
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ.
Սի՛րելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի։
Ցանկացած դժվարություն հաղթահարելի է։ Վստահ եմ, որ տեսանելի ապագայում կարող ենք հեռացնել զարգացման և ազգային արժանապատվության վերականգնման խոչընդոտները, շտկել մեր պետության մեջքը»։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: