ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային իրադարձություններն ու Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին։

«Ընդգծվել է երկու երկրների աջակցությունը Սիրիայի քաղաքական միասնությանը, ինչպես նաև ներառական քաղաքական անցումային գործընթացի կարևորությունը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Source link

Leave a Comment