«Երևան Մոլ»-ում 11-ամյա երեխան ընկել է սահարանից. նա տեղափոխվել է հիվանդանոց – 5tv

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 25-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արշակունյաց պողոտա 34/3 հասցեում գործող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի խաղահրապարակում հասակակից մեկ այլ երեխայի հրելու արդյունքում բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «աջ ճաճանչոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր կանանց և երեխաների» հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 11-ամյա Դ․ Գ․-ն։ … Read more

ԱՄՆ հարվածել է Վենեսուելայի տարածքին. Թրամփ

30 Դեկտեմբեր, 2025 11:34 ԱՄՆ-ը պատմության մեջ առաջին անգամ հարված է հասցրել Վենեսուելայի տարածքին, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա այս հայտարարությունն արել է նախօրեին Ֆլորիդայում` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ։ «Նավահանգստում, որտեղ նավերը բեռնվում են թմրանյութերով, տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Մենք հարվածել ենք բոլոր նավերին, իսկ այժմ հարվածում ենք … Read more

ԱՆ-ն հայտնել է, թե ինչ պետք է անել տոնական օրերին վարակիչ հիվանդություններից և թունավորումներից խուսափելու համար

Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները, սննդային գործոնով պայմանավորված, վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ այդ օրերին ավելի հաճախ են օգտագործվում երկար, ոչ պատշաճ պայմաններում պահված, բազմակի տաքացված կերակրատեսակներ: Բացի այդ, կարող են օգտագործվել իրար հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք ևս կարող են մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների պատճառ դառնալ: Տոնական օրերին, սննդային … Read more

«Մարզական լրագրողները ճիշտ ընտրություններ են կատարել». մասնագետները՝ սպորտի ոլորտում լավագույնների ընտրության մասին

Aravot.am-ի խնդրանքով մասնագետները գնահատում են «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի արդյունքները։ Արմեն Բաբալարյան. հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ «Լիովին համաձայն եմ թե Մալխաս Ամոյանին, թե Գասպար Տերտերյանին լավագույնների անվանակարգերում ընդգրկելու լրագրողների որոշման հետ։ Մալխաս Ամոյանն այս տարվա աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն է։ Ընդ որում, այն քաշային կարգում, որտեղ եզրափակիչ գոտեմարտում հաղթել է … Read more

Առաջին հարվածը երկրի ներսում. ԱՄՆ-ն ԱԹՍ-ով հարվածել է Վենեսուելայի ափին գտնվող օբյեկտին

Դեկտեմբերի սկզբին ԱՄՆ ԿՀՎ-ն անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Վենեսուելայի ափին գտնվող նավահանգստային օբյեկտի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց համաձայն՝ հարվածը հասցվել է  Վենեսուելայի ափին գտնվող նավամատույցին, որը, ԱՄՆ կառավարության կարծիքով, օգտագործվել է «Tren de Aragua» հանցավոր խմբի կողմից՝ հետագա առաքման համար թմրանյութեր պահելու նպատակով: Հաղորդվում է, որ հարվածի պահին տարածքում ոչ … Read more

«Իրանի դեմ ագրեսիան կստանա կոշտ պատասխան». Շամխանի

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո հայտարարել է, որ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կստանա կոշտ պատասխան։ «Իրանի հրթիռային ներուժը և պաշտպանությունը չեն ենթարկվում սահմանափակումների և կախված չեն որևէ թույլտվությունից»,- գրել է Շամխանին X-ում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ սպառնացել էր ոչնչացնել … Read more

Եմենի իշխանությունները 90 օրով արտակարգ դրության ռեժիմ են սահմանել և ԱՄԷ ուժերից պահանջել դուրս գալ երկրից

Եմենի իշխանությունները 90 օրով արտակարգ դրություն և 72-ժամյա շրջափակում են հայտարարել ամբողջ երկրում։ Բացի այդ, երկրի իշխանություններն Արաբական Միացյալ Էմիրությունների…

Իրանի Կենտրոնական բանկի նախագահը ռիալի արժեզրկման ֆոնին հրաժարական է ներկայացրել

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել ազգային արժույթի փոխարժեքի լուրջ կտրուկ անկման և Թեհրանում ու այլ քաղաքներում բողոքի ակցիաների ֆոնին: Իրանական արժույթը կիրակի օրն ընկել է մեկ դոլարի դիմաց մինչև 1,42 մլն ռիալ: Երկուշաբթի օրն այն վաճառվել է մեկ դոլարի դիմաց 1,38 միլիոնով: Նախագահ Մասուդ Փեզեշքիանի կարգադրությամբ ԿԲ-ում հրատապ … Read more

Վերջին 3 օրում հանրապետությունում տեղի է ունեցել 748 պատահար. ՆԳՆ

30 Դեկտեմբերի, 2025 Պարեկային ծառայությունը հանրապետության ճանապարհներին շարունակում է ուժեղացված հսկողությունն ու խիստ վարչարարությունը։ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ միայն վերջին 3 օրում պարեկային ծառայողները ստուգման են ենթարկել 5131 տրանսպորտային միջոց, որոնցից 550-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ ոչ ձմեռային անվադողերով, ինչպես նաև սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողերով երթևեկելու համար։ Պարեկային ծառայության աշխատակիցները … Read more