> շարժման առաջնորդ Արշակ Կարապետյան օրերս որոշ փակագծեր է բացել՝ հայտարարելով, որ դեռ 2018-ին ինքն անձամբ է զեկուցել Նիկոլ Փաշինյանին, որ 2 տարում պատերազմ է լինելու, և շեշտել է՝ կա հավանականություն, որ կպարտվենք:
Գեներալը առաջարկել է՝ ստեղծել հանձնաժողով ու ներսից քանդել Ադրբեջանը:
Այնուհետև, 2020թ օգոստոսի 11-ին դարձյալ Փաշինյանին ասել է՝ մինչև սեպտեմբերի վերջ պատերազմ է սկսվելու և առաջարկել՝ ուժեղացնել դիվանագիտությունը ու կանխել պատերազմը: Մինչդեռ Փաշինյանը ականջալուր չլինելով գեներալի առաջարկներին, մակագրել է մի փաստաթղթի տակ, որում գրված է եղել հետևյալի մասին, թե Հայաստանին պետք է միասնականա ուժեղ Ադրբեջան, ու պետք է , որ դրա ղեկավարը լինի Ալիևը, որը երբեք մեր դեմ պատերազմ չի սկսի:
Եվ փաստորեն, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի արել կանխելու պատերազմը…