Այն, ինչ այսօր դրսևորվում է հանրային-քաղաքական դաշտում ունի մեկ նպատակ` սպասարկելու և ապահովելու իշխանության հանձնողական քաղաքականությունը․ Տիգրան Աբրահամյան

[ad_1]



Այն, ինչ այսօր դրսևորվում է հանրային-քաղաքական դաշտում` ավագանիների ձերբակալությունները կարմիրբերետավորների կողմից, հարկային բեռի էական աճ, գույքահարկի անտրամաբանական բարձրացում, տրանսպորտի սակագնի կտրուկ բարձրացումներ, ունեն մեկ նպատակ` սպասարկելու և ապահովելու իշխանության հանձնողական քաղաքականությունը:

Իշխանության անկում ապրող վարկանիշի պայմաններում, ներքաղաքական, քարոզչական ճակատ պահելը իշխանության համար գնալով առավել ծախսատար է դառնում, իսկ սրանք այդ ամենը պատրաստվում են անել քաղաքացիների հաշվին:

Երևացող հարթությունում քաղաքացիների գրպանին հասցվող ծանր հարվածներն են, իսկ զուգահեռ հարթությունում Տավուշում գաղտնիության քողով իրականացվող «սահմանազատման», իսկ իրականում` Ադրբեջանին դիրքային խոշոր գերակայություն փոխանցելու պրոցեսն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:



Source link

Leave a Comment