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Ղազախական «Ակտոբեի» դեմ պատասխան խաղում  հյուրընկալվելիս հաղթեց 1-0 հաշվով: «Լեգիան» դիմակայության առաջին խաղում հաղթել էր նույն հաշվով։

Iravunk.com | Բուդապեշտ. Արման Անդրեասյանը` փոխչեմպիոն

Սպորտ 17 Հուլիս, 2025 23:05 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Արման Անդրեասյանը (70 կգ) Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարում արծաթե մեդալ նվաճեց: Այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոնը եզրափակիչ գոտեմարտում 0-8 հաշվով պարտվեց ճապոնացի Եսինոսուկե Աոյագիին: 

ԿԼ. «Փյունիկը» ջախջախիչ հաղթանակ տարավ և նվաճեց որակավորման երկրորդ փուլի ուղեգիր(տեսանյութ)

Սպորտ 17 Հուլիս, 2025 22:02   Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հինգ անպատասխան գնդակ ուղարկեց Սան Մարինոն ներկայացնող «Տրե Ֆիորիի» դարպասը (5:0)։ Տանտերերի կազմում դուբլ գրանցեց Յուսուֆ Օտուբանջոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Մարիուս Նուբիսին և Ալեմաոն։ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագայանն էլ հետ … Read more

Ոսկան Սարգսյան.Տավուշի մարզպետը չգիտի, թե սեպտեմբերին որտեղ են դասեր անելու նոյեմբերյանցի աշակերտները

Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է. «Տավուշի մարզպետը չգիտի, թե սեպտեմբերին որտեղ են դասեր անելու նոյեմբերյանցի աշակերտները Սկսվել է Նոյեմբերյանի հիմնական դպրոցի շենքի քանդումը,

ՌԴ-ում Սամվել Կարապետյանի վրա քրեական գործ են հարուցել հարկերից խուսափելու համար.

Ներքաղաքական 17 Հուլիս, 2025 20:46 Ինչպես գրում է medianews-ը, Ռուսաստանում խոշոր չափի հարկերից խուսափելու համար ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի վրա քրեական գործ են հարուցել։ Պատահական չէ, որ ռուսական կողմը որոշեց այս պահին քրեական գործեր հարուցել Սամվել Կարապետյանի վրա, երբ նա Հայաստանում գտնվում է կալանքի տակ։ Փաստացի այս կերպ փորձում են ճնշումներ գործադրել ռուսաստանցի միլիարդատիրոջ … Read more

Հայոց Հայրապետն ունի առողջ հավատք, զորեղ հոգևոր կյանք. Տեր Ասողիկ

Ներքաղաքական 17 Հուլիս, 2025 20:18 Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․ «ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ Սիրելիներ՝ ծանոթներ և անծանոթներ, Այս էլ կասեմ և կլռեմ, քանի որ այս ծով անարդարության ու կեղծիքի մեջ պետք է միշտ բա՛րձր հնչի ձայնը ճշմարտության: Գիտեք, թե ինչո՞ւ են հարձակվում հենց Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին … Read more

«Մեծ սաղավարտի» մրցաշար. Լեւոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին

Սպորտ 17 Հուլիս, 2025 20:27   Լաս Վեգասում ընթացող ազատ ոճի շախմատի «Մեծ սաղավարտի» մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է Մագնուս Կարլսենին, որը շարունակում է մնալ ՖԻԴԵ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակի առաջատարը վերջին 14 տարիներին։ Երկու խաղից բաղկացած բլից խաղում Արոնյանը հաղթանակ տարավ և դուրս եկավ մրցաշարի վերին խմբի մրցաշար, որտեղ կկարողանա պայքարել հաղթանակի … Read more

Բուդապեշտ. Վազգեն Թևանյանը` բրոնզե մեդալակիր

Սպորտ 17 Հուլիս, 2025 20:33 2023 թվականի Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) բրոնզե մեդալ նվաճեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարում: Թևանյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9-0 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Խամզաթ Արսամերզուևին: