Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել մեր ազգային ինքնությունը՝ փորձելով հեռացնել Արարատ լեռը մեր զինանշանից, փոխել պետական հիմնը և Ազգային ժողովից հանել Արցախի դրոշները

Նայեք այս անվտանգության ամրակին։ Անցել է գրեթե 200 տարի, բայց այն տեսքով գրեթե չի փոխվել։ Ինչո՞ւ։ Որովհետև դրա ձևավորումը պարզ է, խելացի և արդյունավետ։ Տարիների ընթացքում փոխվել է միայն նյութը՝ դարձել է ավելի ամուր, ավելի դիմացկուն և բարձրորակ։ Ձևը մնացել է նույնը, իսկ որակը՝ բարելավվել է։ Ցավալի է, որ ոմանց պետք է … Read more

«Մեր ժամանակների հերոսը» 2025 մրցանակը հանձնվել է աստղագետ Ավետիք Գրիգորյանին

30 դեկտեմբերի 2025 – 11:44 AMT PanARMENIAN.Net – Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է «Մեր ժամանակների հերոսը» 2025 թվականի մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր ժամանակների հերոսը» 2025 մրցանակը հանձնվել է աստղագետ Ավետիք Գրիգորյանինn։ Մինչև գլխավոր մրցանակի հանձնումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել խոսքով՝ նշելով, որ անհատը կարող է իրական … Read more

Նիկոլը շարունակում է ընտրությունների պատրաստվել – Նորություններ 30.12.2025

Նիկոլը շարունակում է ընտրությունների պատրաստվել։ Օր ու ժամ չի կորցնում։ Գիշերը ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության քարտուղար, իմ ընկեր Խաչիկ Գալստյանին ու նույն կուսակցության Վաղարշապատի կառույցի պատասխանատու Արամ Քոչարյանին։ Վստահ եմ՝ հիշում եք՝ Վաղարշապատում վերջերս կայացած ՏԻՄ ընտրություններում «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը 3.9% ձայն է ստացել։ Անցողիկ շեմը հաղթահարելու համար կուսակցությանը բառացիորեն մի քանի քվե … Read more

Թուրքիան միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկա է վաճառելու Իսպանիային

Թուրքիան 2.6 միլիարդ եվրոյի ռազմական արտահանման պայմանագիր է կնքել Իսպանիայի ռազմաօդային և տիեզերական ուժերին 30 HÜRJET ուսուցողական ինքնաթիռների համար, որոնց մատակարարումները կսկսվեն 2028 թվականին, ըստ թուրքական լրատվամիջոցների։ Պայմանագիրը ներառում է ինքնաթիռների մատակարարում, օդաչուների առաջադեմ վերապատրաստում, սիմուլյատորներ, սպասարկում և երկարաժամկետ աջակցություն։ Վերլուծաբանները նշում են, որ համաձայնագիրը պատմական է թուրքական պաշտպանական արդյունաբերության համար. առաջին անգամ նրա պաշտպանական … Read more

«Հաստատված խաղաղությու՞ն», թե՞ ձևակերպված փակուղի

30.12.2025 | 11:41 Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Արարատ Միրզոյանի մի շարք ձևակերպումներ առաջին հայացքից կարող են ընկալվել որպես դիվանագիտական զգուշավորություն, սակայն բովանդակային առումով դրանք ավելի շուտ բացահայտում են խաղաղության գործընթացի խորքային հակասությունները։ «Ադրբեջանն ունի իր պատկերացումները խաղաղության պայմանագրի հետ կապված, որը մենք չենք կիսում, չկա երկկողմանի ընդունված օրակարգ, նկատի ունեմ Սահմանադրության հարցը»,- ասում է նախարարը՝ միաժամանակ հավելելով, … Read more

2026-ը մեր պետության համար բեկումնային տարի է լինելու. համոզված եմ՝ շատերդ վերագտել եք հարկ վճարելու առաքելությունը. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: «Երախտագիտություն եմ հայտնում հարկ վճարողներին՝ 2025 թվականին դրսևորած հարկային կարգապահության, հոգատարության և բարեխղճության համար, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի ողջ անձնակազմին՝ նվիրված և պատասխանատու աշխատանքի համար։ Անցնող տարին ևս մեկ անգամ հաստատեց հարկային և մաքսային ծառայությունների առանցքային դերը պետության առաջանցիկ զարգացման, տնտեսական … Read more

ՀԱԳՄ-ն շուրջ 30 տարի գործարար համայնքի շահերի պաշտպանության շարքերում է. կառույցի նախագահն ամանորյա ուղերձ է հղել

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը շուրջ 30 տարի եղել է գործարար համայնքի շահերի պաշտպանության, տնտեսվարման բնականոն միջավայրի հաստատման,…

«Ադրբեջանա-թուրքական խմբավորման համար ցանկացած ընտրություն առիթ է՝ անցանկալի անձանց ձերբակալելու». Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարի թեկնածու Արամ Քոչարյանի և կուսակցության քարտուղար, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի ձերբակալությունը վկայությունն է այն փաստի, որ իշխող խմբավորումն իրականում պարտվել է անգամ ընտրության շեմը չհաղթահարած քաղաքական ուժին։Ադրբեջանա-թուրքական խմբավորման համար ցանկացած ընտրություն առիթ են անցանկալի անձանց … Read more

Հրապարակվել են 2025 թ. հունվար-նոյեմբերի պետբյուջեի կատարման ցուցանիշները

Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:   2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,579.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 13.7%‑ով կամ շուրջ 310.2 մլրդ դրամով:   … Read more